Հանդիպում գրող հետ

Երևանի թիվ 155 հիմնական դպրոցը հյուրընկալել էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, իսկ հանդիպման նպատակը նրա «Մեր տան կրկեսը» գրքի շնորհանդեսն էր։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության բաժնի վարիչ, բան. գիտ. թեկնածու Արմեն Ավանեսյանը, ԳԱԱ նույն ինստիտուտի նորագույն գրականության բաժնի գիտաշխատող, հայցորդ, թիվ 155 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միհրան Հովհաննիսյանը, բանաստեղծ, ազատամարտիկ Գագիկ Սարոյանը և երիտասարդ գրող, գրականագետ Հայկ Սիրունյանը։ Հանդիպմանը առանձին տրամադրություն հաղորդեցին դպրոցի աշակերտները, որոնք հանդես եկան բանաստեղծությունների բեմադրությամբ:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։