ՄԱՄՌԱԿԱԼԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ / ­Վա­հան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

 

Գե­լի գլխին ա­վե­տա­րան են կար­դում, ա­սում է՝ շուտ ա­րա, ոչ­խա­րը սարն ան­ցավ:
Հայ­կա­կան ա­ռած

Ու­րա­խա­նա­լու ա­ռիթ կար՝ ըն­կեր­նե­րով հա­վաք­վել էինք դրախ­տի պատ­կե­րով չա­փագր­ված ու ինքն իր մեջ ճար­պա­կա­լած մի գողտ­րիկ խորտ­կա­րա­նում: Դու­դու­կի մե­լա­մաղձն իր հու­նի մեջ դան­դաղ մարմ­րում էր: Խորտ­կա­րա­նի գաղտ­նի­քա­կուլ հետ­նա­խոր­շե­րում ինչ-որ աղ­ջիկ­ներ էին շրջում կի­սա­մերկ, հա­րեմ­նե­րի վա­վա­շոտ բույ­րով օծ­ված ինչ-որ տնքոց­ներ էին լսվում կող­քի բա­ցու­խուփ սեն­յակ­նե­րից, տա­րաշ­խար­հիկ գույն ու շշու­կով ինչ-որ ա­նըմբռ­նե­լի տե­սիլք­ներ էին արթ­նա­նում-շու­լալ­վում ժա­մա­նա­կի ո­տու­փե­շին, և­ այդ ժա­մա­նակն ա­սես իր հու­նից փախ­չում ու փո­շիա­նում էր ու­նայ­նութ­յան հա­կա­ռակ ե­րե­սին: Այդ ա­մե­նը թե­պետ թա­փան­ցիկ-ըն­կա­լե­լի էր, բայց մեր քե­ֆը մի տե­սակ ան­հա­ղորդ ա­ռանձ­նութ­յան մեջ էր ծա­վալ­վում, ա­սես հա­վեր­ժութ­յան պատ­րան­քով պա­րուր­ված՝ տրվել էինք վա­յել­քի բնազ­դին, և մեր տե­սածն ու ըն­կա­լա­ծը դե­պի փա­րա­վոն­նե­րի ժա­մա­նակ­ներն էինք մղում: Ա­մեն ինչ գե­ղե­ցիկ ու ի­մաս­տա­վոր էր, բայց ինչ-որ մի պա­հի ինչ-որ մի բան խա­թար­վեց, ու վա­յելքն ինձ հա­մար ճաք տվեց չսպաս­ված տե­ղից. հան­կարծ ու միան­գա­մից, ինչ-որ մի ո­րո­ճա­ցող հան­դար­տութ­յամբ, դու­դու­կի ծի­րա­նա­բույր քու­շուշ­քին խառն­վեց ու մե­ղե­դուն հյուս­վեց երգ­չի թուր­քա­հունչ ող­բը, ո­րը գնա­լով վե­րած­վեց կաղ­կանձ հի­շեց­նող ինչ-որ զա­ռան­ցան­քի: Կաղ­կան­ձը գնա­լով թափ ա­ռավ, տա­րած­վեց փսխու­քի ար­տա­զա­տու­մով, և ժա­մա­նակ­նե­րի չսպիա­ցող խոր­քե­րից, մերկ վճռա­կա­նութ­յամբ ու տա­պա­լող թա­փով ինձ վրա ե­կավ թուր­քի հա­րամ շուն­չը: Ն­րանք՝ ծո­րուն վայ­նա­սուն­նե­րով սնվող չալ­մա­վոր­նե­րը, այդ վայ­նա­սուն­նե­րի ա­րանք­նե­րում ման­կան ճի­չը դեռ մոր ար­գան­դում խեղ­դում ու սար­սա­փը մղձա­վան­ջի պատ­կեր­նե­րով ցո­լաց­նում էին ար­յան լճակ­նե­րում: Եվ ա­կա­նա­տես­նե­րի աչ­քե­րի ա­ռաջ ար­յան կար­միր