Gefälschte Rolex-Uhren in der Schweiz zu verkaufen, billige replica uhren kaufen im Präsidentenstil mit hoher Qualität zu verkaufen, Rolex-Imitationsuhren online kaufen.
Il posto migliore per acquistare economici. E la migliore replica Rolex di grado 1 aaa+ fabbricata in Svizzera sul nostro sito Web con spedizione veloce.
alewatches.com website sells the best replica watches worldwide, and you can get top quality fake watches at a cheaper price.
Ռուբենը բանակից վերադառնալուն պես սկսեց աշխատանքի փնտրտուքները. թեկուզ մեկ օր նյութական կարիքի մեջ ապրող ընտանիքի հույսին մնալ չէր ուզում: Բախտը բերեց. մանկության ընկերոջ օգնությամբ մեկ ամիս էլ չանցած` աշխատում էր հեղինակավոր պետական հաստատությունում:
Ծերացող մայրը առիթը բաց չէր թողնում՝ «Բալես, բարձրագույն կրթություն ստացար, զինվորական պարտքդ կատարեցիր, աշխատանք ունեցար, փառք Աստծո, առողջ, եռանդուն տղա ես, մնում է` ամուսնանաս, մի լավ, սիրուն աղջիկ տուն բերես, ինձ էլ թոռներով ուրախացնես, քանի ձեռքս-ոտքս տեղն է, օգնեմ երեխաներիդ մեծացնել»: Անհայր մեծացած Ռուբենը, որ պաշտում էր մորը, փորձում էր հանգստացնել նրան. «Հա, մամ ջան, հենց սրտովս մի աղջիկ գտնեմ՝ անպայման, բայց…»:
– Էլ բայց-մայց չկա…- խոսքը մեղմ կտրում էր մայրը` սուրճ մատուցելիս գորովանքով շոյելով մինուճար որդու գանգուր, գռուզ մազերը,- մի՞թե գործիդ տեղը ոչ մի նամուսով, հրապուրիչ, քեզ սազական օրիորդ չկա, էդպես անունով հիմնարկ էս ընդունվել…
– Երևի կա, ուղղակի դեռ բոլորի հետ չեմ ծանոթացել, մտերմացել, մի խեղդի, համբերի, էլի…- հերթական անգամ խուսանավում էր բանակային դժվար կյանքում հասունացած տղան:
Աշխատանքային եռուզեռի մեջ անցան մեղմ գարունը, անտանելի շոգ ամառը: Այդ ընթացքում Ռուբենի «աչքը կպավ» բաժիններից մեկում աշխատող համակրելի մի աղջկա. հայուհու գեղեցիկ աչքերով, կիրթ ու բարեհամբույր՝ գործնական շփումներում, մի խոսքով՝ գրավեց ուշադրությունը: «Գուցե հենց սա է իմ բախտը, արտաքինով և համեստությամբ մորս էլ դուր կգա»,- մտածում էր՝ Արփինեի հետ մտերմանալու առիթներ փնտրելով…
Հիմնարկության գործունյա արհկոմը շատ էր սիրում պարբերաբար «կոլեկտիվի մերձեցման» միջոցառումներ կազմակերպել՝ առիթ լիներ թե չլիներ: Իսկ «Ոսկե աշունը» ամեն տարի անպայման նշվում էր կերուխումով գեղատեսիլ բնության գրկում՝ Գառնիում, Գեղարդում կամ Ծաղկաձորում:
…Կարկաչող գետակի ափին առանձնացած՝ Ռուբենն ու Արփինեն ջերմ ու անկաշկանդ զրույցում կիսվեցին իրենց կյանքի անցուդարձով, եղած-չեղածով:
– Հայրս բռնադատված է եղել ստալինյան տարիներին, մահացել է աքսորում, նրան մի քանի լուսանկարներով եմ ճանաչում,- անկեղծացավ Ռուբենը: – Մայրս է ինձ ոտքի կանգնեցրել, մարդ դարձրել, բարձրագույն կրթության տվել:
