Էլի՛ թուրքը: Էլի եկել ու գորշ գայլի ոռնոցով ասում է. «Արցախն իմն է», ձեռքինն էլ կացին չէ, ո՜չ, բայրաքթարներ են, կասետային ռումբեր, սմերչ ու տոս, ուրագան ու պոլոնեզ:
Ի՞նչ անի իր հողում վարուցանք անող, հետն էլ «Հորովել» երգող արցախցին. ստիպված պիտի մեկ անգամ ևս խփի շուն-շանորդու ստախոս բերանին ու ասի. «Դե, որ եկել ու կռիվ ես ուզում, կռիվ էլ կստանաս»:
Ուզում էի գտնել «թուրք» բառի ստուգաբանությունը, չգտա, կան դրա փոխաբերական իմաստները՝ անխիղճ, քարսիրտ, վայրագ, ջարդարար, կոպիտ, անտաշ, բռի, հետադեմ, խավարամոլ և… հայատյաց (Ժամանակակից հայոց լեզվի բառարան, 2-րդ հատոր, էջ 255): Իմ կողմից էլ ավելացնեմ՝ գող, թալանչի, արյունարբու ածականները: Դե, այսքան արատներով օժտված մեկը, քանի դիպլոմ էլ որ ունենա, կարո՞ղ է մարդավայել ապրել: Հոգեբանը կարող է հստակ ախտորոշել, որ թուրք կոչվող միլլեթը իր բնածին թերարժեքությունը ենթագիտակցորեն կռահելու հետևանքով է դարձել այդպիսին: Եվ քանի որ նաև վախկոտ է, այս անգամ Արցախը գրավելու նպատակով հետը բերել է ոչ միայն սարի չափ զենք ու զինամթերք, այլև իր բաբայի ուղարկած ասկյարների ու վարձու մարդասպանների մի ողջ բանակ:
…Արդեն մեկ ամսից ավելի Արցախի սուրբ հողում արյուն է հոսում: Թվով բազմակի մեծաքանակ ոհմակի դեմ մահու և կենաց կռիվ է մղում հայոց քաջարի բանակը, որի յուրաքանչյուր զինվորի համար հայրենի հողի մի թիզը թանկ է սեփական կյանքից: Մինչդեռ թուրքերը թքած ունեն սրով եկած և սրից ընկած իրենց հազարավոր դիակների ու վիրավորների վրա: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողները, քաղաքական գործիչները, թշնամու կատարած վայրագությունները տեսնելով, թերևս վերհիշում են Վիկտոր Հյուգոյի հանրահայտ «Այստեղով անցել է թուրքը» խոսքերը և զարմանքով նշում են, թե այդ ինչպե՛ս են փոքրիկ երկրի քաջ զավակները արյունաքամ անում թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների ոհմակին: Նրանց հետ ես էլ եմ զարմանում. ո՞ւմից է այդքան ուժ առնում հայ զինվորը՝ Վահագնի՞ց, Հայկի՞ց, Սասունցի Դավթի՞ց, Նժդեհի՞ց, սարդարապատցիների՞ց, Մոնթեի՞ց… թե՞ մոր օրորոցայինից, մեր լացակումած, նաև հայրենասիրական խրոխտ երգերից, հայրենի հրաշք բնությունից, թիկունքին կանգնած մեծահոգի և հայրենապաշտ ժողովրդից: Այո՛, նաև ցեղասպանության չմարող վրեժից, մեր գլխին դամոկլյան սրի պես կախված թշնամու գոյությունից:
Աշխարհահռչակ մի պայծառատես արդեն ասել է, որ ոչ հեռու ապագայում մեր այս տարածաշրջանում ապրելու են միայն հույները, հայերը և էլի ոմանք: Չե՛ք լինելու դուք՝ նորընծա սուլթան Էրդողան և քոչվոր ցեղերի քո հավաքածուն: Չի՛ լինելու ողորմելի Իլհամ բեյը իր նավթահոտ խուժանի հետ: Դուք ընդմիշտ կդադարեք հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների հավերժական թշնամին լինելուց, քանզի արդեն հատելու վրա է Աստծո համբերությունը, և Նա ցույց է տալու ձեզ արժանի մշտական բնակավայրը: Հերի՛ք եղավ աչքներդ տնկեք ուրիշների ստեղծած մշակութային և տնտեսական տարածքների վրա, ձեր անմաքուր քունը կորցնեք դրանք զավթելու համար: Քի՞չ եք զավթել. հիշեք, թե 1453 թվականին բյուզանդական մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո որքան ոճրագործություններ են կատարել ձեր անիծյալ նախորդները, քանի՜-քանի միլիոն հույն, հայ, ասորի են տեղահանել իրենց բնօրրանից, բնաջնջել: Իմացեք, որ նրանց բոլորի արյունը, նրանց վերապրած սերունդների աստվածառաք անեծքը ձեր ներկա և գալիք սերունդների վրա է լինելու:
Հայերը վաղնջական ժողովուրդներից մեկն են, և նաև դա է նրանց հարատևության գաղտնիքներից մեկը: Անթերի չենք, ինչ խոսք, բայց մեր թերությունները մեզ են վնասել, ոչ թե ուրիշներին: Դյուրահավատ մանկան պես հավատացել ենք այլոց փուչ ու կեղծավոր խոստումներին, մինչև համոզվեցինք, որ մեր դարավոր բնօրրանում հարատևելու միակ պայմանը մեր միասնական կամքն է, ինչը բազմապատիկ անգամ ուժեղ է թուրքի բայրաքթարներից, գորշ գայլերի ոռնոցներից, վարձու մարդասպանների ոտնձգություններից:
…Ինչպես ամեն ինչ, մեր ժողովրդի հանդեպ կատարվող այս հերթական ոճրագործությունը ևս վերջ կունենա: Եվ ինչպես ասվում է՝ չկա չարիք առանց բարիքի: Վստահաբար ասում եմ, որ այս արհավիրքին հաջորդելու է նոր լուսաբացը, և մեր ժողովուրդը վերագնահատելու է իր ճիշտն ու սխալը, ունենալու է գիտակցության մի նոր, առավել բարձր, ռացիոնալ որակ, հստակ ձևակերպելու է իր անելիքները, որ անչափ շատ են լինելու, կճանաչի իր անկեղծ բարեկամներին ու ոչերին, մեջքը կշտկի և ձեռնամուխ կլինի հայրենիքը նորից շենացնելու գործին: Մեր ջահել մայրերը ավելի շատ տղա երեխաներ կծնեն, հեռուներից կվերադառնան այս օրերին հզոր բանակ դարձած հայորդիները, և ամենքս մի միասնական գունդ դարձած՝ կլծվենք գործի: Մենք թևակոխելու ենք մի ապահով և հզոր բոլորաշրջան, վստահեցնում եմ բոլորիդ: Մենք հաղթելու ենք և մի անգամ ևս կրկնում ենք.
Մենք խաղաղ էինք
մեր լեռների պես,
Դուք հողմերի պես
խուժեցիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք
մեր լեռների պես,
Դուք հողմերի պես
կկորչեք վայրագ: