Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / 2024 թվական, գալդ բարի

 

Երբ Վահան Տերյանը գրեց «Երկիր Նաիրի» շարքը, հայոց հոգին ողբ ու ցավի ճիրանում էր, անորոշության
ծանր թմբիրի մեջ։ Գրելով վերացած ազգերի ու պետությունների մասին` շեշտում էր մեր ժողովրդի լինելության
գաղտնիքի հավերժությունը, արևային հառնումի ոգին։ Դա փքուն պաթետիզմ չէր, բանաստեղծի
պայծառատեսության վկայություն ու նշան էր։ Բոլորով հառնելու, համընդհանուր հայ տեսակի ջանքերի
գումարում։ Հիմա մեզ հետ են մեր մեծերն անցյալ, նրանք ներկա գրի հետ են, նրանք գալիքի մեծեր են արարում,
շղթայական հաղորդություն է։ Արժանի լինենք նրանց անկոտրում հավատին, արարչությանը։
Գալիք տարին՝ 2024 թվականը, մի աստիճան է ու հայացք` դեպ մեր դասականների երազանքը և ներկայի՝
ապագա դառնալու վճռականությանը, գալիքի մանուկներին գրկելու ողջամտությանն ու բազուկների ամրությանը։
Ճիշտ է ասված՝ հավատը լեռներ է շարժում։
2024 թվական, գալդ բարի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։