«­Հայկ Նա­հա­պետ» գրքի շնոր­հան­դե­սը

ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քում տե­ղի ու­նե­ցավ բան. գիտ. թեկ­նա­ծու Ար­մե­նու­հի Դե­միրճ­յա­նի «­Հայկ Նա­հա­պետ» գրքի շնոր­հան­դե­սը, ո­րը վա­րում էր Վա­նա­ձո­րի պոե­զիա­յի թատ­րո­նի գեղ­ղե­կա­վար Ջի­վան Սարգս­յա­նը: Բաց­ման խոսք ա­սաց մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Ման­վել Մի­կո­յա­նը: Նախ, նրա խնդրան­քով, ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռութ­յամբ հար­գե­ցին Ար­ցախ­յան 44-օր­յա պա­տե­րազ­մում և վեր­ջին օ­րե­րին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում զոհ­ված զին­վոր­նե­րի հի­շա­տա­կը: «­Մեր երկ­րի այս բար­դա­գույն ժա­մա­նակ­նե­րում Ար­մե­նու­հի Դե­միրճ­յա­նի «­Հայկ Նա­հա­պետ» գրքի լույ­սըն­ծա­յու­մը ևս մեկ խթան է մեր ժո­ղովր­դի հայ­րե­նա­սի­րա­կան ո­գին բարձ­րաց­նե­լու հա­մար: Հայկ Նա­հա­պե­տի մա­սին գրված նա­խորդ գրքե­րից, ա­ռան­ձին գի­տա­կան աշ­խա­տութ­յուն­նե­րից այս գիր­քը տար­բեր­վում է մինչ այժմ ան­հայտ բազ­մա­թիվ փաս­տե­րով, ո­րոնց հայտ­նա­բեր­ման հա­մար հե­ղի­նա­կից տա­րի­նե­րի տքնա­ջան աշ­խա­տանք է պա­հանջ­վել: Պա­տու­մը ներ­կա­յաց­ված է մաք­րա­մա­քուր հա­յե­րե­նով, մատ­չե­լի բո­լոր տա­րի­քի ըն­թեր­ցող­նե­րի հա­մար: Այն­քան պատ­կե­րա­վոր են նկա­րագր­ված դրվագ­նե­րը, որ ըն­թեր­ցո­ղը կար­ծես մաս­նա­կից է դառ­նում մեր ազ­գի հա­մար ճա­կա­տագ­րա­կան ու բախ­տո­րոշ այդ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին: Կու­զե­նա­յի, որ և՛ Հայկ Նա­հա­պե­տի, և՛ մյուս պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի մա­սին ֆիլ­մեր նկա­րա­հան­վեն: Ռու­սաս­տանն այս ա­ռու­մով ան­գե­րա­զան­ցե­լի է, սա­կայն ե­թե հայ ռե­ժի­սոր­նե­րը նա­խա­ձեռ­նեն այդ կար­ևոր գոր­ծը, հո­վա­նա­վոր­ներ կլի­նեն»,- ա­սաց Մ. Մի­կո­յա­նը:
Վեր­լու­ծա­կան խոսք ա­սաց գրքի նա­խա­բա­նի հե­ղի­նակ, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր Թե­րե­զա Շահ­վերդ­յա­նը, նաև հատ­ված­ներ կար­դաց՝ անդ­րա­դառ­նա­լով գրքի լեզ­վա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րին և մ­յուս ար­ժա­նիք­նե­րին:
Դ­րա­մա­տուրգ, եր­գի­ծա­բան Սամ­վել Խա­լաթ­յանն իր խոս­քում շեշ­տեց, որ հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից մեր ազ­գը ռազ­մա­գի­տութ­յան ան­գե­րա­զան­ցե­լի դրսևո­րում­ներ է ու­նե­ցել, մար­տա­վա­րա­կան հնա­րամ­տութ­յան փայ­լուն օ­րի­նակ­ներ կան, ո­րոնց նպա­տա­կը փոք­րա­թիվ զոր­քով մե­ծա­քա­նակ թշնա­մուն հաղ­թելն է ե­ղել: «Այս ա­մե­նը փայ­լուն կեր­պով է նկա­րագ­րել Ար­մե­նու­հի Դե­միրճ­յա­նը, խորհ­դակ­ցե­լով իր եղ­բոր՝ տեխ. գիտ. թեկ­նա­ծու Ար­տակ Դե­միրճ­յա­նի, նե­տա­ձգութ­յուն ԽՍՀՄ սպոր­տի վար­պետ, պրո­ֆե­սոր Ա­նա­հիտ Հա­րութ­յուն­յա­նի և­ այլ մաս­նա­գետ­նե­րի հետ»,- ա­սաց Ս. Խա­լաթ­յա­նը:
