ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԳՄ-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԳՄ-ՈՒՄ

Հու­լի­սի 13-ին ՀԳՄ-ում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում ռու­մի­նա­հայ ար­ձա­կա­գիր և բա­նաս­տեղծ Վա­րու­ժան Ոս­կան­յա­նի հետ: Հան­դիպ­ման ըն­թաց­քում խոս­վեց եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում ռու­մի­նա­հայ հա­մայն­քում գրա­կան-մշա­կու­թա­յին նո­րութ­յուն­նե­րի մա­սին, անդ­րա­դարձ ե­ղավ ռու­մի­նա­կան մշա­կու­թա­յին կյան­քում հա­յե­րի մաս­նակ­ցութ­յա­նը՝ հան­րա­գի­տա­րա­նա­յին տես­քով, ինչ­պես նաև այլ աս­պա­րեզ­նե­րում նրանց ներ­կա­յութ­յան մա­սին: Վա­րու­ժան Ոս­կան­յա­նը ներ­կա­յաց­րեց այդ բո­լոր գոր­ծե­րին իր մաս­նակ­ցութ­յու­նը և­ իր գրա­կան գոր­ծու­նեութ­յան վե­րա­բեր­յալ նո­րույթ­նե­րը: Ի դեպ, նրա «Շ­շուկ­նե­րի մատ­յա­նը» ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին վե­պը բազ­մա­թիվ լե­զու­նե­րով հրա­տա­րակ­վել է և շա­րու­նա­կում է հրա­տա­րակ­վել: Խոս­վեց նաև նրա նոր գոր­ծե­րը հա­յե­րեն թարգ­մա­նե­լու հար­ցի շուրջ: Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը Վ. Ոս­կան­յա­նին ծա­նո­թաց­րեց հա­յաս­տան­յան գրա­կան կյան­քի ան­ցու­դար­ձին՝ նշե­լով, թե ինչ ծրագ­րեր են նա­խա­տես­վում ա­ռա­ջի­կա­յում, նաև գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը հրա­տա­րա­կե­լու, տա­րա­ծե­լու ա­ռու­մով ինչ ու­ղի­ներ են փնտրում: Անդ­րա­դարձ ե­ղավ նաև հայ գրող­նե­րի գոր­ծե­րը ար­տերկ­րում տպագ­րե­լու ի­րո­ղութ­յուն­նե­րին: Մաս­նա­վո­րա­պես արժ­ևոր­վեց Մադ­լեն Գա­րա­գաշ­յա­նի գոր­ծու­նեութ­յու­նը, ո­րը ար­ձակ գոր­ծեր է թարգ­մա­նում հա­յե­րե­նից ռու­մի­նե­րեն և հրա­տա­րա­կում:

Ի ՆՊԱՍՏ ԳՐԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Հու­լի­սի 15-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ «­Ծի­ծեռ­նակ» ման­կա­կան ամ­սագ­րի՝ ի­րա­նա­կան ման­կագ­րութ­յա­նը նվիր­ված հա­մա­րի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, խո­սե­լով եր­կար տա­րի­ներ ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կենտ­րո­նի հետ տար­բեր նա­խա­գ­ծեր ի­րա­գոր­ծե­լու մա­սին, անդ­րա­դար­ձավ վեր­ջերս հրա­տա­րակ­ված «Ի­րա­նի ար­ևը» ան­թո­լո­գիա­յին, որն ընդգր­կում է հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը՝ Ի­րա­նի պատ­մութ­յան, մշա­կույ­թի և գ­րա­կա­նութ­յան, նաև հայ և պար­սիկ ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մա­կան անց­յա­լի ու ներ­կա­յի մա­սին: Ի դեպ, ըստ ի­րա­նա­հայ գրա­կան բա­ժան­մուն­քի ղե­կա­վար Գա­րուն Սարգս­յա­նի, այդ գրքի թարգ­մա­նութ­յու­նը ըն­թաց­քի մեջ է:
«­Մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մշա­կույ­թի կենտ­րո­նի հետ շատ սերտ են, բա­րե­կա­մա­կան, այս սրա­հում բազ­միցս նշա­նա­վո­րել ենք պար­սիկ գրող­նե­րի հո­բել­յան­ներ, գրա­կան տո­ներ»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ հույս հայտ­նե­լով, որ այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կա­կան կլի­նեն, քա­նի որ հայ գրող­նե­րը, հայ մտա­վո­րա­կան­նե­րը միշտ էլ բարձր են գնա­հա­տել հայ-իրանա­կան մշա­կու­թա­յին, գրա­կան կա­պե­րը: Նա տե­ղե­կաց­րեց, որ ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կենտ­րո­նի խորհր­դա­կան Սեյ­յեդ Հո­սեյն Թա­բա­թա­բա­յիի հետ մշա­կել են գրա­կան, թարգ­մա­նա­կան ծրա­գիր, ո­րը ներ­կա­յաց­ված է ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յա­նը:
ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կենտ­րո­նի խորհր­դա­կան Սեյ­յեդ Հո­սեյն Թա­բա­թա­բա­յին, նշե­լով, որ հայ-ի­րա­նա­կան դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման 30-ամ­յակն է, տե­ղե­կաց­րեց, որ դրան նվիր­ված բազ­մա­թիվ գի­տակր­թա­կան, մշա­կու­թա­յին, գրա­կան ծրագ­րեր ու­նեն, և­ այս մի­ջո­ցա­ռումն էլ այդ ծրագ­րե­րի շրջա­նա­կում է: Այս օ­րե­րին Ի­րա­նում նշվում է ման­կագ­րութ­յան շա­բա­թը, և «­Ծի­ծեռ­նակ» ամ­սագ­րի այս հա­մա­րի շնոր­հան­դե­սը հա­մա­տեղ­վել է այդ ծրագ­րե­րի հետ: Ն­րա հա­վաստ­մամբ՝ Մ­շա­կու­թա­յին կենտ­րո­նի և ՀԳՄ-ի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը օ­րե­ցօր ա­վե­լի է զար­գա­նում, և դ­րա լա­վա­գույն ա­պա­ցույց­նե­րից մե­կը այ­սօր­վա «­Ծի­ծեռ­նակ» ամ­սա­գիրն է: «Ի­րա­նա­կան ման­կագ­րութ­յան տար­բեր­վող ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն այն է, որ կա­րո­ղա­նում է ա­մե­նա­նուրբ ձևով ա­մե­նա­մարդ­կա­յին պատ­գամ­նե­րը հա­ղոր­դել»,- ա­սաց նա և հա­վե­լեց, որ հայ-ի­րա­նա­կան գրա­կան կա­մուր­ջը կնպաս­տի եր­կու երկր­նե­րի մշա­կու­թա­յին կա­պե­րի զար­գաց­մա­նը:
«­Ծի­ծեռ­նակ» ամ­սագ­րի խմա­գիր, ման­կա­գիր Ա­նուշ Վար­դան­յա­նը նշեց, որ նոր հա­մա­րը ներ­կա­յաց­նում է Ի­րա­նի ժա­մա­նա­կա­կից ման­կա­գիր­ներ Նա­դեր Իբ­րա­հի­մին, Ահ­մադ­ռե­զա Ահ­մա­դին, Հա­ֆեզ Միաֆ­թա­բին՝ պարս­կե­րե­նի գի­տակ Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ: Ն­րա կար­ծի­քով՝ պոե­տի­կա­կան, նուրբ զգա­ցում­նե­րը բնո­րոշ են ի­րա­նա­կան գրա­կա­նութ­յա­նը: «Ի­րա­նի գրա­կա­նութ­յու­նը մար­դա­սեր է, ե­րե­խա­յի, բնութ­յան եր­ևույթ­նե­րի մա­սին գրում են սի­րով և քնք­շութ­յամբ»,- նկա­տեց Ա. Վար­դան­յա­նը:
Էդ­վարդ Հախ­վերդ­յա­նը, որ 27 տա­րի աշ­խա­տել է «Աղբ­յուր» ամ­սագ­րում, և՛ աշ­խա­տան­քի բե­րու­մով, և՛ սեր ու­նե­նա­լով ի­րա­նա­կան գրա­կա­նութ­յան հան­դեպ, բազ­մա­թիվ ան­գամ անդ­րա­դար­ձել է դրան, և մի քա­նի ան­գամ էլ Մ­շա­կույ­թի կենտ­րո­նի հո­վա­նա­վո­րութ­յամբ տպագր­վել են ոչ միայն հե­քիաթ­նե­րը, այլև ե­րե­խա­նե­րի նկա­րա­զար­դում­նե­րը: Էդ. Հախ­վերդ­յա­նի հա­մար ի­րա­նա­կան գրա­կա­նութ­յան կար­ևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ հե­քիա­թի սև ձկ­նի­կը դառ­նում է ի­րենց հե­ղա­փո­խութ­յան խորհր­դա­նի­շը: Ն­րա հա­վաստ­մամբ՝ ի­րա­նա­կան հե­քիաթ­նե­րը բազ­մա­շերտ են և գր­ված են նաև մե­ծե­րի հա­մար:
Ըստ Գ­ևորգ Ա­սատր­յա­նի՝ պարս­կա­կան գրա­կա­նութ­յան մեջ օդ կա, տա­րա­ծութ­յուն կա, բա­րութ­յու­նը ան­սահ­ման է: «Չք­նաղ գրա­կա­նութ­յուն է, և­ ես ու­րախ եմ, որ Հա­յաս­տա­նում կան թարգ­մա­նիչ­ներ, որ կա­րո­ղա­նում են գո­նե մի մա­սը հայ ըն­թեր­ցո­ղին հասց­նել»,- ա­սաց նա: Ե­լույթ ու­նե­ցան նաև Արև­շատ Ա­վագ­յա­նը, Սա­թե­նիկ Ղա­զար­յա­նը և­ ու­րիշ­ներ:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։