­ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ, ՈՐ ՏՐՎԱԾ Է ՊՈՒՇԿԻՆԻ «ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ» ԵՎ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ՀԵՔԻԱԹԻ ՄԵՋ / Հա­րութ­յուն ՀՈՎՆԱԹԱՆ

Թ­վում է՝ սո­վո­րա­կան, կեն­ցա­ղա­յին պատ­մութ­յուն­ներ են «Ոս­կե ձկնիկն» (1833) ու «­Քաջ Նա­զա­րը» (1978), ժա­մա­նա­կա­վոր, ան­ցո­ղիկ աշ­խար­հի ի­րո­ղութ­յուն­ներ: Տվ­յալ հե­ղի­նակ­նե­րը, սա­կայն, ան­ցո­ղիկ, մեռ­նող բա­նը ներ­կա­յաց­նե­լու, պատ­կե­րե­լու հա­մար գրիչ չէին վերց­նի: Միան­գա­մայն այլ է նրանց նպա­տա­կը: Ն­րանք կյանքն են տե­սել, այս­պես ա­սած, կյան­քի ա­ներ­ևույ­թը, որ պահ­ված է մար­դու ներ­սում: Պուշ­կինն էլ, Մկր­տիչ Սարգս­յանն էլ զա­նա­զան կեր­պե­րով բա­ցել, կար­դա­ցել են մար­դու սրտի մեջ ե­ղած գի­րը: Պա­տան­յակ Պետ­րոս Դուր­յանն ա­սել է. «­Հոն հրդեհ կա, ոչ մա­տեան»: Նա իր սրտից է խո­սել: Պուշ­կինն ու Մկր­տիչ Սարգս­յա­նը տե­սել են ա­մուս­նա­ցած, ա­ռօր­յա վան­դա­կի մեջ հայտն­ված, ա­վան­դա­կան կոչ­ված կա­պի մեջ հայտն­ված ա­մու­սին­նե­րի սրտե­րը: Թեև վեր­նագ­րե­րի տես­քով, շեշ­տը դրված է ոս­կե ձկնի­կի և Քաջ Նա­զա­րի կեր­պար­նե­րի վրա, սա­կայն հե­ղի­նակ­նե­րը հրա­շա­լիո­րեն, ա­մե­նայն նրբութ­յամբ ու ճշգրտութ­յամբ, փոր­ձել են պար­զել կա­նա­ցի նե­րաշ­խար­հը, ա­վե­լի պարզ ա­սած, այն աշ­խարհ-ի­րո­ղութ­յու­նը, որ կա կին ա­րա­րա­ծի սրտի մեջ: Ա­սենք, «Ոս­կե ձկնի­կի» պա­ռա­վի և «­Քաջ Նա­զա­րի» Նա­զա­նի սրտե­րում ե­ղա­ծը բնույ­թով հա­վի­տե­նա­կան է, քան աշ­խար­հի մեջ գո­յութ­յուն ու­նե­ցող բար­քերն են: Բար­քե­րը կա­րող են փոխ­վել, մինչ­դեռ մար­դու, մաս­նա­վո­րա­պես կին ա­րա­րա­ծի մեջ ե­ղած ցան­կա­սի­րութ­յու­նը, ա­գա­հութ­յու­նը, ցու­ցա­դրան­քը… գրե­թե են­թա­կա չեն փո­փո­խութ­յան:
Այս ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը, միա­ժա­մա­նակ մտքի և մ­տա­ծո­ղութ­յան միև­նույն հար­թութ­յան վրա գտնվե­լով, փոր­ձել են տալ ա­մուս­նա­կան կյան­քի եր­ջան­կութ­յան մո­դե­լը: Նա­զա­րի եր­ջան­կութ­յու­նը, օ­րի­նակ, իր կնոջ՝ Նա­զա­նի հա­վա­տար­մութ­յան մեջ էր: Հե­ռա­ցա՞վ այդ հա­վա­տար­մութ­յու­նից, կորց­րե՞ց, ու­րեմն՝ կորց­նե­լու էր մարդ­կա­յին եր­ջան­կութ­յու­նը: Նա­զանն