Դեկտեմբերի 20-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ներսես Խառատյանի «Գործուղում Վիեննաե վեպի և «Вне времениե ռուսերեն պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը («ՎՄՎ պրինտե հրատարակչություն): Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Հայաստանում եզակի հեղինակներից է Ներսես Խառատյանը, որ գրում է դետեկտիվ ժանրում: Նրա գրքերի սյուժեները բխում են իր կյանքից ու կենսափորձից, առնչվում են իր աշխատանքին, որ վերածվել են գեղարվեստական պատումիե:
«Մենք միշտ բողոքում էինք, որ մեր գրականության մեջ դետեկտիվ ժանրի դարակները դատարկ են, սակայն Ներսես Խառատյանի շնորհիվ հիմա դրանք ամբողջովին լցված ենե,- ասաց Սամվել Կոսյանը: Նրա կարծիքով՝ դետեկտիվի ամենակարևոր հատկանիշը հետաքրքիր սյուժեն է, որն առկա է Խառատյանի գրքերում, իսկ ռուսերեն գիրքը հեղինակի անցած կյանքի գեղարվեստական մարմնավորումն է: «Գործուղում Վիեննաե վեպի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը պատմեց Ներսես Խառատյանի ստեղծագործության, գրելաոճի ու վեպի կառուցվածքի մասին՝ նշելով. «Վեպն ինքնատիպ է ու շատ հետաքրքիր ընթերցողի համար: Խառատյանն իր ստեղծագործությամբ արահետ ու ճանապարհ է ցույց տալիս, ինչը շատ կարևոր է հայ գրականության դետեկտիվ ժանրի մեջե:
Խաչիկ Մանուկյանը նշեց, որ սովորաբար դետեկտիվ ժանրի գրքեր կարդում են պատանեկան տարիքում, սակայն հետաքրքրությամբ է կարդացել Ներսես Խառատյանի գործերը, քանի որ դրանք գրված են հմտությամբ և գրական վարպետությամբ: Անուշ Վարդանյանը կարևորեց դետեկտիվ ժանրը՝ ասելով, որ նրանցում կա կյանքի իմացություն, այդ գրականությունը հետաքրքրում է երիտասարդներին և մղում նրանց դեպի ընթերցանություն: Շանթ Մկրտչյանն ասաց. «Դետեկտիվ ժանրում գրելու համար պետք է լավ ճանաչել իրականության տարբեր կողմերը: Ներսես Խառատյանն օժտված է տեքստը դինամիկ կառուցելու ձիրքով, և նրա գրքերը շատ ընթերցողներ ունենե: Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ Խառատյանի գրքերը գրված են գեղեցիկ հայերենով, նրանցում շատ են հոգեբանական գյուտերը, և շատ հետաքրքիր ու բովանդակալից են հատկապես երկխոսությունները:
Ներսես Խառատյանը պատասխանեց հարցերին, շնորհակալություն հայտնեց ելույթների համար, ռուսերեն գրքի թարգմանիչներին, խմբագիր Ալբերտ Նալբանդյանին: