Նոր միայն դպրոցն ավարտած ու ծննդավայր Ախալքալաքից՝ Գումբուրդո գյուղի դպրոցում մայրենի լեզվի ու գրականության ուսուցչության ուղարկվածին մեկ տարի անց` տասնութամյա, գրեթե պատանուն՝ հասակակիցների հետ զորակոչելով բանակ` պիտի ուղարկեին մեկ տարում՝ արագացված կարգով՝ ավարտելու ռազմական ուսումնարանը և ապա… Կրկնվող պատմության հոլովույթներում՝ նույնպես արագացված կարգով՝ նետելո՜ւ աշխարհում արդեն մոլեգնող համաշխարհային (հայրենական) երկրորդ պատերազմի.
մե՞կ, երկո՞ւ, երե՞ք…
Օրակա՛ն՝ հազարաբերան…
Հազարերա՜խ պատերազմի մսաղա՜ց…
Անցնելո՛ւ.
նախ՝ հրաձգային դասակի, վաշտի հրամանատարի, ապա և՝
գումարտակի շտաբի պետի աստիճաններով.
Տեսնելու՝ ավե՛ր, ավա՛ր և…
արյո՜ւն-արյո՜ւն-ար-յո՜ւն…
Որ մեկ-երկու ժամ առաջ վառոդի հոտն իսկ չառած բազմալեզու, բայց մի կարճ ընթացքում՝ թեև սեփական լեզուների, բարբառների շեշտադրությունն իսկ մինչև մահ չթոթափող, բայց տանելի կերպով մեկ ընդհանուր լեզվով, նույնիսկ՝ հայացքով, իրար հասկացո՜ղ կամ՝ գոնե հաղորդակցվող երիտասարդներն արագ վերածվեին իրար օգնող, գնդակոծության ներքո վիրավոր ընկերոջը սողեսող քաշող, սեփական վերքը՝ ընկերոջ ծանր վերքի դիմաց մոռացող կամ ոչինչ համարող ու հարազատաբար նրան վիրակապող, իսկ ակնթարթային ընդմիջումների ընացքում պահ առաջ կրած ցավն ու կորուստը սրտներում ուժով ետ մղող ու փոքրիկ հաջողությունները խոշորացույցով ներկայացնող, սկզբում՝ իրենք-իրենց, ապա և՝ այլոց ծիծաղել պարտադրող, իրենց դեռ չճաշակած և այլոց սիրային պատմությունները կիսաբաց դռներից կես ականջով լսած, բայց ըստ երևակայության աստիճանի՝ դրանք ուռճացնող, այդպիսիք հորինողների (հո չէի՞ն կարող ասել, որ իրենք «սեր» ասվածին դեռևս սոսկ ուրիշներից լսածներով կամ երբեմն էլ այլոց սերերին թաքուն (մեղա՜) հետևածներով են ծանոթ) և… Մեկ-երկու ժամ չանցած՝ ծվատված մարմնամասերի վերածված ընկերների կամ փոքր-ինչ… մեկ պահ առաջ ընկերացածների՝ մե՞կ, երկո՞ւ, երե՞ք… օրական հազար պատերազմ տեսա՛ծ, ապրա՜ծ… գուցե և՝ այլևս չապրելի՜ք…
Եվ մե՜կ, շեշտակի վերելքներով ու գահավեժ վայէջքներով այդ միակ պատերազմով՝ հազարավոր պատերազմներ ճաշակած՝ հասներ դրա՝ իր կյանքի հազարամյա պատերազմի ավարտին՝ վիրավորված… հաշ-մը-վա՜ծ աջ ձեռքով ու բազկով, հոգով ու սրտով, մտքով ու…
Վերադառնար. շարունակելո՞ւ, թե՞ չորս տարիների սկիզբն ու ավարտն իրար կցմցելով՝ փորձեր հիշել դպրոցական երազանքները և՝ իրենից ուժով ետ վանելով տեսա՛ծ արյունը, զգացա՛ծ արյունը, չմոռացա՜ծ… Երբե՛ք չմոռացվող արյունը… Փորձեր վեր-հի-շե՜լ արյունից… Արյունների՜ց անդին մնացած ու հոգի վեհացնող բանաստեղծությունն ու ապրեցնող բանաստեղծականությունը, ապա և ներկա՝ քսաներկուամյա ու… ապրելիք՝ հարյուր քսաներկուամյա, հազար հարյուր քսաներկուամյա տարիքում հիշելու իրենից… Իրենի՞ց… հազարավոր ու միլիոնավո՛ր իրենցից փախած երիտասարդությունը՝ «ջահելությո՜ւնը»՝ հեռու – մոտիկ… նաև՝ անտես ու անծանոթ ընկերների, հարազատների մայրերի՛ց խլված ու այլևս երբեք չտեսնելու, չվայելելու մատնված իրե՛նց ջահելությունը.
