Հրանդ ՍԻՄՈՆՅԱՆ

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը և Սփ­յուռ­քը ծանր կո­րուստ ու­նե­ցան։ 97 տա­րե­կան հա­սա­կում Գ­լեն­դե­լում իր մահ­կա­նա­ցուն կնքեց մե­ծա­նուն բա­րե­րար Հ­րանդ Սի­մոն­յա­նը։ Նա տա­րի­ներ ա­ռաջ իր տիկ­նոջ հետ Կա­լի­ֆոռ­նիա­յի հայ գրող­նե­րի մի­ջա­վայ­րում ստեղ­ծեց «Հ­րանդ և Մա­նու­շակ Սի­մոն­յան­ներ» հիմ­նադ­րա­մը։ Այն ա­ջակ­ցութ­յան ձեռք մեկ­նեց Հա­յաս­տա­նի գրող­նե­րին՝ հիմ­նե­լով «Հ­րանտ և Մա­նու­շակ Սի­մոն­յան­ներ» ա­մե­նամ­յա մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը, նաև ա­ջակ­ցում էր ՀԳՄ «Գ­րե­թերթ» ե­րի­տա­սար­դա­կան պար­բե­րա­կա­նի գոր­ծու­նեութ­յա­նը։
Իր եր­կա­րամ­յա աշ­խա­տան­քի և գ­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին ու մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար Հ­րանդ Սի­մոն­յանն ար­ժա­նա­ցել է ՀԳՄ սահ­մա­նած «Գ­րա­կան բա­րե­րար» կոչ­մա­նը։ ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րութ­յան կող­մից ար­ժա­նա­ցել է «Գ­րի­գոր Նա­րե­կա­ցի» հու­շա­մե­դա­լին։
Հ­րանդ Սի­մոն­յա­նը մշտա­պես կա­պի մեջ է ե­ղել Կա­լի­ֆոռ­նիա­յի հայ գրող­նե­րի միութ­յան և Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան հետ։ Ն­րա 90-ամ­յա­կի մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ հայ գրող­նե­րի ա­նու­նից ջերմ խոս­քեր հղեց ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը. «­Մեր շնոր­հա­կա­լա­կան խոսքն ենք ա­սում Հ­րանդ Սի­մոն­յա­նին և­ իր բա­րե­պաշտ կնո­ջը՝ տի­կին Մա­նու­շա­կին՝ մշտա­պես հայ գրող­նե­րին ա­ջակ­ցե­լու և ն­րանց կող­քին կանգ­նե­լու հա­մար… Ար­դեն բա­վա­կան ժա­մա­նակ է, ինչ նրանք ա­մեն տա­րի հո­վա­նա­վո­րում են ար­ձա­կի, պոե­զիա­յի և հ­րա­պա­րա­կա­խո­սութ­յան բնա­գա­վա­ռում ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին։ Մր­ցա­նակ­նե­րը օ­ժան­դա­կել են ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան ճա­նա­չո­ղութ­յա­նը, ինչ­պես նաև հոգ­ևոր ազ­դակ են տվել գրո­ղին՝ նոր գրքեր հրա­տա­րա­կե­լու հա­մար»։
Հ­րանդ Սի­մոն­յա­նի 90-ամ­յա­կին, հի­շում եմ, ջերմ ու սրտա­բուխ խոս­քեր ա­սաց նաև Պո­ղոս Գու­բել­յա­նը։
Թող լույս իջ­նի մե­ծա­նուն բա­րե­րար և հայ­րե­նա­սեր Հ­րանդ Սի­մոն­յա­նի պսա­կա­պատ գե­րեզ­մա­նին, թող նրա պայ­ծառ հի­շա­տա­կը հա­վերժ խնկարկ­վի մեր հի­շո­ղութ­յան մեջ։
Արծ­րուն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գ­րող, հրա­պա­րա­կա­խոս

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.