Նելլի Սահակյան

Նելլի-ՍահակյանՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանչուհի
Նելլի Սահակյանին ծննդյան 85-ամ­յա­կի առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

 

ԱԶՆՎԱԿԱՆ ՆԵԼԼԻՆ

Հա­յաս­տա­նի ա­մե­նան­շա­նա­յին, խո­րի­մաստ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րից մե­կի՝ Նել­լի Սա­հակ­յա­նի 85-րդ­ ա­մառն է: Մարդ-փի­լի­սո­փա, ան­զի­ջում մարդ՝ ժա­մա­նա­կից դուրս, որն ու­սում­նա­սի­րել է շու­մեր­նե­րի հետ հնա­գույն Հա­յաս­տա­նի կա­պից մինչև Շեքս­պի­րի դիա­լեկ­տի­կան ու նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յան վեր­լու­ծութ­յու­նը: Նել­լի Սա­հակ­յանն իր ու­ղին սկսել է պոե­զիա­յով, լրագ­րո­ղութ­յու­նը թե­լադ­րել է այլ ժանր՝ ար­ձա­կը, ի­րար են հա­ջոր­դել գրքե­րը, և ն­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը տա­ռա­պան­քով ձեռք բեր­ված ի­մաս­տութ­յան, հա­զա­րամ­յակ­նե­րի փոր­ձի գան­ձա­տուն է…
Հա­յաս­տա­նի ռու­սա­լե­զու հա­սա­րա­կութ­յու­նը շնոր­հա­կա­լութ­յամբ ու կա­րո­տա­բաղ­ձո­րեն է հի­շում նրա զա­վա­կին՝ «Է­լի­տար թեր­թին»: 1994-ից մինչև 2013 թվա­կա­նը նրա գլխա­վոր խմբա­գիրն էր, և յու­րա­քանչ­յուր հա­մա­րը ըն­թերց­վում էր մինչև վեր­ջին էջն ու տո­ղը…
«­Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը». հա­յութ­յան նրբար­վեստ, փի­լի­սո­փա­յա­կան, ե­րաժշ­տա­կան, գե­ղար­վես­տա­կան կեր­պա­րի հե­ղի­նա­կը: Ն­րա ա­սաց­վա­ծա­յին նա­խա­դա­սութ­յուն­նե­րը հա­գե­ցած են ճշմար­տութ­յան դառն սրբագ­րում­նե­րով, ի­մաս­տութ­յամբ ու բա­րութ­յամբ՝ սրբագր­ված ճշմար­տութ­յան դառ­նութ­յամբ…
«Ե­թե ան­գամ իմ գոր­ծե­րը չտպագ­րեին, միև­նույն է, ես մտա­ծե­լու և գ­րե­լու էի: Բայց կար­ևո­րը՝ մտա­ծե­լու էի: Ա­մե­նա­կար­ևո­րը գրո­ղի կյան­քում մտա­ծումն է: Բա­ռե­րը ըն­դա­մե­նը ամ­րաց­նում են ո­գու ներ­քին աշ­խա­տան­քը: Ե­թե ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը վշտից գե­ղեց­կութ­յուն հյու­սելն է, ու­րեմն՝ դու հան­գիստ պետք է ըն­դու­նես և­ այն, ին­չից ստաց­վել է այդ գե­ղեց­կութ­յու­նը, այ­սինքն՝ վիշ­տը: Կ­յան­քը պետք է ապ­րել ամ­բող­ջա­կան ու լիո­վին, ոչ թե ձգտել միայն ու­րա­խութ­յան: Փորձն ա­մեն ինչ է, այդ թվում և՝ ան­գին կսկի­ծը»:
