Մանկական գրքի օրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյան համայնքում վերջին շրջանում գրական, մշակութային կյանքն աշխուժացել է: Գրքի և գրողի հետ հերթական հանդիպումը՝ նվիրված մանկական գրքի օրվան, տեղի ունեցավ ապրիլի 5-ին Նոյեմբերյան քաղաքի մանկական գրադարանում, որտեղ փոքրիկ, բայց հարմարվետ դահլիճում գրադարանավարներ Հերմինե Մամյանը և Անահիտ Մարգարյանը արել էին ամեն ինչ` տոնին հարիր շուք հաղորդելու համար: Հ. Մամյանը բացման խոսքից հետո ներկայացրեց ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ, արձակագիր, ՀԳՄ նախագահության 2017 թ. մանկապատանեկան մրցանակի դափնեկիր Սամվել Բեգլարյանին, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանին, արձակագիր, մանկավարժ Ռուսլան Մալինյանին և հյուրերին:
Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի գրքասեր փոքրիկները հանդես եկան հայ դասականների ստեղծագործությունների գրական կոմպոզիցիաներով և ներկա գրողների ստեղծագործությունների ընթերցմամբ: Ս. Բեգլարյանի ստեղծագործություններն ընթերցեց դերասանուհի Նաիրա Աբրահամյանը, ելույթ ունեցան նաև Կարինե Ալեքսանյանը, Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյանները, «Սոսե» մանկական պարային համույթը:
Նոյեմբերյանի համայնքի համայնքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը համայնքապետ Կ. Աբազյանի և իր անունից շնորհավորեց և գրքեր նվիրեց գրադարանին: Հանդիպումն ավարտվեց մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի խոսքով:
Ռ. ՄԱԼԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։