Սկսեմ վերջից: Հայաստանի անկախության 30-ամյակի՝ ժամանակին հարիր զուսպ, բայց վեհաշքեղ արարողությանը «համախմբված» կերպով… չմասնակցեցին նախկին երեք նախագահներն ու կաթողիկոսը: Մեզանում «միասնականության» հազվադեպ, բացառիկ օրինակ: Դպրոցներում պատմությունն ուսուցանելու եռանդուն ջատագով կաթողիկոսը, որ ամեն կերպ պայքարում է եկեղեցու պատմություն առարկայի համար, երևի կարծում է՝ միայն եկեղեցունն է պատմություն, ու քանի որ եկեղեցին պետությունից անջատված է, երկրի ու եկեղեցու պատմությունները ևս անկախ են ու անկապ զուգահեռ գնացող: Երկրի ու ժողովրդի համար անգնահատելի դեր ունեցող հիշարժան իրադարձության տարելիցը կարելի էր զանց առնել, ասես վարչապետն իր ծնունդին էր հրավիրել: Երեք նախագահներին համախմբողը պետության չորրորդ, օրվա առաջնորդին նսեմացնելու գաղափարն էր… Էլ չխոսենք էդ «գաղափարի» մնացած «շահառուների», իրենց ընդդիմություն հռչակածների ոչ պակաս «համախմբվածության» մասին, ում միասնականացնողը ոչ թե երկիրն առաջ մղելու մտահղացումների մրցակցային դաշտ ստեղծելն է էսօր, այլ ընդհուպ պետության կազմաքանդումը՝ էնքան թե ի հեճուկս գործող ղեկավարի: Էս անփառունակ շարքը կիսատ կմնար, եթե չհիշեինք մեր բազմաչարչար Արցախում մելիքության չստացված որոշ հավակնոտ-հավակնորդների «անկախ» (անկապ) կեցվածքը: Ոմանք նույնիսկ պատերազմող զորքին կոչեր էին անում… չկռվել: Ու էս «զորաբանակով» պիտի հաղթեի՞նք: Վերջը հենց սկզբից կանխորոշված չէ՞ր: Ինչքա՞ն կարելի է վերջից նորից սկսել, մինչև հասնենք շարունակականության բնական ընթացքին:
Կարդալ նաեւ․․․
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԱԶԳԱՀԱՎԱՔ ԶԱՆԳԵՐԻ ՂՈՂԱՆՋՈՎ / Անահիտ ԹԱՐՅԱՆ
Ադրբեջանաթուրքական պատերազմի քոսոտած ուղտը, որը մինչ այս հարաբերականորեն «խաղաղ» որոճում…
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ / Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ
Էլի՛ թուրքը: Էլի եկել ու գորշ գայլի ոռնոցով ասում է.…
◆ գրողի ժամանակը ◆ գրողը և իր ժամանակը
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ես նաև Փակ շուկայի շենքով եմ ճանաչում հայկական…
