ՍՈՆԱ ՎԱՆԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

­Մար­դուն ծնում է իր ժա­մա­նա­կը, բայց ծնվում են մար­դիկ, ի­հար­կե, շատ հազ­վա­դեպ, ո­րոնք շատ ա­վե­լի մեծ են, քան ի­րենց ժա­մա­նա­կը և­ առ­հա­սա­րակ ժա­մա­նակ­նե­րը, և­ այդ­պի­սի եր­ևույթ է նաև մեծ հա­յու­հի Սո­նա Վա­նը:
Մարդ­կութ­յան մեջ ա­մե­նա­հա­վա­սա­րակշռ­ված մար­դը մեծ բա­նաս­տեղծն է: Այն, ինչ գրո­տես­կա­յին է, տա­րօ­րի­նակ կամ ա­նի­մաստ, ոչ թե նրա մեջ է, այլ՝ նրա­նից դուրս: Մեծ բա­նաս­տեղ­ծը չգի­տի՝ ինչ է սահ­մա­նա­փա­կութ­յու­նը և տա­փա­կութ­յու­նը: Նա կանգ չի առ­նում՝ են­թարկ­վե­լու ա­մեն մի կա­նո­նի: Նա ինքն է կա­նոն­ներ ստեղ­ծում: Նա անց­յա­լին ա­սում է՝ վեր կաց, քայ­լիր իմ առջև, որ կա­րո­ղա­նամ հաս­կա­նալ քեզ: Երբ կար­դում ես Սո­նա Վա­նի պոե­զիան, ա­վե­լի մոտ ես զգում քեզ քո ար­մատ­նե­րին, քան­զի ին­քը՝ գրո­ղը թեև ապ­րում է ար­տերկ­րում, հաս­կա­նում ես, թե որ­քան ա­մուր է կանգ­նած հայ­րե­նի հո­ղին և­ ապ­րում է հայ­րե­նի­քի զար­կե­րա­կին հա­մըն­թաց: Գ­րո­ղը մարդ­կութ­յան բեռ­նա­կիրն է, և զար­մա­նա­լի չէ, որ Սո­նա Վա­նը չէր կա­րող ան­տար­բեր մնալ իր հայ­րե­նի­քի հան­դեպ դա­ժան ոտնձ­գութ­յուն­նե­րի և ցա­վի կող­քով, ին­չը հատ­կա­պես ար­տա­ցոլ­վում է «­Լիբ­րե­տո ա­նա­պա­տի հա­մար» գրքում: «Ա­մեն ան­գամ, երբ եր­ևա­կա­յութ­յանս լա­րու­մով խառն­վում եմ Դեր Զո­րով քայ­լող մահ­վան քա­րա­վա­նին, երբ զգա­յա­րան­նե­րիս հմտութ­յամբ ինձ հա­ջող­վում է կրծքիս վրա զգալ հաշմված պտուկ­նե­րի պատ­ճա­ռով սո­վա­մահ նվա­ցող ման­կան՝ հետզ­հե­տե ան­շար­ժա­ցող, մարմ­նի սառ­նութ­յու­նը կամ է­մո­ցիո­նալ հի­շո­ղութ­յանս հաշ­վին կա­րո­ղա­նում եմ հևալ յա­թա­ղա­նից փախ­չող կույ­սի շնչա­ռութ­յան ռիթ­մով` զայ­րույ­թով լից­քա­վոր­ված ինք­նա­գոհ գրիչս օ­ձա­պա­րույր շարժ­վում է ա­վա­զի դե­ղին հի­շո­ղութ­յան մի­ջով, մինչև բախ­վում է ա­ռա­ջին ոս­կո­րին և կանգ առ­նում»,- ա­սում է Սո­նա Վա­նը: Բա­նաս­տեղ­ծը չի բա­րո­յա­բա­նում կամ բա­րո­յա­կան նոր­մեր հաս­տա­տում: Նա հո­գին գի­տե: Գ­րա­կա­նութ­յու­նը գործ ու­նի ան­ցո­ղի­կի հետ, սա­կայն իս­կա­կան ար­վես­տա­գե­տը՝ հա­վեր­ժա­կա­նի, և­ երբ կար­դում ես Սո­նա Վա­նին, ա­վե­լի ու ա­վե­լի ես զգում, թե որ­քան խորն է նա կառ­չած իր ար­մատ­նե­րից և­ այն բո­լոր եր­ևույթ­նե­րը, ո­րոնք նուրբ, թվում է՝ ի­րո­նիկ կեր­պով է մա­տու­ցում իր ըն­թեր­ցո­ղին, ի­րա­կա­նում ա­վե­լի խոր­քա­յին և միև­նույն ժա­մա­նակ ծան­րակ­շիռ մտքեր են: Առ­հա­սա­րակ բա­ռե­րը գա­ղա­փար­ներ են և կար­դա­լով Սո­նա Վա­նի շքեղ պոե­զիան՝ զգում ես նրա հո­գու նուրբ թրթիռ­ներն ու հույ­զե­րը, իսկ երբ կար­դում ես Սո­նա Վա­նին նվիր­ված Դա­վիթ Գաս­պար­յա­նի «Հ­րե Վարդ» գիր­քը, քեզ հա­մար նո­րո­վի բա­ցա­հայ­տում ես շքեղ կնոջ պոե­զիան, ո­րը լի է կա­նա­ցի սեթ­ևե­թան­քով և­ ու­րույն ճա­շա­կով.
