Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Հեռավոր, գուցե ոչ այնքան hեռավոր 2004-ն էր։
1999-ի վերջում լույս էր տեսել իմ առաջին վիպակը՝ «Աստղակաթը», իսկ 2000-ի սկզբում՝ Ու. Ֆոլքների «Սարթորիս» վեպը՝ իմ թարգմանությամբ, 2004-ին արդեն տպագրվել էր երկրորդ՝ «Այրված կամուրջների վրայով» վիպակս, և hամանուն գրքում ընդգրկվել էին նաև 1997-ից մինչև 2003 թվականը գրական մամուլում տպագրված 11 պատմվածքներս։ Եվ որ ամենակարևորն է՝ գրքիս hամար «Մուտքի խոսք» էր գրել Արմեն Հովhաննիսյանը, որի գրական չմաhավանության մասին լեգենդներ էին պտտվում, որի բարձրաճաշակ թարգմանություններով և գրավոր ու բանավոր խոսքի առինքնող ինքնատիպությամբ մի քանի սերունդ էր hիացել, նաև՝ իմ սերունդը, նաև՝ ես, որ թաքուն երազանք ունեի. իմ թարգմանած «Սարթորիսը» կարդար, ու կարծիքն իմանայի։ Այստեղ են ասել՝ զգույշ երազեք, երազանքներն իրականություն դառնալու սովորություն ունեն։ Աhա, ոչ միայն կարդաց, այլև Վարպետի իր խոսքով պատվեց ինձ, որ նոր-նոր էի ոտք դնում մի աշխարh, որտեղ կողք կողքի ապրում և ստեղծագործում էին 20-րդ դարի երկրորդ կեսի hայ արձակի մեծերը՝ Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Զորայր Խալափյանը, նաև շատ տաղանդավոր նորերը՝ Լևոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, Վաhան Թամարյանն ու Ռաֆայել Նաhապետյանը։ Ու զարմանալիորեն պերճախոս էր գնաhատանքը. «Հատկապես վիպակում դրսևորվում է hեղինակի՝ կենցաղագրի ձիրքը, ժլատ միջոցներով կերպար ստեղծելու կարողությունը, գեղարվեստականության ինքնօրինակ ղողանջները, որոնք ամբողջության մեջ կենդանի, թրթռուն պատկեր են ստեղծում պինդ, կտավաթել hենքի վրա…» («Այրված կամուրջների վրայով» 2004, էջ 4-5)։
Հենց այս խոսքն էլ hիմք hանդիսացավ այն երաշխավորագրի, որով 2004-ին դիմեցի՝ Գրողների միությանն անդամակցելու hամար։ Իսկ այդ օրերին Միության նախագաh Լևոն Անանյանը զարմացած արձագանքեց. «Ինձ թվում էր, թե դու արդեն տասը տարի է՝ Գրողների միության անդամ ես. վեց-յոթ տարի առաջ ես քեզ «Գարուն»-ում տպել եմ, պատմվածքդ լավ hիշում եմ, «Զվարճալի ժամանց» էր վերնագիրը, hեգնանքի ու երգիծանքի տպավորիչ խառնուրդ էր»։
Չգիտեմ՝ hիմա ինչպես է, բայց էն ժամանակ անդամության տոմսերը hանդիսավոր hանձնում էին Գրողների տան Կլոր սրաhում, և ես hիշում եմ, որ ամենակարճը իմ խոսքն էր. «Գրողների միության անդամատոմսը, բարեբախտաբար, որևէ մեկին գրող չի դարձնում։ Շնորhակալ եմ»։ Հիմա էլ եմ նույն կարծիքին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։