1. 1991 թվականին, հավատացած եմ, ժողովրդի 99 տոկոսը կողմ էր անկախությանը, բոլորս ցնծում էինք: Բայց ղեկավարները մեծ վստահություն չէին առաջացնում, քանի որ նույն կոմունիստներն էին, որոնք էլ հետագա տարիներին քանդեցին ամբողջ երկիրը: Եվ ինչ խոսես անկախության մասին, երբ քանդած ավերակների վրա ես: Բոլորս ինչ-որ տեղ երևի թերահավատությամբ էինք լցված, որ իրապես լինելու է անկախություն: Անկախություն այդպես էլ չեղավ, եղավ կախյալություն, քանի որ Հայաստանը ոչ թե 70, այլ 100 տարի՝ մինչև 2018 թվականն է եղել ղեկավար կոմունիստների լծի տակ: Ա՛յ, հիմա մենք, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, իսկապես անկախ ենք, հիմա է սկսվում մեր անկախությունը:
2. Այն, ինչ կատարվել է անկախության տարիներին, իմ բոլոր ժողովածուներում կա պատմվածքների տեսքով: Որովհետև չես կարող ցավի կողքով անտարբեր անցնել: Եթե անտարբեր անցնես, դու արդեն ո՛չ մարդ ես, ո՛չ էլ գրող: Ընդհանրապես, գրականությունը այնպես աղավաղվեց, կարդում ես որոշ գրողների գործեր ու ապշում ես՝ ո՞րն է նրանց ասելիքը, ի՞նչ են դաստիարակում՝ այլասերություն, գարշանք: Բայց արի ու տես, որ այդպիսի գրականությունն է «երկինք հասցվում», պարգևատրվում, գովաբանվում… Հիշեցի Դալլասի ծրագիրը՝ ամեն լավը ներկայացնել որպես վատ, ամեն հրաշալին՝ որպես նողկանք…