հա­յե­լուց լույ­սի մու­ժը անդ­րա­դառ­նում էր խե­լա­գա­րութ­յան ար­տա­ցոլ­քով: Այդ ա­մե­նը, կար­ծես թե, մեր ար­յան հի­շո­ղութ­յան մեջ է, բայց ա­հա… Եր­գո­ղի ձայ­նը մահ­վան լու­րի սար­սու­ռով իմ ոս­կոր­ներն էր թա­փան­ցում, և­ ես լսում էի ա­նա­պա­տի ա­վա­զուտ­նե­րում թաղ­ված ու ան­թաղ ոս­կոր­նե­րի խուլ տնքո­ցը: Եվ իմ նա­խա­պա­պե­րի ար­յու­նոտ հի­շո­ղութ­յուն­ներն իմ մեջ վե­րարթ­նա­նում ու սև կ­նի­քի դրոշ­մով տպվում էին ու­ղե­ղիս վառ­վող կեղ­ևին: Ու ես դառ­նում էի պրկված նյար­դե­րի կծիկ, բո­ղոք ու ցա­սում, ո՞ւմ դեմ` հա­յի՞…
Ու­րեմն այս­պես. հայ ենք, բայց ի՞նչ ա­սել է՝ հայ. տիե­զե­րա­կան զան­գի քրիս­տոն­յա ղո­ղա՞նջ, այ­լոց հա­մար լի­նե­լիութ­յան աստ­վա­ծա­յին կե՞րպ, ո­րո­շա­կի նպա­տա­կով բռունց­քա­վոր­ված ջա­հե­լի ե­ռա՞նդ, թե՞ հինգ հա­զար տա­րե­կան ա­նա­տամ ծե­րու­նու թել­թռուց հի­շո­ղութ­յուն… Ա­սում ենք՝ հայ, ու շա­հի պա­տե­հութ­յամբ հմայ­ված, նույն վայրկ­յա­նին էլ հայ լի­նել­ներս մո­ռա­նում ու մեր դա­րա­վոր մշա­կու­թա­յին նվա­ճու­մը գետ­նին ենք հա­վա­սա­րեց­նում: Ա­սում ենք՝ հայ, և սրտնե­ղութ­յան պու­ճուր կեռ­մա­նում չա­րա­նում ու հա­յի հա­մար դառ­նում ենք ա­նեծ­քի մտրակ. Ա­րա­րա­տի վե­հութ­յամբ հմայ­ված՝ մեր լուռ մե­նութ­յան մեջ հայ ենք, հու­ղար­կա­վո­րութ­յան թա­փո­րի մեջ ի­րար կա­րեկ­ցող ու պինդ հայ ենք, կե­նաց­նե­րի ման­վա­ծա­պատ մշուշ­նե­րում հայ ենք ու հայ ենք, բայց…
Իմ խոհն ինձ խնջույ­քից սա­հուն տա­րան­ջա­տում ու մե­նութ­յան գմբե­թի տակ էր ներ­քա­շում: Իսկ եր­գողն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես ջնջել էր չա­փի ու չա­փա­զան­ցի սահ­մա­նը: Եր­գը՝ հո­գու թևա­վոր հրճվան­քը, մար­դուն մահ­վան ե­րա­խից խլե­լու աստ­վա­ծա­յին շնորհ է, բայց նրա եր­գը մութ ու պայ­թու­ցիկ տագ­նա­պով իմ հո­գին ա­վե­րում և­ ող­բի շա­ռա­չով ինձ դե­պի մահն էր տա­նում: Ու ես ան­զո­րութ­յու­նից փայ­տա­նում էի: Ն­րա կաղ­կան­ձի մեջ ա­սես գաղ­թա­կան­նե­րի ետ­ևից քարշ ե­կող մար­դա­գայ­լե­րի ուր­վա­կան­ներ էին շրջում, և հար­յուր տա­րի անց ես դեռ չլեր­դա­ցած ար­յան հոտն առ­նում ու խե­լա­գար­վում էի: Հար­յուր տա­րի հե­տո ես դեռ դո­ղէ­րոց­քի ջղա­ձիգ ցնցում­նե­րով զգում ու վե­րապ­րում էի մահ­վան սար­դոս­տայն­նե­րում մարմ­րող հո­գի­նե­րի լուռ տա­ռա­պան­քը. սրտիս ձյու­նը մաղ­վում էր գլխիս, խե­լա­գա­րութ­յան հին ու ժան­գոտ լա­րը մտրակ­վում էր քուն­քիս, և լի­նե­լիութ­յան ան­վեր­ծան խոր­հուր­դը սև դի­մա­կով ու սև ման­գա­ղով հի­մա էլ բարձ­րա­նում էր ժա­մա­նա­կի սան­դուղ­քով: Լուս­նի մա­հի­կից դարձ­յալ ար­յուն էր ծո­րում, և­ ար­յան հոտն ա­ռած մար­դա­կե­րը չռված աչ­քե­րով սևեռ­վել ու հե­ռու­նե­րից ինձ էր նա­յում: Թո­կա­փախ եր­գը ծո­րում ու ծա­վալ­վում էր՝ բո­լո­րին լսե­լի, իսկ ժա­մա­նա­կի այդ նույն հո­լո­վույ­թում մեր երկ­րի ու աշ­խար­հի մեծ լսա­րան­նե­րում Ե­ղեռ­նի 100-ամ­յա տա­րե­լի­ցին նվիր­ված ա­րա­րո­ղութ­յուն­ներ էին կա­տար­վում՝ «­Հի­շում եմ և պա­հան­ջում»: Հի­շում ենք բո­լո՞րս, թե՝ մե­կու­մեջ, հի­շում ենք ա­մեն պա­հի՞, թե՝ ա­ռի­թից ա­ռիթ, հի­շում ու ցա­վից քրտնո՞ւմ ենք, հե­ռա­հար մղում­նե­րով գո­տեպնդ­վում ու բռունցք­վո՞ւմ ենք, թե՝ «­Հայ ենք մենք, եղ­բայր­նե՛ր, հայ ենք մենք»…
Եր­գը մար­դու ար­յան բա­ղադ­րութ­յան հան­գույն պի­տի կար­կա­չի ու իր ետ­ևից տա­նի, բայց նա առջ­ևից գնում ու երգն էր իր ետ­ևից քարշ տա­լիս: Սատ­կած կատ­վի պես. պո­չից մի կերպ լա­թով բռնած, զզվան­քով ու նող­կան­քով… Ն­րա եր­գը կար­ծես թե ինձ դե­պի ցնծութ­յուն պի­տի տա­ներ, բայց ա­հա դե­պի կա­ռափ­նա­րան էր տա­նում՝ ջղերս սղո­ցե­լով, սիրտս մամ­լի­չի տակ ճզմե­լով, հո­գուս մեջ թքնե­լով… Այդ վայ­նա­սունն ա­սես իր մշու­շոտ ստվեր­նե­րով տրո­փում էր ան­գո մի ե­րա­կում և հենց այդ ե­րա­կի լռին խոր­քե­րում էլ ցնծութ­յու­նը վե­րա­ծում էր ող­բի:
Հ­նի ու նո­րի ջղագր­գիռ հա­մա­դ­րու­մով խեն­թա­ցած և­ իբր նո­րի փնտրտու­քով տար­ված՝ նրանք ան­թույ­լատ­րե­լիութ­յան վիհն անց­նում, սրա-նրա եր­գի կռճո­նը հա­վա­քում, ի­րենց ծո­րուն էութ­յան լոր­ձով շա­ղա­խում ու որ­պես հայ երգ են մա­տու­ցում: Լե­զուն հա­յե­րեն է, ո­գին՝ թուր­քա-հու­նա-պարս­կա-ա­րա­բա­կան, եր­գո­ղը հայ է, եր­գը՝ օ­տա­րի ծո­րուն հա­ռա­չանք: Իմ խո­հի գա­լա­րը ա­րա­գո­րեն շի­կա­նում ու տե­սա­նե­լի պատ­կեր էր դառ­նում: Իսկ պատ­կե­րի մեջ հա­մոզ­մունք էր բնա­վոր­ված. ե­թե Կո­մի­տա­սը հրաշ­քով արթ­նա­նար ու նրանց լսեր՝ նո­րից կխե­լա­գար­վեր՝ այս ան­գամ ար­դեն հա­յի ան­հո­գի ու բթա­միտ տե­սա­կի ան­հո­դա­բաշխ զա­ռան­ցան­քից: Իսկ մենք այդ զա­ռան­ցան­քը լսում, մեր ներ­սի ցա­վը թա­քուն ջղաձ­գու­մով մա­րում ու հար­մար­վո­ղա­կա­նութ­յան փորձ­ված ու ան­շառ ա­րա­հետն ենք բռնում՝ ո՞ր մե­կի բե­րա­նը փա­կես…
Իսկ ան­պատ­վութ­յուն ար­տա­բե­րող բե­րա­նը փա­կել պետք է. ե­թե այ­սօր մենք նրանց բե­րա­նը չփա­կենք, վա­ղը նրանք կփա­կեն մեր բե­րա­նը՝ ա­մո­թի ու խայ­տա­ռա­կութ­յան ծե­փով, վերջ­նա­կան ու անշր­ջե­լի: Եվ ան­հե­ռան­կար հույ­սով, ո­րով­հետև նրանք չեն գի­տակ­ցում քաղց­կե­ղի պես չան­չա­վոր­ված ի­րենց «ար­վես­տի» ողջ վտան­գա­վո­րութ­յու­նը, վա­րա­կիչ վտան­գա­վո­րութ­յու­նը, ո­րի վրա­յից շեկ ա­նա­պատ­նե­րի ա­մա­յութ­յան շունչ է փչում: Ա­վե­լին՝ կույր մո­լո­րութ­յան մեջ խար­խա­փե­լով, դեռ ար­դա­րա­ցում են հո­րի­նել՝ ժո­ղո­վուրդն է պա­հան­ջում, իբր ժո­ղովր­դի ու­զա­ծը հենց դա է, որ կա: Այդ նույն ժո­ղո­վուր­դը կա­սեր՝ խել­քիդ ձյուն գա: Մենք էլ ժո­ղովր­դին միա­նանք ու ընդ­դի­մա­նանք՝ պատ­կե­րա­վոր մի օ­րի­նա­կով. խորտ­կա­րա­նում իշ­խան ձուկ ենք պատ­վի­րում, ա­սում են՝ չկա, խո­րո­ված ենք պատ­վի­րում, ա­սում են՝ չկա… հաց ու պա­նիր, ա­սում են՝ չկա, գո­նե վա­րունգ, պո­մի­դոր, ա­սում են՝ չկա, բա ի՞նչ կա, ա­սում են՝ վա­րուն­գի կլեպ… Հի­մա ի՞նչ ա­նենք. ե­թե մենք վա­րուն­գի կլե­պը ու­տենք, կնշա­նա­կի, որ մեր ու­զա­ծը վա­րուն­գի կլե՞պ էր: Ա­հա և տ­րա­մա­բա­նա­կա­նի ու անտ­րա­մա­բա­նա­կա­նի գի­տակ­ցա­կան շփո­թը: Ու այդ շփո­թի մեջ էլ եր­գը դի­մա­կա­վոր­վում է, ու եր­գի տնա­զը որ­պես երգ է մա­տուց­վում: Ու ի­րենց փո­րա­ցա­վը մեզ հա­մար գլխա­ցավ է դառ­նում: Ն­րան­ցից մե­կը մի օր զրույ­ցի մեջ իմ գրող ըն­կե­րո­ջը ծաղ­րել, ա­սել էր. «­Քո ե­րեք տար­վա աշ­խա­տա­վար­ձը ես ե­րեք ժա­մում եմ վաս­տա­կում՝ քեֆ-ու­րա­խութ­յան մեջ, իսկ դու գնա սո­ված փո­րով նստի ու հոդ­ված գրի ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մա­սին: Ու չմո­ռա­նաս նաև իմ եր­գի դեմ գրել. միև­նույն է՝ քո գրա­ծը ոչ մեկն էլ չի կար­դում ու ոչ մե­կին էլ պետք չի»: Հե­տո կար­ծես թե չէր հանգս­տա­ցել ու նա­խա­տին­քը տա­րա­կու­սան­քին խառ­նե­լով՝ հա­վե­լել էր. «Տ­նա­շե՛ն,- ա­սել էր,- աշ­խար­հը պա­հի մեջ մոխ­րա­նա­լու վտան­գի մեջ է, իսկ դուք դեռ ձեր տրե­խա­վոր պա­պե­րի երգն եք եր­գում»:
