Հանդիպում ՀԳՄ-ում

­Սեպ­տեմ­բե­րի 14-ին ՀԳՄ-ում հյու­րըն­կալ­վեց ՀՀ-ում Սի­րիա­յի Ա­րա­բա­կան Հան­րա­պե­տութ­յան ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան դոկ­տոր Նո­րա Ա­րիս­յա­նը։ Հան­դիպ­ման նպա­տա­կը ա­րա­բա­կան երկր­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ Սի­րիա­յի բա­ժան­մուն­քի հետ գրա­կան ծրագ­րե­րի ի­րա­գոր­ծու­մը, ինչ­պես նաև հայ գրա­կա­նութ­յու­նը ա­րա­բա­կան աշ­խար­հում տա­րա­ծումն է։
ՀԳՄ-ն­ ա­րա­բա­կան երկր­նե­րի ԳՄ-ի հետ ու­նի հա­մա­ձայ­նա­գիր, և քա­նիցս ա­րաբ գրող­ներ են հյու­րըն­կալ­վել Հա­յաս­տա­նում։
Նո­րա Ա­րիս­յա­նը ներ­կա­յաց­րեց իր թարգ­մա­նած և հ­րա­տա­րա­կած գրքե­րը ա­րա­բե­րեն և հա­յե­րեն, ինչ­պես նաև թարգ­մա­նութ­յուն­ներ հա­յե­րե­նից ա­րա­բե­րեն։
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը նրան նվի­րեց «­Մենք և­ աշ­խար­հը» շար­քից գրքեր, ցե­ղաս­պան­ված գրող­նե­րի ան­թո­լո­գիա և­ իր՝ Դա­մաս­կո­սում հրա­տա­րակ­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ա­րա­բե­րեն ժո­ղո­վա­ծուն։ Հա­մա­տեղ ո­րոշ­վեց «­Մենք և­ աշ­խար­հը» գրքե­րից մե­կը նվի­րել ա­րա­բա­կան աշ­խար­հին։ Հան­դիպ­ման ժա­մա­նակ քննարկ­վե­ցին մեր եր­կու երկր­նե­րում մշա­կույ­թի և գ­րա­կա­նութ­յան զար­գաց­ման հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ու­ղի­ներ, նաև մեր գրա­կա­նութ­յու­նը Սփ­յուռ­քում, ի մաս­նա­վո­րի՝ Սի­րիա­յում ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նը։
Դոկ­տոր Ա­րիս­յա­նը նշեց, որ ա­րաբ գրող­ներն ու ըն­թեր­ցող­նե­րը ցան­կութ­յուն ու­նեն ծա­նո­թա­նա­լու ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նութ­յա­նը, ո­րի վե­րա­բեր­յալ ին­քը ակն­կա­լում է գրա­կա­նա­գի­տա­կան հոդ­ված­ներ, ճա­նա­չո­ղա­կան նյու­թե­ր։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։