ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Նո­յեմ­բե­րի 8-ին տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ նա­խա­գա­հութ­յան նիստ: Նիս­տի սկզբում նա­խա­գա­հութ­յու­նը Մի­ջազ­գա­յին գրող­նե­րի միութ­յան ա­ռա­ջի­կա հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար որ­պես պատ­վի­րակ միա­ձայն ընտ­րեց բա­նաս­տեղծ Լ­ևոն Բլ­բուլ­յա­նին: Այ­նու­հետև ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը ներ­կա­յաց­րեց Միութ­յան վեր­ջին եր­կու ա­միս­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը, մաս­նա­վո­րա­պես՝ Թարգ­ման­չաց տո­նը, Ծաղ­կա­ձո­րում ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­վա­քը, Վարդ­գես Պետ­րոս­յա­նի և «­Գա­րուն» ամ­սագ­րի հո­բել­յան­նե­րը, ինչ­պես նաև այդ ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած շնոր­հան­դես­նե­րը: ՀԳՄ նա­խա­գահն ընդգ­ծեց ՀՀ-ում Սի­րիա­յի դես­պա­նութ­յան և ՀԳՄ-ի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը՝ կար­ևո­րե­լով դես­պան Նո­րա Ա­րիս­յա­նի ներդ­րու­մը այդ աս­պա­րե­զում: Նա անդ­րա­դար­ձավ նաև ՀԳՄ շեն­քում ըն­թա­ցող վե­րա­նո­րոգ­մա­նը:
Էդ. Մի­լի­տոն­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ Միութ­յան շեն­քի դահ­լի­ճը վար­ձա­կա­լած «­Բո­հեմ» թատ­րո­նի ղե­կա­վա­րութ­յու­նը դի­մել է ԳՄ-ին՝ վար­ձա­կա­լութ­յան ժամ­կե­տը լրա­նա­լուց հե­տո (2026 թ.) ևս 10 տա­րի եր­կա­րաձ­գե­լու խնդրան­քով՝ խոս­տա­նա­լով ա­վե­լաց­նել վար­ձավ­ճարն ու կա­տա­րել դահ­լի­ճի վե­րա­նո­րո­գում: Ո­րոշ­վեց վար­ձա­կալ­ման պայ­մա­նա­գի­րը եր­կա­րաձ­գել: Ո­րոշ­վեց «Գ­րա­կան թեր­թի» 90-ամ­յա­կը նշել գար­նա­նը:
«Литературная Армения» ամ­սագ­րի խմբա­գիր Ալ­բերտ Նալ­բանդ­յանն ա­ռա­ջար­կեց ար­տա­հերթ կար­գով ՀԳՄ շար­քերն ըն­դու­նել ռու­սա­գիր հե­ղի­նակ­ներ Հով­հան­նես Ազ­նա­վուր­յա­նին և Ի­րի­նա Օ­գա­նո­վա­յին: Նիս­տի ան­դամ­նե­րը միա­ձայն կողմ քվեար­կե­ցին ա­ռա­ջար­կին:

ԳՐՈՂԻ ՈՒԺՆ Է ՊԱՀՈՒՄ ԵՐԿԻՐԸ