«…Արար-աշխարհի ջահելությունը,
Մահվան բերանից իր մահով փրկած
Ջահելությո՜ւնդ…».
1945 թ.:
Որ նաև փորձեր շարունակել երազած… Ուսո՞ւմը, կյա՞նքը… Բայց… Ինչպե՞ս կարողանար կեսգիշերին արթնացնող, «արյան բաղանիքում կորսված-մոռացված» ընկերների… Չը-մո-ռաց-վո՛ղ ընկերների… Փորձե՜ր… Եվ… Անընդհատ հիշե՛ր: Հիշե՜ր… Վեր-հի-շե՜ր… երբե՛ք չմոռացվողների, անհետ կորած ու մահերով ավարտված… ՄԱՀԵՐՈ՛Վ կնքված ընկերների՝ իրեն ի պահ տրված վերապրումները…
Քանզի՜…
Քանզի. պատերազմները չե՛ն ավարտվում:
Քանզի՛.
«Այլո՜ց»…
ՔՈ՛, ՄԵ՛Ր անհիշելի դարերի խորքերից եկող և աընդհատ ծլարձակո՛ղ պատմությունն ու մշակույթն ատող և իսպառ ջնջել-արմատախիլ անել փորձող ոսոխի «խրատատու պատերազմների» դեմ ոտքի կանգնածների ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵ՛ՐՆ ԷԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՉՍԿՍՎԵԼ ՈՒ ՉՀԱՐԱՏԵՎԵԼ…
Քանզի եթե արարող ես՝ արարողների տեսակից ու արարողների ժառանգ, ստեղծածդ՝ արհեստներ ու արվեստներ, գիր ու գրչություն, օրենքներ ու դատաստանագրքեր, պալատներ ու «ասեղնագործ» վանքեր, եկեղեցիներ ու գործ, տուն, ընտանիք ու հայրենիք և դրանք պահել-պահպանելու, ապրեցնելու կոչվածներից՝ պիտի պատրաստ լինես իր դարավոր «ձեռագրին»… (ձեռագրի՞ն. դարերով՝ շեկ ավազների վրա երբևէ ճիպոտով մեկ նշանագիր իսկ չթողած և քամուց չը-ջըն-ջը-վա՛ծ. թե գոյություն չունեցած բանն ինչպե՞ս պիտի ջնջեր քամին) «ձեռագրի՜ն»… (Որը պիտի հետո՝ շա՜տ – շատ hետո դրանց… Երկիր… երկրնե՜ր… Շատ բաներ կուլ տվող և ուրացողների համար ստեղծեր այր մի՝ ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՆՅԱՆ…), և ուրեմն՝ ասենք թե թաթը մի կերպ՝ իբր «ձեռք» դարձածի և յաթաղանից բացի, այլ գրիչ չունեցած-չբռնածի միա՛կ. սոսկ այլոց երկրները հափռե՛լու սովոր թաղիքա-վրանաբնակների քառակի ու բազմակի անգամ կրկնա՛ծ, կրկնո՛ղ ու կրկնելի՛ք «ձեռագրին» հարազատ. երբևէ նաև չէր գրելու՝ չէ՛ր կարող գրել «իրենց սահմանադրությո՜ւնը», և որի ստեղծման «անգնահատելի վարձը»… այն ստեղծած, բայց մեր ժողովրդի. «շատ չմոտենա՛ս՝ միայն ձեռքդ չէ, որ կկծի… կը-կըր-ծի՜»… Եվ դարավոր իմաստնությունը մոռացած ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ գլուխը (իրենց կերած հանճարեղ գլուխների թիվն ու հաշիվը իրենք… սոսկ «իրե՜նք» լա՛վ գիտեն, ու մե՛նք էլ երբևէ չպիտի մոռանանք) ճանապարհին քարջարդ անել տա՛լն էր…
Քանզի՜…
Քանզի՛.
Պետք է բոլոր դարերում ու ժամանակներում, իսկ մեր օրերում՝ առավել ևս, փորձով ապացուցված, նաև՝ աննախադեպ դեպքերո՛ւմ կարողանաս արյունարբու շնագայլերի ոհմակների ոգորումների դեմ-հանդիման ոտքի կանգնել մա՛հ-պատերազմով… Պատերազմներո՛վ կանգնել ու դիմակայել, որ կարողանաս…
Որ իրավո՛ւնք ունենաս նույնիսկ անհաշիվ ժամանակների ու բազում դարերի խորքերից ոչ միայն վերադարձնել ու սերունդներիդ հանձնել հանիրավի կորցրածիդ ժառանգական հիշողությունն ու տխրությունը, պապերիդ մարտական երգերը, այլև՝ կարողանաս երբևէ՝ որպես իրականությո՛ւն, որդիներիդ ու թոռներիդ հանձնել ապուպապերիդ
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԵՐԿԻ՛ՐՆ ՈՒ ՆՐԱ ՓԱ՛ՌՔԸ .
