ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԱԶԳԱՀԱՎԱՔ ԶԱՆԳԵՐԻ ՂՈՂԱՆՋՈՎ / Ա­նա­հիտ ԹԱՐՅԱՆ

Ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան պա­տե­րազ­մի քո­սո­տած ուղ­տը, ո­րը մինչ այս հա­րա­բե­րա­կա­նո­րեն «խա­ղաղ» ո­րո­ճում էր, նո­րից ե­կավ և ­չո­քեց մեր դռա­նը: ­Դա, ի­հա՛ր­կե, ա­մե­նևին էլ ա­նակն­կալ չէր մեզ հա­մար. մենք դա կան­խազ­գում էինք և, բնա­կա­նա­բար, մեր երկ­րի փխրուն խա­ղա­ղութ­յունը պահ­պա­նե­լու հա­մար հետևո­ղա­կա­նո­րեն պատ­րաստ­վել էինք պա­տե­րազ­մի:
­Դե՛, ի՞նչ… պա­տե­րա՞զմ: Ու­րեմն, թո՛ղ լի­նի պա­տե­րազմ: ­Մենք ա­մեն ան­գամ­վա պես ազ­գո­վի բռունցք­ված և ­կանգ­նած թի­կունք թի­կուն­քի, հենց ա­ռա­ջին օր­վա­նից մեր թեժ ա­ռաջ­նագ­ծում ա­նօ­րի­նակ սխրանք­նե­րի հրա­վա­ռութ­յուն ենք տա­լիս: Ազ­գո­վի գի­տակ­ցում ենք, որ սա մեր սրբա­զան կռիվն է, մեր ­Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մը, մեր նոր ­Սար­դա­րա­պա­տը…
Պատ­մութ­յան դա­ռը դա­սե­րը վերս­տին մեզ հու­շում են ա­պա­վի­նել միայն մեր սե­փա­կան ու­ժե­րին, մեր ժո­ղովր­դի դա­րա­վոր ի­մաստ­նութ­յանն ու ա­նընկ­ճե­լի հայ­րե­նա­սի­րա­կան ո­գուն և, վեր­ջա­պես, բաց թող­նել օ­տար­նե­րի փե­շե­րը… Ինչ­պե՞ս կա­րե­լի է հա­վա­տա­լով հույ­սեր կա­պել վերջ­նա­կա­նա­պես այ­լա­սեր­ված այս ան­բա­րո աշ­խար­հի հետ, որն իր տար­փո­ղած ա­զա­տութ­յուն­ներն ու դե­մոկ­րա­տիան տա­կա­վին սոսկ որ­պես խոսք է ծա­ծա­նում մեր ու մի­ջազ­գա­յին հան­րութ­յան աչ­քե­րի առջև և, ինչ­պես միշտ, խու­սա­նա­վում է գործ­նա­կան քայ­լե­րի դի­մե­լուց: Ի՞նչ է, դեռևս տե­սա­նե­լի չէ՞ կշեռ­քի ծանր նժա­րը…
Է՛հ, աշ­խարհն ու օ­տար­նե­րը՝ մի կողմ՝ ի­րենց քա­ղա­քա­կան կու­րութ­յամբ և­ ան­հե­ռա­տե­սութ­յամբ, բայց մենք, մեր միաս­նա­կան հե­րո­սա­կան ժո­ղո­վուր­դը հա­վա­տի աչ­քե­րով պար­զո­րոշ տես­նում ենք մեր վերջ­նա­կան ու ան­բե­կա­նե­լի հաղ­թա­նա­կը, ո­րի ցնծութ­յան ա­ղա­ղակ­ներն այ­սօր մեր սրտե­րում որ­պես խրոխտ մար­տա­կոչ են հնչում ­Սար­դա­րա­պա­տի ազ­գա­հա­վաք զան­գե­րի ղո­ղան­ջով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։