Բան. գիտ. թեկ­նա­ծու, դո­ցենտ Վա­լե­րի Փի­լո­յանն անդ­րա­դար­ձավ հա­մաշ­խար­հա­յին գլո­բա­լաց­ման ա­ղե­տա­լի հետ­ևանք­նե­րին, ո­րոնք չեն շրջան­ցում նաև Հա­յաս­տա­նը։ «Ու­ղե­ղի լվա­ցում է կա­տար­վում ազ­գա­յին ա­մեն ինչ մո­ռա­ցութ­յան տա­լու, ջնջե­լու նպա­տա­կով, ո­րին դի­մա­կա­յե­լու լուրջ քայ­լե­րից մեկն է մի պատ­մա­կան կար­ևո­րա­գույն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին գրքեր գրե­լը, ո­րը հա­մա­րում եմ յու­րա­քանչ­յուր բա­նա­սե­րի պար­տա­կա­նութ­յու­նը: Այս ա­ռու­մով Ա. Դե­միրճ­յա­նի գիր­քը խիստ կար­ևոր և­ ար­դիա­կան է, ո­րի հա­մար շնոր­հա­կա­լութ­յուն եմ հայտ­նում նրան»,- ա­սաց Վ. Փի­լո­յա­նը:
Ար­տակ Դե­միրճ­յանն անդ­րա­դառ­նա­լով մարդ­կութ­յան քա­ղա­քակր­թութ­յան զար­գաց­ման ե­րեք փու­լե­րին՝ սկսած քա­րե դա­րից, նշեց, որ Հա­յաս­տա­նը մշտա­պես ե­ղել է մտքի հե­ղա­փո­խութ­յան օր­րա­նը: «­Մենք զար­գա­ցող գյու­ղա­տնտե­սութ­յուն էլ ու­նեինք, մե­տա­ղա­կան բազ­մա­թիվ հան­քեր էլ ու­նենք: Մ­նում է գիտ­նա­կան­նե­րի մի հզոր կենտ­րոն էլ ու­նե­նանք և գե­րար­դիա­կան զենք ստեղ­ծենք»,- հույս հայտ­նեց, որ դեռ ա­կա­նա­տես կլի­նենք հա­յոց մտքի հզոր դրսևո­րում­նե­րին: Գր­քից հատ­ված­ներ կար­դա­ցին պոե­զիա­յի թատ­րո­նի սա­ներ Սո­նա Ա­տիկ­յա­նը, Ան­գե­լի­նա Մկրտչ­յա­նը, «Ար­վես­տա­գետ» հան­դե­սի գլխա­վոր խմբա­գիր Ի­վան Ան­տոն­յա­նը: Ե­լույթ ու­նե­ցան վաս­տա­կա­շատ ման­կա­վարժ, հա­յոց լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան ուսուց­չու­հի Աս­յա Սարգս­յա­նը, Վա­նա­ձո­րի ար­վես­տի պե­տա­կան քո­լե­ջի դա­սա­խոս, վո­կալ բաժ­նի վա­րիչ Մ­հեր Մե­լիք­յա­նը, բա­նաս­տեղ­ծու­հի Ռո­զա Վար­դան­յա­նը:
Ար­մե­նու­հի Դե­միրճ­յա­նը իր շնոր­հա­կա­լա­կան խոս­քում շեշ­տեց, որ ի­րեն ոգևո­րել են Թե­րե­զա Շահ­վերդ­յա­նը, գրքի խմբա­գիր Վա­հագն Սարգս­յա­նը, Սամ­վել Խա­լաթ­յա­նը և­ ուրիշ­ներ: Նա նշեց, որ Մով­սես Խո­րե­նա­ցին ա­նուն առ ա­նուն թվար­կել է Բե­լի բա­նա­կի հետ պա­տե­րազ­մից հե­տո Հայ­կի տոհ­մի մարդ­կանց ա­նուն­նե­րը, ով­քեր, գրե­թե բո­լո­րը, ողջ են մնա­ցել. «­Մենք՝ բո­լորս, պետք է նպաս­տենք մեր հա­սա­րա­կութ­յան հա­մախմբ­մա­նը, ո­րից հե­տո կա­րող ենք դի­մա­կա­յել բո­լոր մար­տահ­րա­վեր­նե­րին»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.