ԳՐՈՂԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ

Գա­վա­ռի Լ­ևոն Քա­լան­թա­րի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ ե­րե­կո՝ նվիր­ված ար­ձա­կա­գիր Բա­ղիշ Հով­սեփ­յա­նի ծննդյան 100-ամ­յա­կին (կազ­մա­կեր­պիչ­ներ՝ Գե­ղար­քու­նի­քի մարզ­պե­տա­րան, Վ. Պետ­րոս­յա­նի անվ. մար­զա­յին գրա­դա­րան, ՀԳՄ մար­զա­յին բա­ժան­մունք և Գա­վա­ռի հա­մայն­քա­պե­տա­րան): Բա­ցե­լով ե­րե­կոն՝ Գե­ղար­քու­նի­քի մարզ­պետ Կա­րեն Սարգս­յա­նը կար­ևո­րեց գրա­կան-մշա­կու­թա­յին ցե­րե­կույթ­նե­րի ակ­տի­վա­ցու­մը մար­զում, գրող­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը, ա­պա անդ­րա­դար­ձավ ա­միս­ներ ա­ռաջ ձևա­վոր­ված հո­բել­յա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րին: Ե­րե­կոն վա­րում էր ե­րի­տա­սարդ դե­րա­սան Նո­րայր Հերգն­յա­նը: Բե­մադր­վեց հատ­ված Բա­ղիշ Հով­սեփ­յա­նի «­Սերմ­նա­ցան­նե­րը չվե­րա­դար­ձան» վե­պից (բեմ.՝ Ա­նուշ Զան­գի­զոր­յա­նի): Գ­րո­ղի ան­վամբ իր ծննդա­վայր Արծ­վա­նիս­տում փո­ղոց ան­վա­նա­կո­չե­լու, տե­ղի դպրո­ցում մեկ կրթա­թո­շակ սահ­մա­նե­լու, գրո­ղի ա­նունն ու գոր­ծը հա­վուր պատ­շա­ճի պահ­պա­նե­լու ուղ­ղութ­յամբ հո­բել­յա­նա­կան հանձ­նախմ­բի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յաց­րեց ՀԳՄ մար­զա­յին բա­ժան­մուն­քի ղե­կա­վար Տիգ­րան Նի­կո­ղոս­յա­նը: Բ. Հով­սեփ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի տե­ղի ու դե­րի մա­սին խո­սեց Արք­մե­նիկ Նի­կո­ղոս­յա­նը: Գ­րո­ղի հետ իր հան­դի­պում­նե­րից պա­տա­ռիկ­ներ ներ­կա­յաց­րեց ար­ձա­կա­գիր Վա­հան Սա­ղա­թել­յա­նը: Ե­րե­կո­յի ըն­թաց­քում հնչե­ցին նաև Բա­ղիշ Հով­սեփ­յա­նի սի­րած եր­գե­րից՝ «­Մա­սունք» ա­վան­դա­կան եր­գի-պա­րի հա­մույ­թի կա­տար­մամբ: Մար­զա­յին գրա­դա­րա­նի կող­մից պատ­րաստ­ված տե­սա­ֆիլ­մի մի­ջո­ցով ներ­կա­յաց­վեց Բա­ղիշ Հով­սեփ­յա­նի հայ­րե­նի Արծ­վա­նիստ գյու­ղի՝ իր հայ­րե­նա­կից­նե­րի հու­շե­րը գրո­ղի և մար­դու մա­սին: Խոսք ա­սա­ցին Գա­վառ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կրթութ­յան, մշա­կույ­թի և ս­պոր­տի գծով օգ­նա­կան Տաթև Խա­չատր­յա­նը, գրո­ղի որ­դին՝ Ա­շոտ Հով­սեփ­յա­նը:
Մար­զա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն Մա­րիամ Համ­բար­ձում­յա­նը իր ե­րախ­տա­գի­տութ­յու­նը հայտ­նեց այն մարդ­կանց և կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին, ո­րոնք մշտա­պես ե­ղել են գրա­դա­րա­նի կող­քին և­ ա­ջակ­ցել են գրա­դա­րա­նում կազ­մա­կերպ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին: Ա­ռանց նրանց գոր­ծուն ա­ջակ­ցութ­յան չէր կա­յա­նա այդ գե­ղե­ցիկ հան­դի­պու­մը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։