ՀԳՄ նախագահության ընտրությունների արդյունքները

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՕՋԱԽԻՆ

 

Սրտանց ողջունում եմ Հայաստանի գրողների միության համագումարի պատվիրակներին։

Հիրավի մեր բարդ, սատանայական ժամանակներում, ինչպես երբեք, կարևոր և պահանջված է հասարակական և, առաջին հերթին, նրա ստեղծագործական կազմի համախմբումը։ Գրողները, ինչպես միշտ, հանդիսանում են ժողովրդի ակնկալիքների արտահայտիչները, նրա ձգտումների ուղեցույցները, հիշողությունների պահապանները, նրա խիղճը։ Նրանց կոչումն է լինել զգոն կամերտոն և պատասխան լայն դիապազոնով հնչեցնել սրտահույզ դուդուկից, եթե պետք է, մինչև տագնապի զանգ։ Այդ ամենը հայ գրողները ունեն, ունեցել են և միշտ կունենան։

Մաղթում եմ համագումարի մասնակիցներին բարեկամական մթնոլորտ, արդյունավետ աշխատանք, հաճելի ընկերական շփումներ։

Պավել ՉԵՐԿԱՇԻՆ

բանաստեղծ, ՌԳՄ անդամ,
ՀԳՄ պատվավոր անդամ

Հայաստանի գրողների

միության

նախագահ պարոն

Էդվարդ Միլիտոնյանին

 

Ռուսաստանյան գրողների միության վարչությունը ջերմորեն ողջունում է հայ գրողների հերթական 20-րդ համագումարը։ Բարձր ենք գնահատում ձեր արգասավոր գործունեությունը, մեր բազմամյա ստեղծագործական սերտ կապերը։

Մենք բազմիցս մասնակցել ենք ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների միջոցառումներին, որոնք անց էին կացվում Երևանում և Ծաղկաձորում, Օշականում՝ Հայաստանում  Առաջին միջազգային պետական փառատոնին «Սկզբում եղել է բառը» (2013 թ.)` կապված «Սուրբ թարգմանչաց օրվա» տոնակատարության հետ՝ հայ ու ռուս գրողների փոխադարձ թարգմանությամբ։

Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ցանկանում ենք շարունակել և զարգացնել մեր վաղեմի կապերը։

Հարգանքով և անկեղծ համակրանքով

Սվետլանա Վասիլեն

Ռուսաստանյան ԳՄ
առաջին քարտուղար

 

 

Հայաստանի գրողների

միության

նախագահ պարոն

Էդվարդ Միլիտոնյանին

 

Հարգարժան

պրն. Միլիտոնյան

 

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի գրողների միության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Սիրիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո մեր համագործակցությունը մշակութային բնագավառում մեծ հնարավորություն է ընձեռում:

Հուսամ, որ Ձեզ հետ միասին մեր գրական համագործակցությունը երկու երկրների միջև իր դերը կունենա ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության:

Լավագույն ցանկություններով

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության

Արտակարգ և Լիազոր

դեսպան, դոկտ.

Նորա ԱՐԻՍՅԱՆ

 

Հայաստանի գրողների միության

նախագահ պարոն

Էդվարդ Միլիտոնյանին

 

Արաբական ողջույն

 

Արաբ գրողների միությունը իր ջերմագույն ողջույններն է հղում Ձեզ: Ուրախ եմ իմ և իմ գործընկերների՝ գործադիր գրասենյակի և Սիրիայում Արաբ գրողների միության անդամների անունից շնորհավորել Ձեզ՝ Ձեր քսաներորդ համաժողովի հաջողության և Հայաստանի գրողների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ արժանանալով Ձեր գործընկերների վստահությանը:

Մաղթում ենք Ձեզ և միության նոր ղեկավարության Ձեր գործընկերներին հաջողություն Ձեր առաքելության մեջ՝ ակնկալելով ամրապնդել մեր միությունների միջև տասնամյակներ ի վեր շարունակվող երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների և միությունների:

 

Ընդունեք, խնդրեմ, ամենայն հարգանքի եւ գնահատանքի հավաստիքը

Արաբ գրողների միության

նախագահ, դոկտ.

Մոհամեդ ԱԼՀՈՐԱՆԻ

 

 

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄ

 

