Սիրտս՝ որպես սիրո սկիհ, սերս մեջը՝ հիր գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս, իմ ժողովուրդ հայրենի:
Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:
Ավերաբեր ի՛նչ ամպ ու զամպ քո ճակատին բախվեցին,
Դու տոկացիր հանց դյուցազուն թուր-կեծակի սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզոր ու խավարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը,
Խիլ խլեցիր արեգակը,
Շանթ շորթեցիր արեգակը հաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կյանքի նոր ոգով զեղուն քո արփը հրային:
Սիրտս անկեզ, վառ մորենի, սերս ճյուղին՝ անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ, իմ հայրենի ազգ հայոց։