I.
Այս փառահեղ աշունը…
դարակազմիկ. դյութանքով,
թավշյա, կերպասե,
քաշմիրե հանդերձներով,
գայլախազի տան
խորհրդավոր ցոլքերով,
արվեստաբանի շռայլ
վրձնահարվածներով,
նրբին, փառահեղ
զգացողությամբ-ինտուիցիայով,
ճեմում է ասես իմպրովիզացիա-
հանկարծատեսություն…
քաղաքի նորահեն խաչմերուկներում
և գեղադեմ փողոցներում.
տեսանող է նա, տիեզերածավալ…
դյութե, շրշող, սորուն, շամփրակ ասես,
անուղղելի ու կործանվող երազատենչ…
այս փառահեղ աշունը, որ դյութանքով,
դավադիր պահվածք ունի նախանշած-
այս դարակազմիկ աշնան երթը, որ…
բոլոր բույրերով, գունատրությամբ հանդերձ,
թաքուն աչքահանիչի պես է…
ներքին խռովքով, չար, աչքադիր է,
թվում է՝ անբարո գիծ կքաշի
ազգի պատմության գունաթափ, ծանրածանր,
անզուգական մատյանում…
թվում է՝ հաշվարկված ու մագոտված է
այս աշնան վսեմաքայլը…
կորուստները անգին, անդարձ կլինեն,
ձեռքբերումները` հարաբերական, զավեշտ ու…
ընտրյալները հրահար կլինեն
մերձավորներից ու… կվայի ժամանակը…
երազը կդնգդնգա ու կունենա խաբկանք,
անմիտները թագադիր, թագկապ կլինեն,
խարդավողները` սուրաչք ու ծուռաչք,
պատվաստիճաններ կդնեն ու կբարձրանան
բախտի տոնահանդեսներին ի ցույց…
II.
այս փառահեղ օրերը աշնանային,
որ տենդահար քամիների ձեռից
ձեռնունայն կդառնան, այսահար,
կողբան սգակիրների սուգով…
այս աշունը դարակազմիկ, խոհամիտ, ծավիաչվի,
քրքրված, դիմահար սորուն քամիներից,
տենչանքները փռած մայթերին, սորուն մայթերին,
սույլերը հեգնախառն, ցավածեփ ու… երազային…
նրանք` մերկահար, հոլանի, բաց թևերով,
գեղուշեղ, ցանկամիտ մարմնով բարդիները,
երբեմնի զգլխիչ բույրերով լորենիները,
բոլոր ծառերի խնկերովը, որպես խայծ…
արդյոք դիմազո՞ւրկ կընդունեն բոթերը,
բոթերը չարաշուք, ցքամիտ հուլությամբ, հարթմնի դեռևս…
դժպիհ, նվաստական, անմխիթար, բոթերը չարահուշ…
կորուստները` դիմադարձ, հեգնադեմ-սարկազմին մոտ,
արբշիռ անմխիթարությամբ ամուլ,
ասես… ցավի որզաստանում…
շնադեմ վայոցով, վնգստող մոլությամբ,
որձակիրներից` հալածյալ ու… ոջլոտ հպարտությամբ,
որ ցմքում են անմխիթար ու հլու…
III.
այս փառահեղ աշունը դարակազմիկ,
որ ավիշ-ավիշ, տերունաբար, շռայլորեն,
բացում է քրքրումի տեսոք ստինքները պիրկ, խալավոր, հուռթի,
ու… մորգանատիկի քողով սիրատոչոր բազուկները պարզում,
ու… անասելի մոգությամբ գիշերավարի սմբուլներին տրվում,
բացում է շքեղաշուք սարերին քով,
ձորերին մերձ, արցախածին հուլությամբ,
երկնամերձ կապույտներից գայթակղանքներ մուրում,
բացում է հուսությամբ` Տանը` Ավետյաց երկրի,
յուր տենչերը հրադեմ, գուրուներից առաքված…
բացում է յուր անմխիթար բևեռները,
խոլ երազները, անպարագիծ սպասումները,
պարադոքսալ խոկերը, երկնաքեր վնգստոցով,
ծովամիտ անեզրությամբ առագաստները պարզում…
տենչանքների սրահներում ծաղկամիտները
արքայական շուշանի լանջն են հոտոտում…
ու անապակ է վայելումը անցյալի եռքերն ի հոս…
…ավա՜ղ, ենթագիտակցության դռներում
ու յոթը դռնեդռներում-
նախանշվում են կորուստներ պայծառատեսի ցուցմամբ…
սարսուռներում ջրամիտ ցոփությամբ ջերմում է աշունը`
աննախադեպ տենդով…
IV.
