Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Գրական թերթի» անդավաճան ընթերցող.

Եվս մեկ տարի միասին ապրեցինք, ավելի ճիշտ կլինի ասել՝ փորձեցինք հաղթահարել ամենօրյա տագնապների, կորուստների, անորոշության հարահոսը, փորձեցինք վերջնականապես չկոտրվել Արցախից Հայաստան ձգվող քսանմեկերորդդարյա բռնագաղթի շարասյուներից ու հայրենազրկումից, ամեն սկսվող օրվա մեջ երկրի թիկունքին, նաև դիմահար հերթական դավադիր հարվածող ձեռքի բացահայտումից ծնված անուժ զայրույթից… Որքանով դա հաջողվեց՝ մեզանից յուրաքանչյուրի իմանալիքն է, բայց բոլորս (ուզում եմ հավատալ այդ «բոլոր»-ին) միանման ենք հուսավառվել սպառազինվող բանակի հերթական ռազմական համալրումով: Մե՛ր բանակի: Որի արժեքն ու նշանակությունը կարծես նոր ենք գիտակցում, նորովի ենք ընկալում նրա առաքելությունը, քանի որ մեր միակ ու անդավաճան դաշնակիցը մենք ենք: Մեր միակ պաշտպանը մեր Բանակն է ու մեր Զինվորը: Իսկ Բանակ ու Զինվոր ունենալու համար մեր երկիրը պիտի ոտքի կանգնեցնենք անձնազոհ ու արդար աշխատանքով՝ պատերազմ հայտարարելով բոլոր ժամանակների կոռուպցիային:

Միայն այսպես՝

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆՔ ԶԻՋԻ ՈՉ ՄԵԿԻՆ

հավատամքը կդառնա ապրող ու ապրեցնող հաստատում:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։