Նա­տալ­յա Գոն­չար. «­Նել­լի Սա­հակ­յա­նը մշտա­պես փոր­ձել է ա­վե­լի լա­վը դարձ­նել աշ­խարհն ու մարդ­կանց: Դ­րա հա­մար և՛ պայ­քա­րել է, և՛ ե­ղել չգնա­հատ­ված: Բայց այ­սօր, երբ «ըն­թեր­ցող­նե­րի լայն շրջա­նակ» հաս­կա­ցութ­յու­նը ընդ­հան­րա­պես բա­ցա­կա­յում է, Նել­լի Սա­հակ­յանն ու­նի իր ըն­թե­ցո­ղը: Եվ դա եր­ջա­նիկ փոք­րա­մաս­նութ­յունն է»:
Լ­ևոն Ա­նան­յան. «­Նել­լի Սա­հակ­յա­նը ոչ միայն ար­ձա­կա­գիր է, նա գե­ղան­կա­րիչ է: Եվ գրում է նա լայն վրձնա­խա­զե­րով՝ ստեղ­ծե­լով Հա­յաս­տա­նի ինք­նա­տիպ դի­ման­կա­րը»:
Ն­րա էս­սե­նե­րի ժո­ղո­վա­ծուն նման է պոե­զիա­յի ժո­ղո­վա­ծո­ւի: Դա­տեք ինք­ներդ:
«­Մարդ­կութ­յան գլխա­վո­րը լե­ռը, ան­շուշտ, Է­վե­րեստն է: Ա­րա­րա­տը կար­ծես թե գլխա­վո­րը չէ… Բայց… Միև­նույն ժա­մա­նակ կար­ծես թե գլխա­վորն է… Աստ­վա­ծաշնչ­յան ի­մաս­տով ընդ­հան­րա­պես ա­ռա­ջինն է: Այս­տեղ ա­մեն ինչ հստակ չէ… Կա­րե­լի է Ա­րա­րա­տից բարձր լի­նել: Անհ­նար է նրա­նից կա­տար­յալ լի­նել: Ա­ռա­վել հոգ­ևոր լի­նել: Անհ­նար է ա­ռա­վել… լի­նել ա­ռաս­պե­լի հա­մար: Ա­յո, հա­վերժ հու­զող լեռ, հա­վեր­ժո­րեն ազ­դող եր­ևա­կա­յութ­յան վրա:
Թ­ևա­վոր ու թևա­վո­րող լեռ: Հո­գու պոե­զիան հա­վերժ արթ­նաց­նող, այ­սինքն՝ ա­մե­նա­բարձ­րը պոե­զիա­նե­րից: Հիպ­նո­սաց­նող լեռ, մագ­նի­սով դե­պի ի­րեն ձգող, իր ան­կաս­կա­ծե­լի այ­լաշ­խար­հայ­նութ­յամբ, մի այլ պայ­ծա­ռութ­յամբ ու հանգս­տութ­յամբ… Լեռ, ո­րի պատ­կե­րը, տես­քը հի­շեց­նում է հո­գի: Թեև ոչ ոք հո­գի չի տե­սել: Բայց ա­հա, պարզ­վում է, որ տե­սել է… Եվ դուք սա ան­վա­նում եք՝ Աստ­ված եր­կիր է գա­լիս ան­ճա­նա­չե­լի՞…
Ա­հա նա կանգ­նած է աչ­քե­րի առջև, ա­հա նա հա­մար­յա նկա­տե­լի, հա­մար­յա շո­շա­փե­լի… սա է­զո­թե­րիա է»:
«­Մեզ­նից խլե­ցին լե­ռը, բայց չկա­րո­ղա­ցան վերց­նել նրա ա­մե­նա­լավ պատ­կե­րը: Նա­յեք Ա­րա­րա­տին թուր­քա­կան կող­մից: Եր­բեք չեք հա­վա­տա, որ դա ինքն է: Ե­թե նա­յեք Նա­խիջ­ևա­նի կող­մից, ա­պա Սի­սը գտնվում է Մա­սի­սի ֆո­նին, իսկ Ար­մա­վի­րից՝ Մա­սի­սը ծած­կում է Սի­սը: Մե՛զ Ա­րա­րա­տը շրջվել է իր ա­մե­նաաստ­վա­ծա­յին տես­քով»:
Ես սկսվել եմ հա­յե­րի երկ­րից,
ես սկսվել եմ ա­լե­հեր երկ­րում,
ես սկսվել ու կա­վարտ­վեմ այս­տեղ ու
կրկին ուժ կստա­նամ,
ինչ­պես ստա­ցել են նրանց հայ­րե­րը
