ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ

Ապ­րի­լի 11-ից մինչև մա­յի­սի 12-ը Ավստ­րիա­յի արևմտ­յան մա­սում գտնվող ալ­պիա­կան Շ­րունս գե­ղե­ցիկ և­ ան­տա­ռա­պատ հանգս­տա­վայ­րում տե­ղի են ու­նե­նում մի­ջո­ցա­ռու­մա­յին օ­րեր՝ նվիր­ված հայ ան­վա­նի գե­ղան­կա­րիչ Ար­տա­շես Հու­նան­յա­նին։ Մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կեր­պել են նկար­չի թոռ­նու­հին՝ ե­րա­ժիշտ և լու­սան­կա­րիչ Սո­նա Անդ­րեաս­յա­նը, և Շ­րուն­սի ՄԱՊ պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն, բժիշկ և­ ար­վես­տա­բան Յո­հան Տ­րի­պոլ­տը։ Ապ­րի­լի 11-ին տե­ղի ու­նե­ցավ նկար­չի նկար­նե­րի ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը ՄԱՊ պատ­կե­րա­սրա­հում։ Ցու­ցադր­ված է 40-ից ա­վե­լի նկար՝ գո­ւա­շով և ջ­րա­ներ­կով ար­ված։ Հայտ­նի է, որ գո­ւա­շի և ջ­րա­ներ­կի օգ­տա­գործ­ման մեջ Ար­տա­շես Հու­նան­յանն ան­գե­րա­զան­ցե­լի էր։ Ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը կա­տա­րեց Յո­հան Տ­րի­պոլ­տը՝ ներ­կա­յաց­նե­լով այ­ցե­լու­նե­րին նկար­չի կյանքն ու գոր­ծու­նեութ­յու­նը. «Ար­տա­շես Հու­նան­յա­նը ի­րեն չէր կա­պում միայն մեկ երկ­րի հետ, լի­ներ դա Հա­յաս­տա­նը թե Խորհր­դա­յին Միութ­յու­նը, այլ՝ ինքն ի­րեն բնու­թագ­րում էր որ­պես «աշ­խար­հի քա­ղա­քա­ցի»։ Ն­րա հա­մար սահ­ման­նե­րը խորթ էին ոչ միայն աշ­խար­հա­գրա­կան ի­մաս­տով, այլ՝ հատ­կա­պես ար­վես­տա­յին»։ Ցու­ցա­հան­դե­սին մաս­նակ­ցում էին Ավստ­րիա­յի հայտ­նի ար­վես­տա­գետ­ներ, ե­րա­ժիշտ­ներ, մշա­կույ­թի գոր­ծիչ­ներ՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Մո­նի­կա Ֆո­նիե­րը, ար­վես­տի հա­մադ­րող Բ­րու­նո Վինք­լե­րը, մշա­կու­թա­յին ան­վա­նի լրագ­րող Կառլ­հայնց Պիխ­լե­րը, հայ գոր­ծա­րար Վա­հե Խա­չա­տու­րը։ Հա­յաս­տա­նից հրա­վիր­ված էին նկար­չի դուստր Ա­նա­հիտ Հու­նան­յա­նը, թոռ­նու­հի Սոֆ­յա Անդ­րեաս­յա­նը, ես՝ Թով­մա քա­հա­նա Անդ­րեաս­յանս և­ ազ­գա­կից­ներ։
Շա­րու­նա­կե­լով Ար­տա­շես Հու­նան­յա­նին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը՝ նշեմ ապ­րի­լի 18-ին նույն սրա­հում կա­յա­ցած «Ար­տա­շես Հու­նան­յան» գրքի շնոր­հան­դե­սը։ Գիր­քը ալ­բոմ է՝ բաղ­կա­ցած 90 նկա­րից, որն, ի­հար­կե, նկար­չի ժա­ռան­գութ­յան մի չնչին մասն է ըն­դա­մե­նը։ Տ­պագր­վել է Եր­ևա­նի «­Հայ­րա­պետ» հրա­տա­րակ­չութ­յան կող­մից՝ ՄԱՊ պատ­կե­րաս­րա­հի հո­վա­նա­վոր­չութ­յամբ։ Նա­խա­բա­նը կազմ­ված է Յո­հան Տ­րի­պոլ­տի, Բ­րու­նո Վինք­լե­րի և Սո­նա Անդ­րեաս­յա­նի խոս­քե­րից։ Սո­նան նշում է, որ իր պա­պը նաև տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծ էր։ Հայտ­նի է նրա «­Պահ­պա­նակ» պոե­մը, ո­րը գրված է Նա­րե­կա­ցու մատ­յա­նի շնչով և­ ազ­դե­ցութ­յամբ, և­ ո­րը ժա­մա­նա­կին մեծ գնա­հա­տան­քի է ար­ժա­նա­ցել հայ գրող­նե­րի, բա­նաս­տեղծ­նե­րի և, ընդ­հան­րա­պես, մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րի կող­մից։ «Ար­տա­շես Հու­նան­յան» գրքի մա­սին խո­սե­ցին Բ­րու­նո Վինք­լե­րը և Սո­նան։ «Ար­տա­շես Հու­նան­յա­նը ոչ միայն ար­վես­տա­գետ էր, այլև հու­մա­նիստ։ Ուս­տի միան­գա­մայն տե­ղին է այս նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նել մեծ փի­լի­սո­փա Ի­մա­նո­ւիլ Կան­տի հո­բել­յա­նա­կան տա­րում, ո­րի ծննդյան 300-ամ­յա­կը նշվում է այս տա­րի։ Թեև հու­մա­նիզմ հաս­կա­ցութ­յան ձևա­վո­րու­մը Կան­տի վաս­տա­կը չէ, այ­նուա­մե­նայ­նիվ նա այն մեկ­նա­բա­նել և զար­գաց­րել է մինչ այդ երբ­ևէ չար­ված կեր­պով։ Ն­րա աշ­խար­հա­յաց­քին բնո­րոշ էր հետ­ևո­ղա­կան ու­նի­վեր­սա­լիզ­մը՝ բո­լոր մար­դիկ ծնվում են հա­վա­սար, օժտ­ված են ար­ժա­նա­պատ­վութ­յան և կ­յան­քի ի­մաս­տը մշտա­պես փնտրե­լու, մարդ լի­նե­լու և հա­սա­րա­կութ­յան մեջ հա­մա­կե­ցութ­յան կա­րո­ղութ­յամբ։ Այս հար­ցե­րը մտա­հո­գում էին նաև ար­վես­տա­գետ Ար­տա­շես Հու­նան­յա­նին, ո­րի աշ­խա­տանք­նե­րում այդ հատ­կա­նիշ­նե­րը տե­սա­նե­լի են։ Երբ այ­սօր­վա դի­տանկ­յու­նից զննում ենք նրա ապ­րած ժա­մա­նակն ու ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի թե­մա­տիկ ա­ռանց­քը, թվում է՝ Հու­նան­յանն ան­ժա­մա­նակ է»,- ա­սաց Բ­րու­նո Վինք­լե­րը։
Բ­րու­նո Վինք­լե­րի հար­ցե­րին պա­տաս­խա­նեց նաև նկար­չի դուստ­րը՝ Ա­նա­հի­տը, նա պատ­մեց ու­շագ­րավ պատ­մութ­յուն­ներ հոր կյան­քից։ Մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քը լու­սան­կա­րում էր Մանֆ­րեդ Շ­լա­թե­րը։ Գր­քի շնոր­հան­դե­սին ե­լույթ ու­նե­ցավ Սո­նա­յի ա­մուս­նու՝ Յո­հան­նես Հաա­գի ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան խում­բը։
Թով­մա քա­հա­նա
(Վա­հան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։