Անուշ Վարդանյանի «Կինը» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Դեկտեմբերի 21-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Անուշ Վարդանյանի «Կինըե երեք վիպակների ժողովածուի շնորհանդեսը («Ծիծեռնակե հրատարակչություն): Գրականագետ Ավիկ Իսահակյանն իր խոսքում նշեց. «Արձակ ստեղծագործություններ ներառող նոր գիրքը բանաստեղծությունների գրքերի հետ միասնաբար ներկայացնում է Անուշ Վարդանյանի գրական դիմանկարը: Նա ոչ թե ինքն է ցույց տալիս ժամանակակցին, այլ՝ իր գրականությունն է ժամանակակից: Դա հետաքրքիր է, որովհետև մենք ունենք շատ հարուստ գրականություն, և հեշտ չէ գտնել իր ճանապարհը և կարողանալ իր խոսքն ասելե:

Ըստ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանի՝ «Գրողը, հատկապես տղամարդը, վերջին ժամանակներում կարծես դարձած լինի հասարակության պատանդը և չի կարողանում ազատվել կաղապարված ավանդույթներից, անկեղծությունը քիչ է: Անուշ Վարդանյանի գիրքն ընթերցելով՝ համոզվեցի, որ կանայք ավելի համարձակ են: Նա ոչ մի արգելքի առաջ չի կանգնում, ասում է այն, ինչ մտածում է: Հայ գրականության ողբերգությունն է, որ աստիճանաբար դարձել է վրեժի, սգի, ողբի գրականություն: Հեղինակը հաղթահարել է այդ ամենըե:

Անուշ Վարդանյանը խոսեց վիպակներ գրելու շարժառիթների ու պատճառների մասին: «Բանաստեղծությունը բարդ ժանր է, դժվար է պոեզիա ընկալել, կարդալ, գրել և ստեղծել նոր պոետական խոսք: Պոեզիայից հետո ես հանկարծ հայտնվեցի արձակ դաշտերում: Արձակ ստեղծելն ավելի հեշտ է, քան պոեզիա: Յուրաքանչյուր պոետ կարող է ստեղծել արձակ, հակառակն է դժվարե,- ասաց նա:

«Հայաստանե ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը նշեց. «Յուրաքանչյուր մարդ ծնվել է, որ երջանիկ լինիե տողը վկայում է, որ հեղինակը փորձում է ներկայացնել երջանկության իր բանաձևը:

Ֆրանսահայ գրող, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը նշեց, որ ընթերցողը հայտնվում է Փարիզում, և երիտասարդ ընթերցողները կցանկանան ճանապարհորդել, այլ վայրեր տեսնել: «Թեթև ընթեռնելի, հարստացնող գիրք է և թեթևության մեջ թողնում է նաև իր հետքըե,- ասաց նա: Իր խոսքում Սամվել Կոսյանը նշեց, որ գիրքը գրված է արձակ, բայց պոետական էներգետիկայով, այդ պատճառով է հաճելի ընթերցելը:

Գրքի ու Անուշ Վարդանյանի գրի մասին խոսեցին բանաստեղծներ Հայկ Սիրունյանը, Սուրեն Դավթյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը և հրատարակիչ Վան Արյանը: Սաթենիկ Ղազարյանը հատված ընթերցեց գրքից:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։