«ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի դպրոցի դահլիճում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանի «ՀԱՅԱՍՏԱՆ» որմնանկարի (8մx3մ) շնորհանդեսը: Մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ, մտավորականներ, հյուրեր: Բացման խոսք ասաց դպրոցի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը: Այնուհետև հնչեց դպրոցի ավանդույթ դարձած հիմնը (խոսք՝ Զ. Պետրոսյանի, երաժշտությունը՝ Լ. Մանթաշյանի): Զավեն Պետրոսյանը պատմեց որմնանկարի ստեղծման պատմության ու նշանակության մասին: Ելույթ ունեցան արձակագիր Ռուսլան Մալինյանը, նկարիչ Էդվարդ Պետրոսյանը, ուսուցիչներ Անուշ Ալեքսանյանը և Մարինե Իսրայելյանը: Զ. Պետրոսյանի բանաստեղծությունների ընթերցումով հանդես եկան աշակերտները, այդ թվում նաև Արցախից բռնագաղթած երեխաները:

Ռ. ՄԱԼԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։