Դա­վիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ / ­Թե ին­չու անշն­չա­ցավ խա­ղա­ղութ­յան
ա­ղավ­նին…

Ար­ցախ­յան 44-օր­յա պա­տե­րազ­մից եր­կու տա­րի է ան­ցել: Են­թադր­վում է, որ աս­տի­ճա­նա­բար պի­տի մեղմ­վեն մարդ­կանց տա­ռա­պանք­ներն ու զրկանք­նե­րը, որ­դե­կո­րույս մայ­րե­րի վի­րա­վոր, խոց­ված սրտե­րը կա­մոք­վեն նո­րա­ծին ման­չուկ­նե­րի ա­վե­տա­բեր ժպիտ­նե­րից: Սա­կայն վիշտն այն­քան խորն է, կո­րուստն՝ ան­դառ­նա­լի, որ տասն­յակ տա­րի­ներ կպա­հանջ­վեն նրանց ար­տաս­վող աչ­քե­րի թա­խի­ծը ցրե­լու, դա­ժան ի­րո­ղութ­յան հետ հաշտ­վե­լու հա­մար: Ե­ռա­բլու­րը, ստե­փա­նա­կերտ­յան պան­թեո­նը, որ­տեղ ննջում են նա­հա­տակ­ված մեր զա­վակ­ներն ու եղ­բայր­նե­րը, բաց վեր­քեր են յու­րա­քանչ­յու­րիս սրտում, ուր շա­րու­նա­կում են ցա­վից մխալ և մշ­տար­թուն պա­հել խղճի, վրեժխնդ­րութ­յան և­ ար­ժա­նա­պատ­վութ­յան մեր զգա­յա­րան­նե­րը…
Հայ ժո­ղո­վուր­դը, որ իր բազ­մա­դար­յան պատ­մութ­յան ըն­թաց­քում բա­զում փոր­ձութ­յուն­նե­րի և դժ­վա­րութ­յուն­նե­րի մի­ջով է ան­ցել, են­թարկ­վել ցե­ղաս­պա­նութ­յան, հա­վա­նա­բար, աշ­խար­հում ա­մե­նա­խա­ղա­ղա­սեր ազ­գե­րից մեկն է ու մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում հան­դես է գա­լիս հա­կա­մար­տութ­յուն­նե­րը բա­ցա­ռա­պես խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու օգ­տին: Ցա­վոք, ի­րենց խա­ղա­ղութ­յան ջա­տա­գով­ներ («ա­ղավ­նի­ներ») հա­մա­րող մեր հար­ևան­նե­րը՝ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան, կեղծ օ­րա­կար­գի պատր­վա­կի տակ, շա­րու­նա­կում են տա­րա­ծաշր­ջա­նում լար­ված պա­հել ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը: Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի նկատ­մամբ չթաքց­նե­լով ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան ի­րենց նկրտում­նե­րը, ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­ճախ են դի­մում ա­հա­բեկ­չա­կան սադ­րիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի և ս­պառ­նա­լիք­նե­րի: Այդ թշնա­ման­քը հատ­կա­պես ա­ռանց քո­ղարկ­ման, հստակ դրսևոր­վեց 2022 թ. սեպ­տեմ­բե­րի 13-ին՝ Հա­յաս­տա­նի սու­վե­րեն երկ­րի դեմ սան­ձա­զեր­ծած ագ­րե­սիա­յի ժա­մա­նակ, ին­չի հետ­ևան­քով 200-ից ա­վե­լի զո­հեր և հար­յու­րա­վոր վի­րա­վոր­ներ ու­նե­ցանք: Հա­կա­ռա­կոր­դի կող­մից բռնա­զավթ­վե­ցին մի շարք բնա­կա­վայ­րեր և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան բար­ձունք­ներ: Առ այ­սօր գոց­ված են մնում ռազ­մա­գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ան­հայ­տութ­յան մեջ հայտն­ված տղա­նե­րի ճա­կա­տագ­րե­րը:
Ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րով ծան­րա­բեռ 2022 թվա­կա­նը «դժկա­մութ­յամբ» հե­ռա­նում է «անց­յա­լի գիր­կը», մեզ թող­նե­լով դառն հի­շո­ղութ­յուն­ներ ու չվեր­ծան­ված ան­հայ­տութ­յուն­ներ… Չ­կար­գա­վոր­ված է մնում ադր­բե­ջա­նա­ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յու­նը: Չեն դա­դա­րում խա­ղաղ բնակ­չութ­յան դեմ ի­րա­գործ­վող ա­հա­բեկ­չութ­յուն­նե­րը՝ սահ­մա­նա­մերձ վայ­րե­րում: Թշ­նա­մին գյու­ղա­ցուն թույլ չի տա­լիս աշ­խա­տել այ­գում՝ հերկ կա­տա­րել և հուն­դե­րը հանձ­նել հո­ղին՝ շա­րու­նակ պա­հե­լով սպառ­նա­լիք­նե­րի և կ­րա­կոց­նե­րի տակ: Իսկ թշնա­մու կող­մից Ար­ցա­խը մայր Հա­յաս­տա­նին կա­պող միակ ե­րա­կի՝ Լա­չի­նի մի­ջանց­քի փա­կու­մը, ին­չի հետ­ևան­քով 120 հա­զար քա­ղա­քա­ցի­ներ մատն­վե­ցին ա­ղե­տի, վտան­գա­վոր նոր ա­նակն­կալ­նե­րով է հղի, և­ ան­շուշտ, Ադր­բե­ջա­նի ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նութ­յան դա­սա­կան օ­րի­նակ­նե­րից կա­րե­լի է հա­մա­րել:
Որ­քան էլ որ ադր­բե­ջան­ցի «բնա­պահ­պան» կի­նը փոր­ձեց մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը հա­մո­զել, թե իր հայ­րե­նա­կից­նե­րը խա­ղա­ղա­սեր են և ցան­կա­նում են «­Ղա­րա­բա­ղի հա­յե­րի հետ հաշտ ապ­րել ու քիր­վա­յութ­յուն ա­նել», այդ խոս­քերն ան­կեղծ չհնչե­ցին: Դա հատ­կա­պես զգաց­վեց այն պա­հին, երբ երկ­նում ա­զատ թևա­ծե­լու փո­խա­րեն, «բնա­պահ­պա­նի» ձեռ­քում խա­ղա­ղութ­յան ա­ղավ­նին ցա­վից անշն­չա­ցավ… Իսկ դա նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նի կազ­մում «հայտն­վե­լու» պա­րա­գա­յում, Ար­ցա­խը կար­ժա­նա­նա ա­ղավ­նու դա­ժան ճա­կա­տագ­րին…
Ա­սե­լիքս ամ­փո­փեմ: Ա­վարտ­վող տա­րին ձեռ­քբե­րում-ա­ռու­մով բա­րեն­պաստ չէր և­ ու­ղեկց­վեց մեր ժո­ղովր­դի հա­մար ծանր փոր­ձութ­յուն­նե­րով ու ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րով: Իսկ այդ ի­րո­ղութ­յուն­նե­րը չէին կա­րող գրո­ղի, ստեղ­ծա­գոր­ծող մար­դու կող­մից ար­տա­ցոլ­վել լու­սա­վոր գույ­նե­րով: Տա­րե­վեր­ջին հրա­տա­րա­կե­ցի նոր գիրքս՝ «­Հա­յացք՝ ձմեռ­նա­մու­տի» խո­րագ­րով: Այն ամ­փո­փում է 44-օր­յա պա­տե­րազ­մի մա­սին գրած իմ խո­հե­րը, ինչ­պես նաև ակն­կալ­վող ձմռան վե­րա­բեր­յալ «կան­խա­տե­սում­նե­րը»: Ա­սել է թե՝ մեզ վերս­տին ցրտա­շունչ ձմեռ է սպաս­վում: Բու­քը ոռ­նում է, և պատ­րաստ պի­տի լի­նենք դի­մա­կա­յե­լու դժվա­րութ­յուն­նե­րին: Միև­նույն ժա­մա­նակ լա­վա­տես պի­տի մնանք և խա­ղա­ղութ­յուն ակն­կա­լենք 2023-ից:
Շ­նոր­հա­վոր Ա­մա­նոր և Սուրբ Ծ­նունդ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։