Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

Գոնե հեքիաթում կարողանում ես թշնամուդ իսկական դեմքը ցույց տալ աշխարհին, վերջնականորեն պատժել, փոխել կյանքի ուղին…

Տարվա ընթացքում հինգ միջազգային նախագծում, հատկապես երեքում Հայաստան ներկայացնելը, ստեղծագործական համեստ ձեռքբերումները կարող էին ոգևորել քեզ, բայց Արցախի կորուստը, ասես չար կախարդանքով, թարմ ապտակի պես, երկարաձգվող ցավի է նմանվում ու չի թողնում կենտրոնանալ այլ բաների վրա: Մինչդեռ հետ բերելու մասին էլ կարող ենք մտածել, ու դա անհնար չէ… Մյուս խնդիրը եղածը պահպանելն է…

Թող 2024-ը բարեբեր լինի, միասնականության, ամրության ու հաղթանակների տարի լինի: Այնքան հզորանանք, որ մե՛նք թելադրենք խաղաղություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։