Նո­յեմ­բե­րի 11-ին ՀԳՄ Մեծ դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ գրա­կան հան­դի­սութ­յուն՝ նվիր­ված Վա­հագն Դավթ­յա­նի ծննդյան 100-ամ­յա­կին: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, անդ­րա­դառ­նա­լով Վա­հագն Դավթ­յա­նի մարդ­կա­յին կեր­պա­րին, կար­ևո­րեց նրա գոր­ծու­նեութ­յու­նը՝ «­Հայ­րե­նի­քի ձայն» թեր­թի, «­Վե­րա­ծնված Հա­յաս­տան» ամ­սագ­րի, «Գ­րա­կան թեր­թի» խմբա­գիր, ՀԳՄ նա­խա­գահ՝ 90-ա­կան­նե­րին, երբ իր ողջ է­ներ­գիա­յով, ար­յամբ ու հո­գով պայ­քա­րեց, որ­պես­զի ԳՄ շեն­քը մնա գրող­նե­րին: Ն­րա հա­վաստ­մամբ՝ Վ. Դավթ­յա­նը շա­րու­նա­կում էր Չա­րեն­ցի ա­վանդ­նե­րը՝ նկա­տի ու­նե­նա­լով նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յան բազ­մաճյուղությու­նը. բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս, թարգ­մա­նիչ, մշա­կու­թա­բան, դրա­մա­տուրգ, ար­ձա­կա­գիր: «Ն­րա հո­գու մեջ պտտվել են թե­մա­ներ, գա­ղա­փար­ներ, լեզ­վամ­տա­ծո­ղութ­յուն, պատ­կե­րա­շա­րեր, նաև հայ­րե­նի­քի ցա­վը: Փոքր տա­րի­քից Արևմտ­յան Հա­յաս­տա­նի Ա­րաբ­կի­րից տե­ղա­փոխ­վել է Հա­յաս­տան՝ պահ­պա­նե­լով բո­լոր հի­շո­ղութ­յուն­նե­րը, դառ­նութ­յուն­նե­րը, որ ու­նե­ցել է ծննդա­վայ­րը լքե­լով: Շ­շուկ՝ խո­րը, մարդ­կա­յին, ա­նի­մա­նա­լի, ա­նըմբռ­նե­լի ու հա­վի­տե­նա­կան. ա­հա թե ին­չի էր ձգտում Վ. Դավթ­յա­նը իր պոե­զիա­յում»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ ընդգ­ծե­լով, որ իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում Վ. Դավթ­յա­նը պատ­մա­կան դրվագ­նե­րով և գա­ղա­փար­նե­րով հայ ժո­ղովր­դի ուժն ու միաս­նա­կա­նութ­յան ո­գին է կար­ևո­րում: Դի­մե­լով դահ­լի­ճում ներ­կա ա­շա­կերտ­նե­րին՝ նա հոր­դո­րեց կար­դալ, ծա­նո­թա­նալ մեր բազ­մա­դար­յա գրա­կա­նութ­յա­նը ու ապ­րել այդ գրա­կա­նութ­յան ո­գով: «­Վա­հագն Դավթ­յանն իր ողջ կյան­քով, գրած­նե­րով հայ ժո­ղովր­դի ա­պա­գա­յի հացն էր թխում»,- ամ­փո­փեց ՀԳՄ նա­խա­գա­հը:
Ըստ ՀԳՄ քար­տու­ղար, գրա­կա­նա­գետ Պետ­րոս Դե­միրճ­յա­նի՝ Վ. Դավթ­յա­նը մեծ հո­գու, մտա­ծո­ղութ­յան տեր ան­հա­տա­կա­նութ­յուն էր, որ կար­ծես թե ի­րար է բե­րում ա­ռա­ջին հա­յաց­քից հա­կա­սա­կան ի­րո­ղութ­յուն­ներ՝ վեր­ևը, ներք­ևը, հո­ղը, եր­կին­քը, աստ­ղե­րը, հու­նա­վո­րը և­ ան­հու­նը՝ այս ա­մե­նը բե­րե­լով-կա­պակ­ցե­լով մի կե­տի մեջ, որ մար­դու էութ­յունն է: «­Մարդն ա­ռանց տիե­զեր­քի, ա­ռանց ան­հու­նութ­յան, ա­ռանց հա­վեր­ժի գի­տակ­ցութ­յան չի կա­րող սի­րել այն հո­ղը, ո­րի վրա ապ­րում է, իսկ հող ա­սե­լով Վա­հագն Դավթ­յա­նը ա­ռա­ջին հեր­թին հաս­կա­նում էր հայ­րե­նիք՝ իր ծննդա­վայ­րից սկսած մինչև այն հայ­րե­նի­քը, որ ի վեր­ջո մեր բո­լո­րի հո­գի­նե­րում