ՊԱՏՄԱՎԵՊԵՐ՝ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՀՐԱՊՈՒՐՈՂ-ԿԱՆՉՈՂ ԴԵՊԻ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԸ

Սեպ­տեմ­բե­րի 29-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ԱՄՆ-ի հայ գրող­նե­րի և լ­րագ­րող­նե­րի միութ­յան ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ, գրող Խաչ­կա­րի (­Կա­րեն Խա­չատր­յան) «Եր­կե­րի ժո­ղո­վա­ծո­ւի» հինգ­հա­տոր­յա­կի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ներ­կա­յաց­նե­լով ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­գիր Խաչ­կա­րին, տե­ղե­կաց­րեց, որ նա տասն­յակ տա­րի­ներ ա­ռաջ է Հա­յաս­տա­նից գնա­ցել ԱՄՆ, որ­տեղ ա­վե­լի խորն է բա­ցա­հայտ­վել ար­ձա­կագ­րի նրա տա­ղան­դը: Հինգ­հա­տոր­յա­կում ընդգրկ­ված են պատ­մա­վե­պեր, ժա­մա­նա­կա­կից թե­մա­նե­րով ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, ինչ­պես նաև թարգ­մա­նութ­յուն­ներ: Այ­նու­հետև Էդ. Մի­լի­տոն­յանն ա­ռան­ձին-ա­ռան­ձին ներ­կա­յաց­րեց հա­տոր­նե­րը՝ արժ­ևո­րե­լով պատ­մա­վե­պե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ «Ե­նի­չե­րին», որ­տեղ ներ­կա­յաց­ված է 15-րդ դա­րի վեր­ջի, 16-րդ դա­րի սկզբի Օս­ման­յան կայս­րութ­յան կեն­ցաղն ու ե­նի­չե­րի­նե­րի ա­ռօր­յան: «­Մեծ աշ­խա­տանք է ար­ված և՛ գե­ղար­վես­տի, և՛ նյու­թե­րի հա­վա­քագր­ման ա­ռու­մով, ներ­կա­յաց­ված են պատ­մա­կան ան­ցու­դար­ձե­րի ման­րա­մաս­ներ, փաս­տեր, ո­րոնք մեզ այն­քան էլ հայտ­նի չեն»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը, ա­պա անդ­րա­դար­ձավ մյուս հա­տոր­նե­րում ընդգրկ­ված վե­պե­րին՝ «Սև այ­գի­նե­րի ար­յու­նոտ ծա­ռու­ղի­նե­րը», «­Վարք Վա­հա­նաց», «­Պատռ­վեց դի­մա­կը» և­ այլն: «­Պատ­կա­ռե­լի ժա­ռան­գութ­յուն է, գե­ղար­վես­տա­կա­նի ու փաս­տա­վա­վե­րագ­րա­կա­նի մի հե­տաքր­քիր հա­մա­ձուլ­վածք, ըն­թեր­ցո­ղին հրա­պու­րող-կան­չող դե­պի դա­րե­րի խոր­քը»,- ամ­փո­փեց Էդ. Մի­լի­տոն­յա­նը և Կա­րեն Խա­չատր­յա­նին պարգ­ևատ­րեց ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դա­լով:
Ըստ ՀԳՄ քար­տու­ղար, գրա­կա­նա­գետ Պետ­րոս Դե­միրճ­յա­նի՝ կան գրող­ներ, ո­րոնց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին մեր հան­րութ­յունն այն­քան էլ ծա­նոթ չէ: Ն­րան­ցից է Խաչ­կա­րը, ո­րը բազ­մա­ժանր հե­ղի­նակ է՝ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, պատմ­վածք, նո­վել, վեպ, վի­պակ, մո­նո­ներ­կա­յա­ցում, դե­տեկ­տիվ: Անդ­րա­դառ­նա­լով Խաչ­կա­րի ար­ձակ գոր­ծե­րին՝ Պ. Դե­միրճ­յա­նը նկա­տեց, որ պա­պից ու մյուս­նե­րից լսած պատ­մութ­յուն­նե­րը գրո­ղի մեջ ձևա­վո­րել են հայ ժո­ղովր­դի և­ ընդ­հան­րա­պես աշ­խար­հի պատ­մութ­յան նկատ­մամբ ո­րո­շա­կի տե­սանկ­յուն, գա­ղա­փա­րա­կան ո­րո­շա­կի վե­րա­բեր­մունք և դա գե­ղար­վես­տո­րեն ար­տա­հայ­տե­լու ցան­կութ­յուն: Բա­նա­խո­սը արժ­ևո­րեց այն, որ Խաչ­կա­րի պատ­մա­վե­պե­րը սոսկ նկա­րա­գրա­կան բնույթ չու­նեն, հե­ղի­նա­կը նաև հար­ցադ­րում­ներ է ա­նում, ո­րոնք ու­նեն ար­դիա­կան հնչո­ղութ­յուն, մաս­նա­վո­րա­պես՝ ժո­ղովր­դի ան­միա­բա­նութ­յան, կողմ­նո­րոշ­ման խնդիր, ի՛նչ ճա­նա­պարհ ընտ­րել, ո՛ւմ հետ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծակ­ցութ­յան ու­նե­նալ՝ վտանգ­նե­րը չե­զո­քաց­նե­լու հա­մար: Ս­րանք են պատ­մա­վե­պե­րի գա­ղա­փա­րա­կան հիմ­քե­րը:
Հինգ­հա­տոր­յա­կի հրա­տա­րա­կիչ, գրա­կա­նա­գետ Ար­մեն Ա­վա­նես­յա­նի հա­վաստ­մամբ՝ Խաչ­կա­րի գրքե­րը ար­ժե­քա­վոր են և փաս­տում են, որ ներ­կա ժա­մա­նակ­նե­րում հայ գրա­կա­նութ­յու­նը՝ որ­պես այդ­պի­սին, միաս­նա­կան է, ընդ­հա­նուր միաս­նա­կան դաշտ է ստեղծ­վել, և Կ. Խա­չատր­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը ներ­կա­յի գրա­կան գոր­ծըն­թա­ցի մաս են կազ­մում: «­Կա­րեն Խա­չատր­յա­նը հետ­ևում է հայ գրա­կա­նութ­յան ընդ­հա­նուր ըն­թաց­քին, դրա ար­ձա­գանք­նե­րը, դրսևո­րում­նե­րը կան նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում»,- ընդգ­ծեց Ա. Ա­վա­նես­յա­նը՝ վստա­հեց­նե­լով, որ Խաչ­կա­րի գրքե­րը կգտնեն ի­րենց ըն­թեր­ցող­նե­րին:
Շ­նոր­հա­կա­լա­կան խոս­քով ե­լույթ ու­նե­ցավ Խաչ­կա­րը՝ նշե­լով, որ պատ­մա­վե­պե­րը գրե­լիս փոր­ձել է հնա­րա­վո­րինս մոտ լի­նել ի­րա­կա­նութ­յա­նը՝ կեն­ցա­ղա­յին հար­ցե­րում, ա­մեն մի պատ­մա­վե­պի վրա աշ­խա­տել է 5-6 տա­րի, ո­րից կե­սը հա­վաս­տի տե­ղե­կութ­յուն­ներ հա­վա­քե­լու վրա է ան­ցել:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։