***
Կանաչ աչքերի համար միշտ չէ, որ գարունը կանաչ է:
***
Ծաղկի տգեղը չի լինում, ինչքան էլ վարդը թանկ լինի կակաչից։
***
Սերը հոգու մերկությունն է, որտեղ տեսնում ես նրա անթերի քանդակը։
***
Կինը ծաղիկ չէ։ Ծաղիկը կկտրես հողից, իսկ կնոջը` ոչ։
***
Արվեստը նման է մի կնոջ, որից ծնված արժեքները երկունքով են լույս աշխարհ գալիս։
***
Հպարտ մարդը այգուց մանուշակ չի քաղում։
***
Նա, ում փնտրում ես, միգուցե կողքիդ է, պարզապես ժամանակը պետք է հայտնաբերի։
***
Մոր սիրտը մայրամուտի նման տանում է օրվա ողջ դարդերը իր հետ:
***
Գլուխը տնկած էնպես է քայլում, ասես պորտը կտրել են երկնքում։
***
Սերը լավ է, եթե պակասում է շաքարավազը, ավելանում է աղը։
***
Անզոր է մայրական թախտը,
Ինքն իր գործն անում է բախտը։
***
Այն, ինչ սրտիդ թելադրանքն է, նույն ինքը ճակատագրի նախախնամությունն է։
***
Հարստանում է ավելի շատ ժամանակ խնայողը, քան անդադար աշխատողը։
***
Եթե սերը քեզ զրկում է քեզանից, ուրեմն՝ դա սեր չէ, այլ` կախվածություն։
***
Սիրում եմ լռությունը… Լռության մեջ սրբագրում եմ իմ հոգու պոեզիան ժամանակի գրչով։