աշունը դարակազմիկ ու…
այլևս սպասումները խորշակահար են, խորշոկամիտ…
ու… կորուստները այլաբեստ. կկողոպտվեն բացաչք,
մի՞թե աստվածահաճո թողությամբ կվնգստան…
աշունն Առանա աշխարհի, տանն Թորգոմա…
մի՞թե… ու չեն ունենա վճիռ…
ա՜խ, կորուստները հողմահար, սպասումները մութ են…
քննումների սրահներում-հավելյալ
տեսողաց աչքին անընկալելին-
ընկալելի գունատրությամբ,
ու օրենսդիր, ազնվագույն միտմամբ
ծայրագույն հաստատմանն է ելնում…
ու… հավիտենական տենչը արարումի,
որ երբեմնակի լքյալ, բռնադատված ու շվար է,
հրեղեն արշավներ է խոստանում Ավետյաց երկրում…
Հիմա կամ… Կալի Յուգայի մեռյալ գոտու անմեռ ժամանակը…
I.
Հիմա… փոխվել, ծռվել են ժամանակները,
փոխվել են զենքերը, որ շաչում են, հոխորտում,
փոխվել են նշանը, նշանակետերը, նշանառուն,
փոխվել են բարև – ցտեսությունները, բարեկամները,
փոխվել են ալիքները մարդաձևերում:
Հիմա… հարվածում են անխնա օրինախախտները,
օրենքը ուշակորույս, ընկնավոր,
Հիմա… դատելին դատավոր, դատվածն անքննելի է,
ախտակիրը` ազնվաշուրթ, անամոթը` պատվավոր,
զազրախոսը ազնվադեմ է, իշխանավորը` փնթոր,
հախռելուն, բրդելուն սովոր …
Հիման ստորաքարշն է խոցողը, լլկողը, փուչ ազնվադեմը,
հրամայողի անդեմ դիմավորը, կապկողը`
անդեմ կատարածուն,
Հիման սրբածին, անսուրբ խոցողը, անբարո բարին,
Հիմա… զուլում է, զուլում մարդ աստծո,
Հիման` կուչեկուչ, սողեսող, քչփոր,
Հիման` ախտավոր` ախտակիր դարում:
Հիմա… շուրջբոլոր անմիտ ու քաոս է,
երազներն անհաս, երազը որս է,
օդը խարկված գույն, կատաղած շուն է,
ոջլոտ է, հերյուրանք ցրտնող,
երախով այրող ու հեզադեմ է,
ու բացիլներն են անբարո, վխտող…
Հիմա… բացատները` թզրուկների բույներ,
բույներ նենգավոր,
Հիմա… լեռները կանչեր են հուժկու ձորաց ուսերին,
ձորերը գարնան ավետաբերներ,
ու երկինքներն են խորին խորհրդով,
արևաշրթից համբյուրներ քաղում…
Հիմա… ջրերն են արծաթ… ու շիթերն են երազներ մանում,
ու երազներն այն հերթով գողանում են դրկիցները,
անմիտ ու անմեղ ձևանում:
Հիմա… հաչում են, կծում են, լիզում են,
ու… ախտակիր են,
անխախտ տաբու են իշխանաբոռերը, որ
մոգում են, հեգնում են անամոթ ու լուռ ու
բռնի-բարում են ճերմակը, վսեմը,
քերթվածը, նարեկը, հրաշքը, եռքը։
Հիմա բռնի-բարում են խոցված մտքերը, անհաս երազները,
ամենամատյանի լույս թրթիռները, անմեռ հոգիները,
հրաշք մարմինները:
Հիմա խածում են, կծում են, անվերջ են ոջիլ-ոջիլավորները,
ոջիլները փաստված գծուծավորներ…
Հիմա մեռել են երազը, եռքը, վսեմ սիրերգը,
Հիման` ամենուստ աղետաբեր…