էլ, իր հեր­թին, կորց­նե­լով եր­ջան­կութ­յան այն սու­տը, որ ստեղ­ծել էր ին­քը և հա­վա­տա­ցել, կորց­նում է եր­ջան­կութ­յու­նը: Էութ­յամբ հոգ­ևոր Վա­հան Տեր­յա­նը բնու­թագ­րա­կան տող ու­նի. «Էլ ինձ ո՞վ կտա եր­ջան­կութ­յան սուտ»: Հով­հան­նես Թու­ման­յա­նը «­Սուտ­լիկ որս­կա­նը» վեր­նագ­րով հրա­շա­լի մի գործ ու­նի: Բ­նույ­թով ան­մեղ սու­տը, թերևս, մի բան է, կեղ­ծի­քը՝ բո­լո­րո­վին այլ բան: Սուտ կա՝ ժպիտ, ծի­ծաղ է պատ­ճա­ռում, մինչ­դեռ կեղ­ծի­քը պատ­ճա­ռում է թե՛ զայ­րույթ և թե՛ տրտմութ­յուն: Նա­զա­նը, օ­րի­նակ, գյու­ղա­կան խրճի­թում սուտ եր­ջան­կութ­յամբ էր ապ­րում, ինքն էր ստեղ­ծել և դ­րա մեջ ապ­րում էր անտր­տունջ, մինչ­դեռ պա­լա­տում հայտն­վում է կեղ­ծի­քի մեջ, ոչ թե եր­ջան­կութ­յան, այլ՝ շա­հի հետ կապ­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ: Այս խա­ղը, ա­սա­ցի, Նա­զան կնոջ սրտով չէր: Ծույլ ու վախ­կոտ Նա­զարն ի­րենն էր այն­տեղ՝ բնութ­յան գրկում, բնա­կան վի­ճա­կում, բայց այդ նույն ան­ձը պա­լա­տում ի­րե­նը չէ, իր տի­րույ­թում չէ, ո՛չ ինքն է նրա գրկում, ո՛չ էլ նա է իր գրկում: Նա­զանն ի­րեն օ­տար է զգում, ի­րեն զգում է, ե­թե կա­րե­լի է այս­պես ա­սել, պա­լա­տա­կան որբ: Եվ երբ նրա մեջ գոր­ծում է նախ­կին էութ­յու­նը, հայտն­վում է հան­ցան­քի մեջ. այն­տեղ՝ պա­լա­տում, թա­գա­վոր դար­ձած Նա­զա­րին նա­խա­տե­լու ի­րա­վունք չու­նի, ո­րով­հետև Նա­զարն այլևս ի­րե­նը չէ, պե­տութ­յանն է: Նա­զարն այլևս ա­մու­սին չէ, Նա­զա­րը թա­գա­վոր է: Նա­զանն այլևս կին չէ, թա­գու­հի է: Թա­գա­վո­րա­կան հարս­տութ­յու­նը Նա­զան կնոջ աչ­քին ո­չինչ է թվում, ո­րով­հետև իր քրտին­քի պտու­ղը, իր ստեղ­ծա­ծը չէ, այ­սինքն՝ ի­րե­նը չէ: Նա­զա­նը սո­վոր չէ գտնե­լու, և գ­տածն ի­րե­նը չէ: Նա­զա­նը զար­մա­նա­լիո­րեն հե­ռու է ա­գա­հութ­յու­նից, փա­ռա­սի­րութ­յու­նից, շվայ­տութ­յու­նից՝ ի տար­բե­րութ­յուն Պուշ­կի­նի «Ոս­կե ձկնի­կի» պա­ռա­վի: Նա­զանն իր եր­ջան­կութ­յու­նը գտնում է իր ստեղ­ծած քչի մեջ, մինչ­դեռ Պուշ­կի­նի պա­ռա­վը հա­գուրդ չու­նի, եր­ջան­կութ­յուն է փնտրում ա­գա­հութ­յան ան­սահ­մա­նութ­յան մեջ, մի բան, որ Աստ­ծո աշ­խար­հում գո­յութ­յուն չու­նի և չի կա­րող ու­նե­նալ:
