Դեկտեմբերի 19-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության, «Արարատյան ալյանսե մտքի կենտրոնի և Հայաստանի գրողների միության «ԴԱՐ 21ե մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ-ի մրցանակաբաշխությունն իրականացվում է 2007թ.-ից, սկզբում տրվում էր լավագույն վեպի համար, ապա հետագայում ընդլայնվել է մրցանակաբաշխության ժանրերի քանակը: Հայտարարված մրցանակաբաշխությանը մասնակցել է 40-ից ավելի գրող, որոնցից մրցանակներ են ստացել 16 հոգին: Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայերի միությանը ՀԳՄ-ի հետ համագործակցության և կազմակերպվող մրցանակաբաշխության համար, որ նպաստում է գրականության զարգացմանը, գրքերի տպագրությանը և գրողների հանրահռչակմանը: Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ողջույնը. «Ռուսաստանի հայերի միության աշխատանքները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով, և բավական շատ ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանում: Ավանդույթ է դարձել ՀԳՄ-ի համագործակցությամբ կազմակերպվող մրցույթը: Գրողներին խրախուսելն ու նրանց ստեղծագործությունը խթանելը կարևոր է Ռուսաստանի հայերի միության համար, առավել ևս այսօր, երբ Հայաստանն առերեսվում է բազմաբնույթ մարտահրավերներիե: Էդվարդ Միլիտոնյանն ու Ավետ Ադոնցը հանձնեցին մրցանակները:
Արձակ
1-ին մրցանակ – չի շնորհվել
2-րդ մրցանակ – Աշոտ Հովսեփյան
2-րդ մրցանակ – Ալիս Հովհաննիսյան
3-րդ մրցանակ – Նարինե Կռոյան
3-րդ մրցանակ – Ներսես Խառատյան
Խրախուսական – Կարինե Ռաֆայելյան
Պոեզիա
1-ին մրցանակ – Նորայր Գրիգորյան
2-րդ մրցանակ – Խաչիկ Մանուկյան
3-րդ մրցանակ – Անդրանիկ Կարապետյան
Խրախուսական – Գագիկ Սարոյան
Խրախուսական – Հասմիկ Սարգսյան
Մանկապատանեկան գրականություն
1-ին մրցանակ – չի շնորհվել
2-րդ մրցանակ – Նանե
2-րդ մրցանակ – Արմենուհի Սիսյան
3-րդ մրցանակ – Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյան
Խրախուսական – Էլֆիք Զոհրաբյան
Խրախուսական – Զավեն Պետրոսյան
1-ին մրցանակ – չի շնորհվել
2-րդ մրցանակ – Աշոտ Հովսեփյան
2-րդ մրցանակ – Ալիս Հովհաննիսյան
3-րդ մրցանակ – Նարինե Կռոյան
3-րդ մրցանակ – Ներսես Խառատյան
Խրախուսական – Կարինե Ռաֆայելյան