Ու­սե­րիս դա­տա­վո­րի թիկ­նոց վերց­նե­լու ո՛չ ցան­կութ­յուն ու­նեմ, ո՛չ նպա­տակ, ո՛չ էլ խրա­տա­մա­տույց մխի­թա­րութ­յամբ եմ եր­թի ե­լել, պար­զա­պես մտա­հո­գութ­յունն է իմ մեջ գնա­լով տագ­նա­պա­լի դառ­նում, որ այս բիճ դա­րում ա­մեն ինչ շա­հի մո­լուց­քով նժա­րե­լը մի օր մեզ վերջ­նա­կա­նա­պես ու ան­դարձ կնժա­րի: Ու մենք կընկ­նենք ա­նա­պա­տի խոր­շա­կի բե­րա­նը. մի օր էլ մեր օ­րո­րո­ցա­յի­նը կդառ­նա օ­տա­րի նեյ­նիմ: Եվ մենք ձեռք­ներս քուն­քե­րիս դրած՝ կմտա­ծենք. ի՞նչ է սա՝ զուտ շա­հի տրա­մա­բա­նութ­յամբ ա­ռաջ­նորդ­վե­լու գայ­թակ­ղութ­յո՞ւն, օ­տա­րա­մո­լութ­յան խա­րա՞ն, ազ­գա­յին դի­մագ­ծի կո­րո՞ւստ, թե՞ օ­տա­րի ոտ­նա­հետ­քե­րով քայ­լե­լու հեշտ ու ա­նու­ղեղ մո­լուցք: Այդ օ­տարը հե­ռու­նե­րից որ­սա­շան պես հո­տո­տե­լով-հո­տո­տե­լով շատ զգույշ մո­տե­նում, այդ զգու­շութ­յան մեջ մեզ ա­պա­հով քնեց­նում և խ­փում ու դա­րե­րով փայ­փա­յած մեր մշա­կու­թա­յին գան­ձը քթնե­րիս դե­մից թռցնում է: Եվ թա­լան­չու նեյ­նի­մով շա­ղա­խում ու ի­րենն է ազ­դա­րա­րում: Իսկ մենք, ա­ռանց դույզն իսկ ա­մոթ զգա­լու, մեր մշա­կույ­թի շքեղ պա­լա­տից ել­նում ու մտնում ենք օ­տար խաշ­նա­րա­ծի փա­րա­խը: Իսկ ո՞ւր մնաց մեր հպար­տութ­յու­նը, պա­տի­վը, ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը, հի­շո­ղութ­յու­նը… Ա­սա­ցի՝ հի­շո­ղութ­յուն ու Հ­րանտ Մաթ­ևոս­յան պայ­ծառ հա­յի խոս­քը մտա­բե­րե­ցի. «­Մարդ ու ա­նա­սուն ի­րա­րից ջոկ­վում են հի­շո­ղութ­յամբ: Հի­շո­ղութ­յու­նը դրած է ա­նա­սու­նի և մար­դու ա­րան­քում: Հի­շո­ղութ­յան մեջ ես՝ ու­րեմն վառ­վում ես, մարդ ես, հա­շիվ­ներ ու­նես, ան­հան­գիստ ես – հի­շո­ղութ­յան մեջ չես՝ հրե՜ն բաց դաշ­տում կովն ա­րա­ծում է ա­ռանց հի­շո­ղութ­յուն­նե­րի, իսկ հոր­թին ե­րեկ են մոր­թել»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.