Դեկտեմբերի 12-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում անցկացվեց բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնութիւն եւ «մանրուքներեե գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հակոբ Օշականի ծննդյան 140-ամյակին: Գրքի գրախոսներն են բ.գ.դ., պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ՀՊՄՀ պրոֆեսոր, պ.գ.դ. Սամվել Պողոսյանը: Գրքի շնորհանդեսին մասնակցում էին գրողներ, տարբեր բուհերի՝ մասնավորապես ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականագետներ, ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներ, ՀՊՄՀ դասախոսներ և ուսանողներ, մշակույթի և այլ ոլորտների մտավորականներ:
«Օրեր առաջ մեր մեծագույն արձակագիրներից մեկը՝ Հակոբ Օշականը, դարձավ 140 տարեկան։ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը և «Սփյուռքե կենտրոնը որոշեցին Հակոբ Օշականին նվիրել այս օրը: Մյուս առիթը պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հրատարակած գիրքն էե,- ասաց միջոցառումը վարող, բ.գ.թ., դոցենտ, գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանը:
Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի օրհնության խոսքն ավելի քան մերօրյա էր: Հայր Զաքարիան խոսեց «մտածող մարդու ճգնաժամիե մասին, երբ «խավարը փորձում է տիրել լույսինե, բայց նման շնորհանդեսները վկայությունն են այն բանի, որ մենք ուզում ենք ապրել ու ճանաչել մեր նախնիներին ու մեր ինքնությունը առավել մանրամասն: «Այս գրքի հրատարակությունը հաղթանակ է, և այո՝ կյանքին և ոչ՝ խավարին: Սուրեն Դանիելյանն այն եզակի մարդկանցից է, որ հավատամքի նման պահպանում է դասական ուղղագրությունը և անսահման սեր տածում մեր գրականության գոհարների հանդեպե,- խոսքն ամփոփեց հայր Զաքարիան:
«Պատահական չէ, որ նման գիրքը հրատարակության է երաշխավորել համալսարանի գիտական խորհուրդը,- ասաց մանկավարժական համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, մ.գ.թ., դոցենտ Մարիամ Իսպիրյանը: – Պետք է նշեմ, որ պարոն Դանիելյանը այս ծավալուն մենագրությունը շարադրել է դժվար ու մարտահրավերներով լեցուն 2019-2023 թվականների ընթացքում: Հակոբ Օշականը վաղուց է գտնվում պրոֆեսոր Դանիելյանի գիտական հետազոտությունների դաշտում. ծնվել են գրողին նվիրված բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ՝ սերունդների համարե:
Իր ջերմագին ողջույններն էր ուղարկել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որի անմիջական ջանքերի շնորհիվ ու ընկերակցության հովանավորությամբ է լույս տեսել գիրքը: Ուղերձում ասվում էր. «Արևմտահայ գրող, քննադատ, ուսուցիչ Հակոբ Օշականը երեւոյթ մըն է մեր գրականութեան մէջ, որուն խօսքը խորունկ եւ միշտ ալ դիպուկ եղած է: Նման անհատականութեան մը ստեղծագործական աշխարհի մեկնութիւնը ինքնին կ’ենթադրէ արեւմտահայ գրականութեան խոր ծանօթութիւն եւ յատկապէս Օշականեան աշխարհի հետ մերձեցումե:
Ելույթ ունեցավ ԿԳՄՍ գրահրատարակչության բաժնի գլխավոր մասնագետ, մանկավարժականի շրջանավարտ Արմեն Սարգսյանը: Նա գրքի հրատարակությունը համարեց մեր գրաքննադատական մտքի զարգացման, գրահրատարակչության և գրականագիտական մտքի պատմության մեջ նշանակալի գործ, որովհետև այս դժվար օրերին, «եթե համեմատենք լաբիրինթոսի հետ, գրականությունն ասես կողմնացույց լինի, որը մեզ ցույց է տալիս երթի ուղղությունըե:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հերիքնազ Որսկանյանը շնորհավորեց գիտական շքեղ հրատարակության առթիվ: «Գիտական հանրության առջև է դրվել խորահայաց մի ուսումնասիրություն, որ առաջադրված հիմնախնդիրների համակողմանի քննությամբ արժեքավոր է և կունենա հաջորդիվ ուսումնասիրություն, որովհետև գերխիտ է գրականագետի ասելիքըե,- մենագրության բազմազան շերտերի խոր վերլուծությունն այսպես ամփոփեց գրականագետը:
ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը խոսեց Հակոբ Օշական համազգային մեծ երևույթի մասին: «Բայց կային ժամանակներ, երբ արևելահայ գրականության մեջ նրա անունը չէր կարելի տալ, երկար ժամանակ ընթերցողը զրկված էր հաղորդակցվելուց նրա փոքր արձակից մինչև մեծ վիպաշարըե,- ասաց գրականագետը՝ ամփոփելով. «Պրոֆեսոր Դանիելյանին հաջողվել է ստեղծել գիտական հարուստ արժանիքներով օժտված այս աշխատությունը, որտեղ նա խորությամբ ուսումնասիրել է գրական-գեղարվեստական-փիլիսոփայական-հոգեբանական ու պատմագիտական հսկայական գրականություն, ու կարողացել է գեղարվեստական պատկերն արժևորել կենսական իրողությունների համադրությամբ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության հմուտ գիտակը՝ վաստակաշատ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, կիրառել է Հակոբ Օշականի երկերը տեսականորեն արժևորելու կայուն համակարգ և գնահատման ստույգ չափանիշներե:
«Գրական թերթե-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը իր խոսքում շեշտեց. «Ես Սուրեն Դանիելյանին համեմատում եմ սահմանին կանգնած այն պահնորդի հետ, որը նայում է, թե Հայաստանի սահմանից դուրս՝ Սփյուռքում, ինչ է կատարվումե: Ապա հավելեց, որ սպասումով ու սիրով տպագրում է պրոֆեսորի վերլուծական հոդվածները:
Բոլոր ելույթները նվիրված էին օրվա թեմային՝ Օշականի ստեղծագործությունների դանիելյանական մեկնաբանությանը: Այդ տեսանկյունից ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բ.գ.դ. Սուրեն Աբրահամյանը:
Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Թամրազյանը գրական յոթ արարով փորձեց ներկայացնել իրենց լսարանը գրականության դասաժամին: «Եվ ուրեմն՝ զրույցի թեման՝ արևմտահայերեն, սփյուռքահայ գրականություն, Հակոբ Օշական: Մեր լսարանում մեկտեղվել են Հայաստանի բոլոր մարզերը, լեռները, դաշտերը, բարբառները, որ արևի համն ունեն: Բոլորը զուլալ են, բոլորը կարկաչուն են: Բայց հայտնի է, որ համանվագը՝ սիմֆոնիան, ներդաշնակ չէ, կատարյալ չէ, եթե ուղղորդող, ղեկավարող և ցամաքի ճանապարհն իմացող նավապետ չունի: Ուղղորդել կարող է միայն նա, ով արդեն իսկ անցել է ճանապարհը, քաջատեղյակ է բոլոր հնարավոր դժվարություններին, գիտի հաղթահարման ձևերը: Եվ ուրեմն՝ մեզ համար բոլորովին նոր, այս հարուստ, գեղեցիկ, յուրօրինակ և այսքա՜ն կարևոր ճանապարհի՝ սփյուռքահայ գրականության ղեկը պարոն Դանիելյանինն է: Ուղևորներն անվերապահորեն վստահում են նավապետինե:
Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Գալստյանը ներկայացրեց Սուրեն Դանիելյան մտավորականին, գիտնականին, մանկավարժին, որի մեջ համադրվում են այս բոլոր որակները։
Հանդիսությունն ամփոփեց օրվա «մեղավորըե: Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի ակնկալիքներն արդարացան. Օշականը ներկայացված է որպես գրական ճանաչողության մեջ երկու զուգադիր սահմանների մերձեցան հնարավորություն: «Հակոբ Օշականի ճանաչողությունը մեր աշխարհում արմատավորելու խնդիր կա: Ահավոր դժվար է երկխոսություն ձևավորելը սերունդների միջև, գրական աշխարհների միջև, մարդկանց միջևե,- ասաց պրոֆեսորը՝ նկատելով, որ Օշականը բացել է իր առջև գրականության նշանակությունը՝ իբրև գերխնդիր, իբրև ճանաչողություն: «Օշականն իսկապես փոխեց մեր պատկերացումների ավանդական կարգը, այսօր նրան ճանաչելու համար պետք է պարզապես կարդալե:
Սիլվա ԱՍՐՅԱՆ
«Մանկավարժական համալսարան»
պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր