ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԱՐԿ ՏՎԵՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

 

Մոնրեալում ամփոփվել է Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցույթը, որի արդյունքում «Գրականություն երեխաների համար» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի հեքիաթագիր, ՀԳՄ անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը «ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԵ ՄԱՐԴԸ» հեքիաթի համար (թարգմանությունը՝ Հասմիկ Հայրապետյանի): Մասնակից երկրներն էին՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, ԱՄՆ, Ռուսաստան, Շվեյցարիա, Կանադա, Լիտվա, Ղրղզստան, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան, Ռումինիա, Լեհաստան և այլն:

Վանաձորցի հեքիաթագիրը նաև հրավեր-առաջարկ է ստացել՝ դառնալու Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։