Նա­զա­նը Նա­զար ա­մուս­նուն ըն­դու­նել էր նրա բո­լոր թե­րութ­յուն­նե­րով հան­դերձ, սա­կայն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­ձի հետ կապ­ված՝ մաս­նա­վոր մի բան, մի կապ կար, որ ստվե­րի տակ էր պա­հում Նա­զա­րի մարդ­կա­յին այլ­ևայլ թե­րութ­յուն­նե­րը: Պի­տի կար­ծել՝ այդ կա­պը, որ կա­նա­ցի սե­ռի հա­մար հույժ կար­ևոր է, ա­մուս­նա­կան, այս­պես կոչ­ված, ին­տիմ հա­րա­բե­րութ­յուն­ներն են: Այս ա­ռու­մով, ինչ­պես եր­ևում է, Նա­զա­նը՝ որ­պես մարմ­նա­վոր էակ, որ­պես կին, դժգո­հութ­յուն չու­նի: Այս ա­մե­նից բա­ցի, խար­խուլ խրճի­թում, լավ թե վատ, Նա­զարն ի­րենն էր, ինչ­պես կու­զեր, հե­տը կխո­սեր, երբ ու­զեր, կմո­տե­նար՝ որ­պես կին ու կո­ղա­կից: Իսկ պա­լա­տում, ա­հա, բնա­կա­նին փո­խա­րի­նել էր ար­հես­տա­կա­նը, կեղ­ծը՝ պա­լա­տա­կան կոչ­վա­ծը: Դարձ­յալ ա­սեմ, Նա­զարն այլևս ա­մու­սին չէ, թա­գա­վոր է, գա­հին է, վեր­ևում ու վեր­ևից նա­յող: Այն­տեղ, խրճի­թում, Նա­զա­րը Նա­զա­նի ե­րե­սին էր նա­յում, իսկ այս­տեղ՝ պա­լա­տում, Քաջ Նա­զար թա­գա­վո­րը Նա­զա­նի ե­րե­սը դեպ­քից դեպք է տես­նում: Նա­զա­նը, ճա­նա­չե­լով ի­րեն, ի­մա­նա­լով իր տե­սա­կը, պա­լա­տում ինքն ի­րեն ա­վե­լորդ է զգում:
Ի վեր­ջո, ո՞վ է Նա­զա­նը, ո՞րն է Նա­զա­նի կար­գա­վի­ճա­կը: Այն­տեղ՝ խրճի­թում, Նա­զա­նը զի­ջում, զո­հա­բե­րում է ի­րեն հա­նուն ըն­տա­նի­քի պատ­վի, իսկ այս­տեղ՝ պա­լա­տում, Նա­զա­նը զո­հա­բե­րե­լու բան չու­նի, մնում է զոհ դառ­նալ և դառ­նում է: Թա­գա­վոր դար­ձած Նա­զա­րին հայտ­նի է այս ճշմար­տութ­յու­նը, բայց միա­ժա­մա­նակ գի­տի՝ մարդ­կա­յին զգաց­մունքն ու ճշմար­տութ­յու­նը տեղ չու­նեն պա­լա­տում: Մ­նում է մտա­ծել՝ չա­փա­զանց մեղք է և չա­փա­զանց խեղճ պա­լա­տում, գա­հի վրա բազ­մած եր­բեմ­նի եր­ջա­նիկ վախ­կոտ Նա­զա­րը, ո­րին ուղ­ղա­կի կպցրել են քա­ջի ա­նու­նը, որ­պես­զի թա­գա­վոր դարձ­նեն: Մե­ղա­վո­րը, ու­րեմն, Նա­զա­րը չէ, այլ նրանք, ով­քեր ինչ-ինչ նպա­տակ­նե­րով, նրան թա­գա­վոր են դարձ­րել:
Նա­զար թա­գա­վո­րը նույն­պես, ի վեր­ջո, զոհ է, բայց ոչ Նա­զա­նի նման զոհ: Ար­ժա­նա­վո­րի գա­հին բազ­մած ա­նար­ժան քաջ­նա­զար­նե­րը մարդ­կա­յին կյան­քեր խնա­յել չու­նեն: Ն­րանք հան­գիստ են նա­յե­լու ու­րիշ­նե­րի տա­ռա­պանք­նե­րին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։