Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 

մեր լեղապատառ թալանը պարտվեց նրանց համակարգված թալանին

մեր կոռուպցիան պարտվեց նրանց կոռուպցիային

մեր ամուլսարային տնտեսությունը պարտվեց նրանց գազանավթային տնտեսությանը

մեր բանակաշինությունը պարտվեց նրանց բանակաշինությանը

մեր գեներալները պարտվեցին նրանց գեներալներին

մեր խրամատը պարտվեց նրանց խրամատին

մեր զինվորական տեխնիկան պարտվեց նրանց զինվորական տեխնիկային

մեր ծախված գործակալը պարտվեց նրանց ծախված գործակալին

մեր անհեռանկար միտքը պարտվեց նրանց հաշվենկատ մտքին

մեր հապաղելը պարտվեց նրանց հապաղելուն

մեր վրեժը պարտվեց նրանց վրեժին

մեր հող երկիր սիրելը պարտվեց նրանց հողասիրությանը

մեր հաղթանակը պարտվեց նրանց պարտությանը

մեր դաշնակիցների ընտրությունը պարտվեց նրանց դաշնակիցների ընտրությանը

մեր դիվանագիտությունը պարտվեց նրանց դիվանագիտությանը

մեր մեդիան պարտվեց նրանց մեդիային

մեր սոցիալական ցանցերի գուրուները պարտվեցին նրանց սոցիալական ցանցերի գուրուներին

մեր հավաքականությունը պարտվեց նրանց հավաքականությանը

մեր պառակտվածությունը պարտվեց նրանց պառակտվածությանը

մեր քաղաքական վերնախավը պարտվեց նրանց քաղաքական վերնախավին

մեր չեղած դեմոկրատիան պարտվեց նրանց պապենական ավտորիտար ռեժիմին

միայն մեր զինվորը

չպարտվեց նրանց զինվորին

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։