Պարույր Սևակի հիշատակի օր

Հունիսի 17-ին՝ Պարույր Սևակի հիշատակի օրը, Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք), ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ գրողի հիշատակին նվիրված ցերեկույթ:
Պ. Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ Սևակի 100-ամյակի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:
Ողջույնի խոսք ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Մարդու մեծությունը չափվում է ապագայով՝ թե որքան ներդրում ես ունենում մշակույթի, պետության զարգացման գործում: Պարույր Սևակն իր մտածողությամբ և՛ մեծ քաղաքացի էր, և՛ մեծ գրող ու խիզախ հրապարակախոս, գրականագետ ու գիտնական: Նա մեծություն էր, քանի որ նրա գրիչը, բացի մեր ժողովրդի հոգեբանությանը բնորոշ արժեքներ ստեղծելուց, նաև սթափեցնող էր»: Նրա գնահատմամբ՝ Սևակի ստեղծագործությունը մրցակցային է նաև համաշխարհային գրականութան մեջ և տարբեր լեզուներով շարունակաբար թարգմանվում է:
Տեղի ունեցան Պարույր Սևակի «100» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի, «Վարք մեծաց» բանաստեղծության 20 անիմացիայի (ԱՌԼՈՒՊԱ հավելվածի միջոցով) շնորհանդեսները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։