Քանզի.
Ինքն իրեն պաշտպանող մեկ մարդն ավելի ուժեղ է, քան ուրիշի ունեցվածքին աչք դրած հազարավոր օտար շների… շնագայլերի՜ ոհմակը, որ՝ խորշակի նման անընդհատ հետապնդելով նոր տուն ու շեն, նոր քաղաք (պապերիդ դեպքում՝ Ախալքալաքն ու ամբողջ Ջավախքը, Ախալցխան) ու նոր երկիր ստեղծածներին իսպառ կոտորելով՝ փորձի տեր դառնալ քաղաքին ու ամբողջ տարածաշրջանին, բայց…
Բայց ըստ պատմության վավերագրի… Պար-տը-վի՛. դարձյալ ու դարձյալ իրենց նոր ստեղծա՛ծը, իրենց նոր տո՛ւնը կյանքի գնով պաշտպանող մեկ բուռ հայրենասերներից.
«1918 թ. ապրիլի վերջին ու մայիսին Ջավախքը դատարկվեց հայերից:
Ծանր նստեց այդ գաղթը, որ երկու մեծ հոսանքով գնում էր Վրաստանի առավել ապահով խորքերը. Ծալկայով՝ դեպի Մանգլիս ու Թիֆլիս և Բակուրյանով՝ դեպի Թիֆլիս: Գաղթականների մի հոծ զանգված էլ ցրվեց Կովկասով մեկ: Գաղթի ճամփաներին քաղցի ու անտերության ծանր պայմաններում, տարափոխիկ հիվանդությունների, արշավանքների դիմաց մերկ ու անօգնական, անտուն ու անօթևան Ջավախքի ութսունհազարանոց հայ համայնքը կես տարվա ընթացքում կիսվեց, և հետագայում տուն դարձան քառասուն հազարը, որոնք նոր Ջավախք պիտի արարեին, որովհետև նախկինը թալանված, հրդեհված ու քարուքանդ էր: Հարյուր հազարավոր գլուխ մանր ու խոշոր անասունները քշվել էին Թուրքիա: Անփառունակ վախճան ունեցան նույնիսկ սխրանքներն ու հերոսությունները…
Այնուամենայնիվ, ջավախքցի մի խումբ՝ գլխից ձեռք վերցրած մարդիկ
(նաև. Սբ ԱՎԱԶԱՆՈՎ՝ ԵՂԻՍԱԲԵ՛Թ անունն ստացած, բայց ժողովրդի հիշողության մեջ «ԶԵՓԵԹ – ԵԼԻԶԱՎԵՏԱ – ԼԻԶԱ – ՍԱԲԵԹ…»՝ մականուններով վերանվանյալ, և ժողովրդի հիշողության մեջ չխամրող բոլոր այդ անուններով հայտնի հայրենասեր ու մի խումբ հայրենասերների ապստամբական գործերը համակարգող մի հայուհի) մնացին թշնամու թիկունքում՝ գրավված Ջավախքում, և ծանր ու անպատմելի սխրանքների գնով վրեժխնդիր եղան թշնամուց»:
(«Խաչված քաղաքը»: Վեպ, Մկրտիչ Սարգսյան,- Երևան: «Հայաստան» Հրատ., 1996 թ., 188 էջ: «Երկու խոսք», 26-րդ էջ):
Եվ… ՎՐԵԺԽՆԴԻ՛Ր ԵՂԱՆ…
Եվ հայրերն ու պապերն իրենց արդեն կորցրած ՄԵ՛Ծ ՀԱՅՐԵՆԻՔԻ և չկորցնելիք ՓՈՔՐԻ համար վրեժխնդի՛ր եղան թշնամուց:
Եվ արդար վրեժը լուծել – լրացնելու պարտականությունը փոխանցեցին որդիների՛ն:
ԵՎ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՆ ՈՐԴԻՆԵ՛ՐԸ…
ԵՎ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՎ ՈՐԴԻ՛Ն.
Որպեսզի պահը որսալով՝ հարավից՝ դարձյալ թվանքներով ու կեռ, արնախեղդ յաթաղաններով, բերդանքեքո՜վ երկիր չխուժեին գարշահոտ շնա-շնա-շնագայլե՜րը…