Գ­րի­գոր ՋԱՆԻԿՅԱՆ /ՄՅՈՒՍ ՏԱՐԻ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

Աշ­խար­հի բո­լոր հա­յե­րը Ա­րա­րատ են գնում: Եվ ե­թե մեռ­նում են՝ մեռ­նում են Ա­րա­րա­տի ճա­նա­պար­հին: Եր­ջան­կա­հի­շա­տակ Գեր­սամ Ա­հա­րոն­յա­նը՝ «­Մեծ Ե­րա­զի Ճամ­բուն Վ­րայ», «­Յու­շա­մա­տեան Մեծ Ե­ղեռ­նի», «­Խո­հեր Յիս­նա­մեա­կի Ա­ւար­տին» կո­թո­ղա­յին հրա­պա­րա­կում­նե­րի հե­ղի­նա­կը, ա­մեն տա­րե­մու­տին, բա­ժակ էր բարձ­րաց­նում, բա­րե­մաղ­թում՝ «Մ­յուս տա­րի՝ Վա­նում»: Ա­վագ գրչըն­կե­րոջս մա­հից հե­տո, ես՝ հա­վա­տա­րիմ նրա պատ­գամ-պատ­վի­րա­նին, Ա­մա­նո­րին ա­ռա­ջի­նը միշտ նույն կե­նացն էի խմում՝ «Մ­յուս տա­րի՝ Վա­նում»…
Այս Նոր տա­րի, սա­կայն, ա­ռա­ջին ան­գամ ուխտս պի­տի դրժեմ, բա­րե­մաղ­թեմ՝ «Մ­յուս տա­րի՝ Շու­շիում»:
…Աշ­խար­հի բո­լոր հա­յե­րը Ա­րա­րատ են գնում: Եվ ե­թե մեռ­նում են՝ մեռ­նում են Ա­րա­րա­տի ճա­նա­պար­հին: Բայց շա­րու­նա­կում են գնալ, ո­րով­հետև հա­վա­տում են՝ հաս­նե­լու են ճա­ճան­չա­փայլ գա­գա­թին: Անդ­րա­նիկ Ծա­ռուկ­յա­նի մար­գա­րեութ­յունն ի­րա­կա­նա­նա­լու է.
Սր­բա­զա՛ն Լեռ, հա­վա­տա՛,
Որ կը հաս­նինք,
Մենք պի՛տ հաս­նինք կա­տա­րիդ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։