Ա­շու­նը թափթփ­ված կին, տերև­ներ հա­տա­կին ու ջրի վրա,//կկուն իր ձուն տա­նում է մեկ ու­րիշ տեղ։ // Ա­նար­դար է, չէ- մտա­ծում եմ աստ­ված­նե­րի մա­սին // Օ­լիմ­պո­սի, որ դուրս շպրտվե­ցին մեկ օր­վա մեջ // Հանց վար­ձը ու­շաց­րած վար­ձա­կալ­ներ…// Ա­շուն է… («­Հայրս Ա­սում էր» ժո­ղո­վա­ծո­ւից)
Ար­վես­տը միշտ ծա­ռա­յում է գե­ղե­ցի­կին, իսկ գե­ղե­ցի­կը ձևին տի­րա­պե­տե­լու եր­ջան­կութ­յունն է, ձևը՝ գո­յութ­յան օր­գա­նա­կան մի­ջո­ցը: Սո­նա Վա­նի պոե­զիան իր մեջ նե­րա­ռում է աշ­խար­հի գե­ղե­ցի­կը յու­րո­վի բա­ցա­հայ­տե­լու մի­ջոց­նե­րը:
Ես սի­րում եմ քո բա­ցա­կա­յութ­յու­նը, որն ինձ փրկել է մե­նա­կութ­յու­նից…//Այն միշտ ինձ հետ է…//­Սի­րում եմ նույ­նիսկ լռութ­յու­նը քո բա­ցա­կա­յութ­յան այն, որ նշանն է նրա //Ան­կա­շառ հա­մա­ձայ­նութ­յան…
Բա­նաս­տեղ­ծը ոչ միայն ե­րա­ժիշտ է, այլ նաև Ստ­րա­դի­վա­րիուս, ո­րը մտա­հոգ­ված է «տու­փի» ունկնդ­րի խառն­ված­քի հա­մա­մաս­նութ­յուն­նե­րի հաշ­վարկ­մամբ: Այդ հա­մա­մաս­նութ­յուն­նե­րից կախ­ված՝ ա­ղեղ­նա­հար­վա­ծը կա՛մ լիա­հունչ է ար­քա­յա­բար, կա՛մ էլ հնչում է անվս­տահ ու խղճուկ: Բայց ե­րաժշ­տա­կան եր­կը գո­յութ­յուն ու­նի ան­կախ այն բա­նից, թե ո՛վ է կա­տա­րում, ի՛նչ դահ­լի­ճում և­ ի՛նչ ջու­թա­կով: Սո­նա Վա­նի պոե­զիան սի­րո և հո­գու սիմ­ֆո­նիա է, ո­րը դառ­նում է սպե­ղա­նի յու­րա­քանչ­յու­րի հա­մար:
Տես­նում ես սեր իմ կա­նաչ խո­տի վրա, ցան­կութ­յու­նից ճկված ան­շարժ //Կո­րը օ­ձի, ման­կան գլխից ըն­կած ժա­պա­վե­նի նման և կա­ղա­ցող ամպն այն դե­ղին ու ծեր… հա­վա­տա ինձ ըն­կեր հա­նուն ներ­կա օր­վա ես պատ­րաստ եմ զո­հել հա­վեր­ժութ­յունն անձև լուծ­ված սահ­ման­նե­րով և անց­յալս ամ­բողջ, ինչ­պես հսկա մի օր սխալ հեր­թադր­ված փար­թամ ծիա­ծա­նով այ­սօ­րը… («­Չընդ­հատ­ված Շահ­րե­զա­դե» գրքից):
Էզ­րա Փաուն­դը ի­մա­ժիզ­մը սահ­մա­նում էր. «­Դա այն է, ին­չը մտա­վոր և­ է­մո­ցիո­նալ հա­մա­կար­գը ներ­կա­յաց­նում է ժա­մա­նա­կի մի ակն­թար­թում»: Սո­նա Վա­նի գողտ­րիկ տո­ղե­րում, ո­րը մի ակն­թարթ է թվում, թաքն­ված է գա­փա­րա­խո­սութ­յան մի ողջ հա­վեր­ժութ­յուն:
Դու էլ… Դու էլ //Ես եմ Աստ­ված հա­յե­լու մեջ երկ­նի //­Հենց նոր… քիչ ա­ռաջ եմ //­Հայտ­նա­բե­րել //­Գի­տեմ… Սա­կայն ուշ է //Ափ­սոս Նար­ցի­սի պես //­Սի­րա­հար­ված եմ ես ինձ //ար­դեն բար­ձունք­նե­րում…
Պոե­զիան իր մեջ նե­րա­ռում է տիե­զեր­քի ու աշ­խար­հի կա­պը, այն ամ­բող­ջա­կան, միաս­նա­կան հա­մա­կար­գը, որ խտա­նում է Աստ­ծո ստեղ­ծա­րար ու­ժի գա­ղա­փա­րի մեջ և փո­խանց­վում մար­դուն, և­ այդ­պի­սի մի մեծ ուժ է փո­խանց­վում Սո­նա Վա­նի անկրկ­նե­լի պոե­զիա­յի շնոր­հիվ:
Մա­րիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։