ՔԵԶԻ ԸՆԾԱ՜Յ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Ապ­րի­լի 22-ին ՀԳՄ կլոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ Դա­նիել Վա­րու­ժա­նի ծննդյան 140-ամ­յա­կին նվիր­ված «Ե­ղէգ­նեայ գըր­չով եր­գե­ցի փառ­քեր…» գրա­կան հան­դի­սութ­յու­նը: Բաց­ման խոս­քում ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը նշեց. «­Դա­նիել Վա­րու­ժա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը մեր բա­նահ­յու­սութ­յան, գող­թան եր­գե­րի, բազ­մա­դար­յա գրա­կա­նութ­յան ո­գով են շա­ղախ­ված: Ա­ռա­ջին գրքից՝ «­Սար­սուռ­ներ»-ից մինչև վեր­ջին ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը ընդգր­կում են մարդ­կութ­յան ու հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան անց­քեր, դիպ­ված­ներ, ժա­մա­նակ­ներ և խ­տաց­նում մի հա­վեր­ժա­կան ժա­մա­նա­կի մեջ, ո­րին հա­ղոր­դա­կից են միայն հան­ճա­րեղ ո­գի­նե­րը»: Նա անդ­րա­դար­ձավ ցե­ղաս­պա­նութ­յան 100-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցութ­յամբ ՀԳՄ-ի հրա­տա­րա­կած ե­ղեռ­նա­զոհ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի «­Հո­ղը կը խօ­սի» անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, ռու­սե­րեն և ֆ­րան­սե­րեն գրքե­րին, որ­տեղ տպագր­վել էին նաև Վա­րու­ժա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Էդ. Մի­լի­տոն­յանն ըն­թեր­ցեց իր «­Զոհ­ված բա­նաս­տեղծ­նե­րին» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը:
Ե­լութ ու­նե­ցավ ՀԳՄ Սու­րեն Քո­չար­յա­նի ան­վան պոե­զիա­յի և­ աս­մուն­քի թատ­րո­նը (ղեկ.` Ս. Բա­ղին­յան): Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի դե­րա­սան­ներ Սամ­վել Բա­ղին­յա­նը, Ռու­զան­նա Հախ­նա­զար­յա­նը և Ա­րամ Կոս­տան­յա­նը աս­մուն­քե­ցին գոր­ծեր «­Հա­ցին եր­գը» և «­Հե­թա­նոս եր­գեր» ժո­ղո­վա­ծու­նե­րից: Ներ­կա էին գրող­ներ, գրա­սեր­ներ, Դա­նիել Վա­րու­ժա­նի ան­վան դպրո­ցի և «Բ­յու­րակն» կրթա­հա­մա­լի­րի ու­սու­ցիչ­ներ: Ա­շա­կերտ­նե­րը մեծ ոգ­ևո­րութ­յամբ ար­տա­սա­նե­ցին Վա­րու­ժա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը: Օ­րը լե­ցուն էր Վա­րու­ժա­նի պոե­զիա­յի ան­մար ղո­ղանջ­նե­րով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։