կա՝ ան­կախ աշ­խար­հագ­րա­կան բո­լոր տե­սա­կի գծված և չգծ­ված սահ­ման­նե­րից»: Խո­սե­լով ար­վես­տի չա­փա­նիշ­նե­րի մա­սին՝ Պ. Դե­միրճ­յա­նը նկա­տեց, որ ըստ Վ. Դավթ­յա­նի՝ պետք է խո­սել միայն բարձր ար­վես­տի մա­սին, բարձր ո­ճով և բարձր գի­տա­կան հիմ­նա­վո­րում­նե­րով: Անդ­րա­դառ­նա­լով Դավթ­յա­նի «Անք­նութ­յուն» ժո­ղո­վա­ծո­ւին՝ Պ. Դե­միրճ­յա­նը պատ­մեց՝ մի ա­ռի­թով Դավթ­յանն ա­սել է, որ անք­նութ­յան պա­հին փոր­ձել է մտքի մեջ վե­պեր գրել՝ անք­նութ­յու­նը հաղ­թա­հա­րե­լու հա­մար, սա­կայն այդ ժա­մա­նակ նրա աչ­քի ա­ռաջ է ե­ղել հա­յոց պատ­մութ­յու­նը, և դա ոչ միայն հնա­րա­վոր չէր դարձ­նել դե­ղա­մի­ջոց անք­նութ­յան դեմ, այլև հա­կա­ցուց­ված էր, ո­րով­հետև մեր պատ­մութ­յու­նը, ցա­վոք սրտի, մեզ միայն անք­նութ­յուն է թե­լադ­րում: «Այդ անք­նութ­յու­նը նրան տա­րավ պատ­մութ­յան քա­ռու­ղի­նե­րով, ինչ­պես կա­սեր Չա­րեն­ցը, և ծն­վե­ցին մի շարք պատ­մա­կան հրա­շա­լի պոեմ­ներ»,- ընդ­գծեց Պ. Դե­միրճ­յա­նը: «­Վա­հագն Դավթ­յա­նի ապ­րած կյան­քը մարդ­կա­յին էր, և­ իր ամ­բողջ գրա­կա­նութ­յունն էլ մար­դու մա­սին է ու մար­դու շուր­ջը: Ն­րա ապ­րեց­նող տո­ղե­րը, նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ժը այ­սօր էլ մեզ հետ է, մեզ պա­հում է, գրո­ղի ուժն է, որ պա­հում է եր­կի­րը»,- ա­սաց Խա­չիկ Մա­նուկ­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ հայ ժո­ղո­վուր­դը իր գրո­ղի մեջ տե­սել է նաև պե­տա­կա­նա­պահ­պա­նի: Ե­լույթ ու­նե­ցան նաև Գ­րի­գոր Ջա­նիկ­յա­նը, Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը, Սերժ Ա­ռա­քել­յա­նը՝ արժ­ևո­րե­լով հայ գրա­կա­նութ­յան մեջ Վա­հագն Դավթ­յա­նի ու­նե­ցած ներդ­րու­մը, և կար­դա­ցին ի­րենց բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը՝ նվիր­ված մեծ գրո­ղին:
Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում ցու­ցադր­վեց գրո­ղի մա­սին պատ­մող վա­վե­րագ­րա­կան ֆիլմ: Վ. Դավթ­յան բա­նաս­տեղ­ծի ինք­նա­տիպ ու գու­նա­գեղ աշ­խար­հը ներ­կա­նե­րը վա­յե­լե­ցին Սիլ­վա Յուզ­բաշ­յա­նի ան­զու­գա­կան կա­տար­մամբ: Գ­րո­ղի խոս­քե­րով գրված եր­կու երգ հնչեց եր­գա­հան Ռու­բեն Բագ­րա­տու­նու կա­տար­մամբ: Գ­րա­կան հան­դի­սութ­յու­նը վա­րում էր Գա­յա­նե Սամ­վել­յա­նը:
Գրական անցուդարձը՝
Շա­քե ԵՐԻՑՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.