Լույս է տեսել Ս­լա­վեն­կա Դ­րա­կու­լի­չի «Ֆ­րի­դա կամ ցա­վի մա­սին» վե­պը՝ Խո­րեն Գաս­պար­յա­նի թարգ­մա­նութ­յամբ

 

Ս­տե­փա­նա­կեր­տում, Ար­ցա­խի «ՈԳԻ ՆԱԻՐԻ» հրա­տա­րակ­չութ­յամբ, «­Գեղarm» հան­դե­սի մա­տե­նա­շա­րով լույս է տե­սել խոր­վաթ հայտ­նի կին գրող ՍԼԱՎԵՆԿԱ ԴՐԱԿՈՒԼԻՉԻ (ծնվ. 1949 թ.) «Ֆ­րի­դա կամ ցա­վի մա­սին» վե­պը՝ ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ անգ­լե­րե­նից կա­տա­րած թարգ­մա­նութ­յամբ: Խմ­բա­գի­րը բա­նաս­տեղծ Հ­րանտ Ա­լեք­սան­յանն է: Գիր­քը տպագր­վել է «­Դի­զակ պլյուս» հրա­տա­րակ­չութ­յան տպա­րա­նում: Վե­պը (բնագ­րում՝ «FRIDA ILI O BOLI») ներ­կա­յաց­նում է գե­ղան­կա­րիչ Ֆ­րի­դա Կա­լո­յի (­Մագ­դա­լե­նա Կար­մեն Ֆ­րի­դա Կա­լո Կալ­դե­րոն) գե­ղար­վես­տա­կա­նաց­ված կյան­քը: Գր­քի անգ­լե­րեն տար­բե­րա­կը վեր­նագր­ված է «Ֆ­րի­դա­յի ան­կո­ղի­նը (մահ­ճա­կա­լը)» («FRIDA’S BED»): Խ. Գաս­պար­յա­նը հարկ է հա­մա­րել հա­յե­րե­նում պահ­պա­նել բնագ­րի վեր­նա­գի­րը: «…Դ­րա­կու­լի­չի սույն վե­պը չա­փա­զանց հու­զիչ ու հե­տաքր­քիր պատ­մութ­յուն է սի­րո ու դա­վա­ճա­նութ­յան, տո­կու­նութ­յան ու հու­սալ­քութ­յան, այ­լա­սեր­վա­ծութ­յան ու վե­հութ­յան, ար­վես­տի ու հրա­պու­րան­քի մա­սին: Դ­րա­կու­լի­չը գե­ղար­վես­տա­փաս­տագ­րա­կան հյուս­ված­քում միա­վո­րում է մեք­սի­կա­ցի նկար­չու­հի Ֆ­րի­դա Կա­լո­յի կյան­քը մեկ միաս­նա­կան թե­մա­յի` ցա­վի մեջ: Հե­ղի­նա­կը ե­րազ­կոտ հու­շե­րում պատ­մում է նրա մա­սին, ով դժբախտ պա­տա­հա­րից հե­տո կարծ­րա­ցած իր ո­գով գրա­վում է նշա­նա­վոր որմ­նան­կա­րիչ Դիե­գո Ռի­վե­րա­յի ու­շադ­րութ­յու­նը և սի­րա­հար­վում նրան: Ֆ­րի­դա­յի կյանքն ա­սես վե­րած­վում է մի խե­լա­հեղ ու դա­ժան ստեղ­ծա­գոր­ծութ­յան: Գր­քում հե­ղի­նա­կը վար­պե­տո­րեն դրսևո­րում է գրո­ղա­կան իր վառ տա­ղան­դը», – նշված է գրքի տիտ­ղո­սա­թեր­թին:
Գր­քի հրա­տա­րա­կութ­յա­նը դրա­մաշ­նոր­հով ա­ջակ­ցել է Խոր­վա­թիա­յի Հան­րա­պե­տութ­յան մշա­կույ­թի և ԶԼՄ-նե­րի նա­խա­րա­րութ­յու­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։