Աբրահամյան Սուրեն

Աթաբեկյան Ներսես

Աթաբեկյան Վահագն

Ալեքյան Բագրատ

Անտոնյան Լիլիթ

Ասատրյան Ռուզան

Ավագյան Արևշատ

Ավանեսյան Արմեն

Արա Հուսիկ

Բախչինյան Ֆելիքս

Բլբուլյան Լևոն

Գաբրիելյան Վազգեն

Գալստյան Գոհար

Գրիգորյան Նորայր

Դանիելյան Սուրեն

Դավթյան Գագիկ

Դեմիրճյան Պետրոս

Էդոյան Հենրիկ

Էդուարդ Հարենց

Իսահակյան Ավետիք

Խանջյան Գուրգեն

Խաչիկյան Էդուարդ

Խոդիկյան Կարինե

Կարապետյան Անդրանիկ

Հակոբ Հարություն

Հակոբ Մովսես

Հարությունյան Սուսաննա

Հովհաննիսյան Ալիս

Ղազարյան Նորայր

Ղազարյան Սաթենիկ

Մանասե

Մանուկյան Խաչիկ

Մարգարյան Սամվել

Միլիտոնյան Էդվարդ

Միկոյան Մանվել

Մկրտչյան Սաթենիկ

Մուղնեցյան Վահագն

Մուրադյան Դավիթ

Նալբանդյան Ալբերտ

Նանե

Նիկողոսյան Արքմենիկ

Նիկողոսյան Տիգրան

Շառոյան Ռոլանդ

Ջանիկյան Գրիգոր

Սաղաթելյան Վահան

Սարգսյան Դավիթ

Սարուխանյան Վրեժ

Վահե Արսեն

Վան Արյան

Վարդանյան Անուշ

Վարդանյան Սերգեյ

Վարդումյան Հովիկ

Տոնոյան Թադևոս

Սիսյան Արմենուհի

Մուրադյան Սամվել

Գասպարյան Նորեկ

Առաքելյան Կորյուն

Եսայան Ռոբերտ

Սարոյան Գագիկ

Զոհրաբյան Էլֆիկ

Գեղամյան Սեյրանուհի

Նավասարդյան Հերմինե

Մկրտչյան Շանթ

Գասպարյան Դավիթ

Խուրշուդյան Կարեն

Գաբրիելյան Կիմ

 

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄ

 

Ընտրությունը կատարվել  է փակ, գաղտնի քվեարկությամբ։

Ցուցակը կազմված է ըստ ստացած քվեների:

 

Միլիտոնյան Էդվարդ

Շառոյան Ռոլանդ

Խոդիկյան Կարինե

Մանուկյան Խաչիկ

Վան Արյան

Միկոյան Մանվել

Մկրտչյան   Շանթ

Գաբրիելյան  Վազգեն

Սարուխանյան Վրեժ

Մուրադյան Դավիթ

Գասպարյան Նորեկ

Խանջյան Գուրգեն

Էդոյան Հենրիկ

Դեմիրճյան Պետրոս

Բախչինյան Ֆելիքս

Ավանեսյան Արմեն

Դավթյան Գագիկ

Կարապետյան Անդրանիկ

Նալբանդյան Ալբերտ

Աթաբեկյան Ներսես

Գալստյան Գոհար

Հակոբ Մովսես

Վարդանյան Անուշ

Տոնոյան Թադևոս

Սարոյան Գագիկ

Հովհաննիսյան Ալիս

Ավագյան Արևշատ

Վարդումյան Հովիկ

Բլբուլյան Լևոն

Իսահակյան Ավետիք

Հակոբ Հարություն

 

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Ադալյան Նորայր

Բալայան Զորի

Դոլուխանյան Աելիտա

Մուշեղյան Ալբերտ

 

 

ՀԳՄ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ներսես Խառատյան (նախագահ)

Վահան Անդրեասյան

Սամվել Կոսյան

Դավիթ Միքայելյան

Ռաֆայել Սահակյան

 

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

 

Նոյեմբերի 28-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ վարչության նիստը: Նիստը վարում էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Մասնակցում էին ՀԳՄ նորընտիր վարչության 66 անդամներից 47-ը։ Էդ. Միլիտոնյանն ընթերցեց ՀԳՄ 20-րդ համագումարում ընտրված հաշվիչ հանձնաժողովի կազմը: Առաջին քննարկվող հարցը վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունն էր: Էդ. Միլիտոնյանն ընթերցեց առաջադրված անդամների ցանկը, որից հետո բաց քվեարկությամբ նախագահությունը միաձայն հավանություն տվեց թեկնածուների ընտրությանը։

ՀԳՄ նախագահը նշեց, որ համագումարը նորընտիր վարչությանը հանձնարարել է ՀԳՄ կանոնադրությունը համաձայնեցնել 2016 թ. դեկտեմբերի 16-ի՝ Ազգային ժողովում ընդունված Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին օրենքին։ Ընտրվեց գրողներից և իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ։ Էդ. Միլիտոնյանն առաջարկեց ՀԳՄ քարտուղար ընտրել Նորեկ Գասպարյանին։ Նրա մասին դրվատանքի խոսքեր ասացին Պետրոս Դեմիրճյանը, Վան Արյանը և Արմեն Ավանեսյանը։ ՀԳՄ քարտուղար ընտրվեց Նորեկ Գասպարյանը։ Պետրոս Դեմիրճյանն ընտրվեց Համահայկական գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նիստը որոշեց ՀԳՄ վարչության 66 անդամներից ընտրել 31 հոգուց բաղկացած ՀԳՄ նախագահություն: Տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն: Ըստ հաշվիչ հանձնաժողովի հաշվարկների՝ ձայների մեծամասնությամբ ընտրվեց ՀԳՄ նախագահությունը: Առաջարկություն եղավ Նորայր Ադալյանին, Զորի Բալայանին, Աելիտա Դոլուխանյանին, Ալբերտ Մուշեղյանին ընտրել նախագահության պատվավոր անդամներ։ Սրանով ՀԳՄ վարչության նիստն ավարտեց աշխատանքները։

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։