ԿԵՆՍՈՒՆԱԿ ԹԹԵՆԻՆ/ Ռոբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եր­ևան­յան բնութ­յան կո­լո­րի­տում միշտ ա­ռանձ­նա­հա­տուկ սի­րել եմ թթե­նին… Գե­ղե­ցիկ, սո­վո­րա­բար փար­թամ, իր հզոր ճյու­ղե­րով և փայ­լուն մեծ ու գե­ղե­ցիկ տերև­նե­րով, կի­զիչ ար­ևից մար­դուն պաշտ­պա­նող, զով տվող մի ծա­ռա­տե­սակ, ո­րը պարգևում էր մեզ, ե­րե­խա­նե­րին, այն հա­մով-հո­տով սպի­տակ կամ կար­միր, քաղց­րա­համ փոք­րիկ պտուղ­նե­րը, ո­րոնք թափ էին տա­լիս բա­կե­րում կամ նեղ­լիկ փո­ղոց­նե­րում տղա­մար­դիկ՝ մեր պա­պե­րը, հայ­րե­րը, ա­վագ եղ­բայր­նե­րը՝ ծա­ռի տակ փռած մի մեծ, ա­մուր փա­լա­սի վրա… Մենք՝ փոք­րերս, համ­տե­սում էինք հա­ճույ­քով այդ Աստ­ծո բա­րի­քը… Կի­սա­գա­վա­ռա­կան հա­յոց մայ­րա­քա­ղա­քի փոքր բնա­կիչ­նե­րի ե­րա­նե­լի, ու­րախ-զվարթ, ան­հոգ ման­կութ­յուն…
Քա­ղա­քը ա­ճում էր… Նեղ և­ անհ­րա­պույր, փո­շոտ նրբանցք­ներն ու թա­ղե­րը տե­ղը զի­ջում էին նո­րա­կա­ռույց լայն ու գե­ղե­ցիկ պո­ղո­տա­նե­րին, թա­ղա­մա­սե­րին, բայց թթե­նին եր­բեք չան­հայ­տա­ցավ եր­ևան­յան բա­կե­րից և փո­ղոց­նե­րից: Բ­նա­կիչ­նե­րը սի­րում, հնա­րա­վո­րինս խնա­յում ու խնա­մում էին եր­ևան­յան բնա­պատ­կե­րի այդ տի­րո­ջը:
Մի այդ­պի­սի կեն­սու­նակ հրաշք թթե­նի կա մինչև օրս Զանգ­վի ձո­րի ա­րաբ­կիր­յան բար­ձուն­քին, Բաղ­րամ­յան-Օր­բե­լի փո­ղոց­նե­րի հատ­ման մա­սում: Այդ ծա­ռը՝ իր փար­թա­մութ­յամբ, գե­ղեց­կութ­յամբ, ան­մի­ջա­պես գրա­վում է յու­րա­քանչ­յուր ան­ցոր­դի ու­շադ­րութ­յու­նը: Ես սի­րում եմ այն վաղ պա­տա­նե­կութ­յու­նից… Նա ու­ղեկ­ցում է ինձ ողջ կյանքս, նրա ծաղ­կուն տես­քը կար­ծես թա­լիս­ման լի­նի իմ հա­ջո­ղութ­յուն­նե­րի, սպա­սում­նե­րի, դա­ռը և­ ու­րախ օ­րե­րի, տա­րի­նե­րի ու տաս­նամ­յակ­նե­րի եր­կար շղթա­յում:
Ն­րա լա­վա­տե­սա­կան, «կեն­սու­րախ կեր­պա­րը» ոգ­ևո­րել և­ ուղ­ղոր­դել է ինձ, երբ ես գնա­ցել եմ հա­մալ­սա­րան ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րի, երբ շտա­պել եմ ա­ռա­ջին ժա­մադ­րութ­յան հա­վա­նածս աղջ­կա հետ, երբ մեկ­նել եմ ծա­ռա­յե­լու բա­նա­կում, երբ դա­ժան ինն­սու­նա­կան­նե­րի ցուրտ և մութ տա­րի­նե­րին ոտ­քով բարձ­րա­ցել եմ սառ­ցա­կա­լած մայ­թով տուն աշ­խա­տան­քից հե­տո՝ ԻՄ թթե­նու կող­քով, և­ ան­կեղծ ու­րա­խա­ցել, որ այն դեռ ողջ է. ԻՄ սի­րե­լիին չեն ջար­դել-փշրել կամ սղո­ցել ու տա­րել ինչ-որ վայ­րիա­ցած, մարդ­կա­յին կեր­պա­րը կորց­րած հա­մա­քա­ղա­քա­ցի­ներս…
Փո­ղո­ցով անց­նե­լիս՝ ոտ­քով կամ տրանս­պոր­տով, միշտ հիա­ցել եմ ԻՄ թթե­նու գար­նա­նա­յին զար­թոն­քով, ա­մառ­վա թունդ կա­նա­չով, աշ­նա­նա­յին վառ ոս­կե գույ­նով, ձմե­ռա­յին ա­ռատ ձյու­նա­ծած­կով:
Հի­շում եմ ԻՄ թթե­նին նաև այն պատ­ճա­ռով, որ իմ կյան­քի կես­դար­յա ան­բա­ժան ըն­կե­րո­ջը բազ­միցս, եր­բեմն անխ­նա, «թեթ­ևաց­րել-խու­զել» են բազ­մա­թիվ, նույ­նիսկ բա­վա­կա­նին հզոր ճյու­ղե­րից, ո­րոնք հաս­նում էին հա­մար­յա մինչև աս­ֆալ­տա­պատ մայ­թը, բայց ա­մեն գա­րուն նա նո­րից վեր է խո­յա­ցել դե­պի եր­կինք, դե­պի արև, դե­պի զար­թոնք: Իր հա­մա­ռութ­յամբ նա ինձ ոգ­ևո­րել է, կար­ծես ամ­րաց­րել, կո­փել է սիրտս ու կամքս բարդ պա­հե­րին, մեղ­մել հո­գե­կան ապ­րում­ներս…
Իմ կեն­սու­նակ թթե­նին ապ­րում է՝ ապ­րեց­նե­լով և­ ո­գեշն­չե­լով ինձ, գու­ցե և­ այլ իմ սերն­դա­կից­նե­րին, բո­լոր եր­ևան­ցի­նե­րին: Ով գի­տի… Թ­թե­նիս ա­մուր կպած է ար­մատ­նե­րով մայ­րե­նի հո­ղին, նա չի ու­զում մա­հա­նալ, նա կար­ծես պայ­քա­րում է, ինչ­պես և իմ վի­րա­վոր Հայ­րե­նի­քը:
Թ­թի ծա­ռը հզոր ար­մատ­նե­րով ա­մուր է մայ­րե­նի քար­քա­րոտ հո­ղում, հա­մա­ռո­րեն չի ու­զում մա­հա­նալ, ծաղ­կում և բերք է տա­լիս ա­մեն տա­րի:
Հա­վե՜րժ ապ­րիր, իմ կեն­սու­նա՛կ, անն­մա՛ն թթե­նի: Դու ապ­րեց­նում ես ինձ, իմ ժո­ղովր­դին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։