– Ես էլ եմ մեծացել առանց հայրական խնամքի. թողել է մորս, ինձ ու փոքր եղբորս, գնացել Ռուսաստան՝ իբր փող վաստակելու, կապվել է մի ռուս կնոջ հետ… Հինգ թե վեց տարեկան էի, բայց լավ եմ հիշում նրա միշտ մռայլ դեմքն ու տան աղմկոտ վեճերը…
Անհայրություն և դառնություն տեսած երկու հոգիների ակամա միաձուլում տեղի ունեցավ այդ անմոռանալի «խոստովանության օրը» բնության գրկում: Քաղաք վերադառնալու ճանապարհին, ավտոբուսում աղջկա կողքին նստած՝ Ռուբենը մտածեց, որ հենց Արփինեն է այն սուրբ էակը, որը կդառնա իր հետագա կյանքի ուրախությունն ու իմաստը, իր երեխաների մայրը…
…Աշնան վերջին ամիսը այդ տարի ցրտոտ, քամոտ, անձրևոտ էր:
Ռուբենն ու Արփինեն այնքան էին մտերմացել, որ ամեն օր աշխատանքից հետո միասին էին դուրս գալիս հիմնարկից, ճանապարհին զրուցում, կիսվում մտքերով, օրվա անցուդարձով: Ռուբենը ուղեկցում էր աղջկան մինչև մոտակա կանգառը: Երբեմն Արփինեն ճանապարհին առևտուր էր անում տան համար:
– Կներես, հիմա ստիպված եմ մտնել շուկա՝ գլուխ սոխ է պետք, չեմ ուզում քեզ նեղություն տալ՝ ժամանակ կորցնես այդ պրոզայիկ գործում,- զգուշացրեց Արփինեն, մեղավոր հայացքով նայելով տղային:
– Բայց ինչո՞ւ հասնես շուկա միայն սոխի համար, երբ այս կողմերում միրգ-բանջարեղենի լավ խանութ կա, գնացինք…- համարյա հրամայեց Ռուբենը:
– Առաջին անգամ եմ լսում…- մի պահ շվարեց աղջիկը:- Դե լավ, գնանք քո իմացած տեղը:
Խանութում Արփինեն, առևտուրն ավարտելով, դրամը մեկնեց տարեց գործակատարին:
– Մանր փող տվեք, չունեմ «սդաչի»,- անտարբեր ասաց նա՝ վերադարձնելով խոշոր թղթադրամը:
Ռուբենը, որ կանգնած էր բավականին հեռու, լսեց խոսակցությունը և անմիջապես մոտենալով՝ գրպանից հանեց պահանջվող գումարն ու տվեց գործակատարին:
Աղջիկը բարկացկոտ հայացք նետելով գործակատարին՝ ջղային շարժումով շուռ տվեց տոպրակի պարունակությունը վաճառասեղանին. «Ուրեմն չե՛մ ուզում, ապրանքդ քե՛զ մնա»:
Տղամարդիկ տարակուսանքով իրար նայեցին…
– Բա իրար հետ եք, աղջիկ ջան, թող տա մանրը, էլի, վերցրու, գնա… Ո՞վ ա սենց բան անում,- շվարած ասաց վաճառողը՝ հատակից դանդաղ հավաքելով գլորված մի քանի գլուխ սոխը:
– Ասացի՝ չե՛մ ուզում քո փտած սոխը…- ձայնը բարձրացնելով՝ շպրտեց ծերուկի դեմքին Արփինեն և դուրս թռավ խանութից:
Հիասթափությունը աղջկանից, նրա անտրամաբանական ու գռեհիկ պահվածքից այնքան մեծ էր ու ցնցող, որ Ռուբենը լուռ քայլեց մինչև կանգառ՝ ոչ մի խոսք չփոխանակելով այն «սուրբ էակի» հետ, որին դեռ րոպեներ առաջ համարում էր «իր հետագա կյանքի ուրախությունն ու իմաստը, իր երեխաների մայրը»:
«Ինչ չարաբաստիկ սոխ դուրս եկավ…»,- ակամա քմծիծաղեց ու գնաց իր ճամփով՝ մտքից հանելով Արփինե գեղեցիկ անունով տարօրինակ աղջկան…