բո­լոր դա­րե­րում, բո­լոր դա­րե­րում…
Նել­լի Սա­հակ­յա­նը ծնվել է 1937 թվա­կա­նի հու­նի­սի 12-ին, Ար­մա­վիր քա­ղա­քում (­Ռու­սաս­տան), ուր 1905 թվա­կա­նին նրա մոր նա­խա­պա­պը փա­խել էր Շու­շիի ջար­դե­րից, մո­րա­կան կող­մի պա­պը հոգ­ևո­րա­կան էր Շու­շիում։ Ն­րա ման­կութ­յունն ու պա­տա­նե­կութ­յունն ան­ցել են Բաք­վում։ Ա­վար­տել է ԵրՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ռու­սաց լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան բա­ժի­նը և բ­նա­կութ­յուն է հաս­տա­տել Եր­ևա­նում։ Զ­բաղ­վել է լրագ­րութ­յամբ, աշ­խա­տել է ռու­սա­լե­զու թեր­թե­րի խմբագ­րութ­յուն­նե­րում։ ՀԳՄ ան­դամ է։ 1994-2012 թթ. ե­ղել է ռու­սա­լե­զու «Է­լի­տար­նա­յա գա­զե­տա» («­Նո­վոե վրեմ­յա» թեր­թի ա­մե­նամս­յա հա­վել­վա­ծը) թեր­թի գլխա­վոր խմբա­գի­րը։
Նել­լի Սա­հակ­յա­նը բազ­մա­թիվ բա­նա­ստեղ­ծութ­յուն­նե­րի, էս­սե­նե­րի, պատմ­վածք­նե­րի հե­ղի­նակ է, մեծ մա­սը տպագր­վել է հայ­կա­կան և­ ար­տերկ­րի թեր­թե­րում ու ամ­սագ­րե­րում։ «­Հան­դարտ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ» (1982), «­Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ» (1990), «­Հա­յե­րը» (1997), «Իմ պատ­կե­րա­ս­րա­հը» (1997), «Աշ­խար­հի լեռ» (2004), «Աստղ երկ­նա­յին» (2004), «Անտ­րո­պոէտ­յուդ­ներ» (ռու­սե­րեն, 2007), «Իմ պատ­կե­րաս­րա­հը» (2010), «­Ճա­նա­պար­հոր­դութ­յուն Հա­յաս­տա­նով» (2011), «Ո­գու բո­ցա­վա­ռում» (ինք­նա­կեն­սագ­րա­կան վի­պակ, 2013) և­ այլ գրքե­րի հե­ղի­նակ է։
Ն­րա դառ­նա­գին մտո­րում­նե­րին հա­ջոր­դում է ի­մաս­տա­լից զրույ­ցը, իսկ եզ­րա­հան­գում­նե­րը խորն են ու ազ­նիվ… Եր­բեք, ոչ մի տո­ղում գրո­ղը չի կեղ­ծել ո՛չ ի­րեն, ո՛չ իր ըն­թեր­ցո­ղին:
Մաղ­թենք նրան ա­ռող­ջութ­յուն և պայ­ծառ, բա­րի օ­րեր:

Գո­հար ՌՇՏՈՒՆԻ

One thought on “Նելլի Սահակյան

  1. Ջերմորեն շնորհավորում իմ շատ սիրելի և հարգելի ավագ գործընկեր Նելլի Սահակյանին` հոբելյանի առթիվ: Անկասկած, ռուսալեզու հայ գրողներից ամենավառ, յուրահատուկ, տաղանդավոր մի կնոջ, որը հանդիսանում է Հայաստանի մտավորականության անբաժան և փայլուն մասը… Կեցցես, Նելլի ջան: Ապրիր և ուրախացրու մեզ քո աննման գրիչով գրված գրքերով, հոդվածներով, էսսեներով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։