Արմենուհի Սիսյան

Եվս մեկ պտույտ գոր­ծեց երկ­րա­գուն­դը ա­րե­գա­կի շուրջ: Վստահ եմ՝ ա­րե­գա­կը ևս դժ­գոհ է, որ այն սո­վո­րա­կա­նից ա­վե­լի ա­րագ կա­տար­վեց: Թե ո՞ւր է շտա­պում Եր­կիր մո­լո­րա­կը: Ես կա­սեի՝ սա պտույտ չէր, գլխա­պտույտ էր: Ու հի­մա գի­տեմ եր­բեմն-եր­բեմն գլխա­պ­տույտ­նե­րիս պատ­ճա­ռը. այդ երկ­րա­գունդն է ինձ պա­տիվ ա­նում պտտվել իր հետ: Գոհ եմ ու շնոր­հա­կալ: Կա­րիք չկա: Ես ինքս՝ հու­շիկ քայ­լե­րով: Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի՝ իր ա­ռանց­քից դուրս կընկ­նի այս խե­լա­հե­ղը: Հույսս Արևն է: Նա՛ է, որ կկա­րո­ղա­նա նո­րից հու­նի մեջ գցել ան­կար­գութ­յու­նը: Երկ­նա­յին լու­սա­տուն գի­տի՝ ինչ­պես: Ար­ևի լույսն ա­մե­նա­կա­րողն է: Նա է փրկիչն ու ուղ­ղոր­դո­ղը երկ­նա­յին գոր­ծե­րի, ինչ­պես որ նրա լույսն է ուղ­ղոր­դո­ղը մեզ՝ երկ­րա­յին բնա­կիչ­նե­րի շար­քա­յին մահ­կա­նա­ցու­նե­րիս:
Հեշտ չէ ա­մեն բան հասց­նե­լը, երբ երկ­րա­գունդն ա­րա­գաց­րել է իր պտույտ­նե­րը. նա վա­զում է, իսկ ես չեմ ու­զում վա­զել նրա ետ­ևից: Նա շտա­պեց­նում է ինձ, իսկ ես չեմ սի­րում հապշ­տապ ապ­րել: Չ­գի­տեմ՝ մինչև ուր կհասց­նի ինձ մեր միջև ստեղծ­ված այս տա­րա­ձայ­նութ­յու­նը, բայց 2023 թվա­կա­նի շե­մին կար­ծես ար­դեն հասց­րել է: Հարկ է դա­դար տալ, շունչ առ­նել մի պահ: Ի՞նչ է ար­վել, ի՞նչ հե­տա­գիծ եմ թո­ղել երկ­րա­յին այս մրցա­վազ­քում, ե­թե թո­ղել եմ… Գի­տակ­ցում եմ, որ 2020-ի աշ­նա­նից հե­տո այդ հե­տա­գի­ծը ա­վե­լի շուտ սրտի կար­դիոգ­րամ­մա­յի թո­ղած դա­տարկ գծի է նման, երբ սիր­տը դա­դա­րում է աշ­խա­տել: Հա­մե­նայն­դեպս, մի քա­նի տա­րի է, ինչ հո­գուս օ­րա­ցույ­ցը մեր­ժել է Նոր տար­վա տո­նա­կան ըն­կա­լու­մը՝ հա­մա­րե­լով այն ա­մո­թա­լի: Դժ­վար է լի­նել զվարթ ու խնդուն, երբ շուրջդ որ­դե­կո­րույս­ներ, այ­րի­ներ ու որ­բուկ­ներ կան: Չէ՛, դժվար չէ, սոս­կա­լի ծանր է ու ցա­վա­գին: Դժ­վա­րը թերևս այն է, որ այդ գի­տակ­ցու­մը ոչ միայն Նոր տար­վա շե­մին է ար­թուն, այլև դրան հա­ջոր­դող ու նա­խոր­դող ողջ մի­ջա­կայ­քում: Ձեռ­քիս գրի­չը ան­հան­գիստ սա­հում է թղթի ճեր­մակ ե­րե­սի եր­կայն­քով ու շի­կա­նում մատ­նե­րիս միջև: Ա­սել է ու­զում, որ ինքն ան­գործ չի մնա­ցել, չնա­յած իր տի­րոջ դժվա­րա­հաճ ձեռ­նար­կում­նե­րին: Էս­սե­ներ ու պատմ­վածք­ներ է գրել, դրան­ցից ո­րոշ բա­ներ տպագր­վել են «Գ­րա­կան թեր­թում», «Մ­շա­կու­թա­յին հրա­պա­րա­կում», «Art Collage» մշա­կու­թա­յին կայ­քում: Բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ են թարգ­ման­վել և տ­պագր­վել ար­տա­սահ­ման­յան մի քա­նի գրա­կան ամ­սագ­րե­րում՝ անգ­լե­րեն, իս­պա­նե­րեն, մա­լա­յե­րեն, պոր­տու­գա­լե­րեն, չի­նա­րեն, ի­տա­լե­րեն, մեկ պատմ­վածք տեղ է գտել ժա­մա­նա­կա­կից մի­ջազ­գա­յին mycro story ան­թո­լո­գիա­յում՝ անգ­լե­րեն: Գ­րիչս նաև ա­վե­լաց­նում է, որ իր մեղ­քով չէ, որ պատ­վածք­նե­րի գիրքն այս տա­րի էլ չտպագր­վեց, ինքն իր գործն ա­րել է ու կա­պույտ գլխի­կը հար­ցա­կան ուղ­ղում է դե­պի ինձ: Ե՞ս ինչ ա­նեմ, իմ մեղ­քով էլ չէ ու չգի­տեմ՝ կտպվի՞ գո­նե ե­կող տա­րի, և­ ոչ միայն պատմ­վածք­նե­րի գիրքն է, որ ու­զում է լույս տես­նել… Իմ դեմ ար­դեն ապս­տամ­բող, լե­զու ա­ռած գրչին փոր­ձում եմ սաս­տել ըն­դա­մե­նը մեկ մեջ­բե­րու­մով. «Ա­մե­նա­լավ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ա­զա­տագր­ված հողն է» (­Վազ­գեն Սարգս­յան): Ե­րա­նի՜ ո­չինչ էլ չգրվեր՝ հա­նուն ա­մե­նա­լավ ստեղ­ծա­գոր­ծութ­յան… Մինչ­դեռ ապ­րե­լու հա­մար ստեղծ­ված այս մո­լո­րա­կը շա­րու­նա­կում է սրըն­թաց պտտվել: Իսկ գու­ցե այս Եր­կիր մո­լո­րա­կը ա­րա­գաց­րել է իր ըն­թաց­քը, որ­պես­զի գի­տակ­ցենք, որ չի կա­րե­լի հա­պա­ղել, որ գնա­հա­տել է պետք յու­րա­քանչ­յուր պա­հը, որ պետք է ա­վե­լի շատ փայ­փա­յենք ու դո­ղանք մեզ բա­ժին հա­սած հայ­րե­նի հո­ղի հա­մար, որ հարկ է շատ ե­րե­խա­ներ ծնվեն զոհ­ված ե­րի­տա­սարդ­նե­րի փո­խա­րեն, որ պի­տի ա­վե­լի շատ աշ­խա­տենք ու մեր ա­վան­դը ներդ­նենք մեր փոք­րիկ հայ­րե­նի­քի վե­րածն­ման հա­մար: Գու­ցե…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։