­Զուխ­րա ԵՐՎԱՆԴՅԱՆ / Տագ­նա­պոտ մտո­րում­ներ

Մեր նե­րազ­գա­յին օ­րախն­դիր­նե­րից մեկն էլ նո­րա­կեր­տող­նե­րի դպրո­ցի ստեղ­ծումն է: Ա­մե­նուր և­ ա­մեն ին­չում: Ժխ­տող չկա: Չի էլ կա­րող լի­նել: Լի­նի պե­տա­կան-ազ­գա­յին կյան­քի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, դպրոց ու բու­հում, սո­ցիալ-տնտե­սա­կան թե քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան… Ցան­կա­ցած: Եվ ա­մե­նա­շատ՝ ազ­գա­յին-հոգ­ևոր կյան­քում:
Օ­րախն­դիր է, քա­նի որ ապ­րում ենք այն­պի­սի ժա­մա­նակ­նե­րում, երբ սկսած դպրո­ցից, նե­րառ­յալ բուհ և­ ա­մե­նուր՝ ան­նա­խա­դեպ խո­ցե­լի ենք դար­ձել հե­ռու ու մոտ օ­տար­նե­րի թե՛ մի­ջամ­տութ­յուն­նե­րի, թե՛ ազ­դե­ցութ­յուն­նե­րի հա­մար: Ան­վե­րա­պահ գերխն­դիր է ազ­գա­յին պե­տութ­յան հա­մար պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրող սե­րունդ դաս­տիա­րա­կե­լը: Ա­սել է թե՝ աշ­խար­հա­յաց­քա­յին հիմ­նախն­դի­րը պետք է վե­րա­ծել ազ­գա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րի շար­քը գլխա­վո­րող գոր­ծոն­նե­րից մե­կի: Ն­ման ա­ռա­քե­լութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում անժխ­տե­լի է ազ­գա­յին գրա­կա­նութ­յան անգ­նա­հա­տե­լի դե­րը: Շեշ­տե­լի է մի շատ ցա­վոտ ի­րո­ղութ­յուն. այս էլ քա­նի տաս­նամ­յակ գրա­կան ի­դեալ­ներ ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րութ­յուն հա­մար­յա չկա: Ա­զա­տութ­յան, հայ­րե­նա­պաշ­տութ­յան ո­գու հաղ­թա­նակն ա­սես մեր կող­քով ան­ցավ ու գրա­կա­նութ­յա­նը շրջան­ցեց, ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի, ճշմա­րիտ գրող­նե­րի, ար­վես­տա­գետ­նե­րի, սե­րունդ կեր­տող­նե­րի ներ­քին դաշտ չմտավ: Ան­հեր­քե­լի է՝ չմտավ, լա­վա­գույն դեպ­քում՝ կար­գին չմտավ, քա­նի որ ժո­ղո­վուրդն ին­քը, մեծ հաշ­վով, հնա­րա­վո­րութ­յուն չու­նե­ցավ իր մեջ հաղ­թող մար­դու հո­գե­բա­նութ­յուն ձևա­վո­րել և բա­րո­յա­պես վա­յե­լել ա­զա­տութ­յան ու հաղ­թա­նա­կի գա­ղա­փա­րը: Ժո­ղո­վուրդն սկսեց կեր­պա­փոխ­վել ու դի­մա­փոխ­վել: Օր օ­րի հո­ծա­ցան առ­նեմ-ծա­խեմ, խա­բեմ-գցեմ-փախ­չեմ, քան­դեմ-փախց­նեմ… սե­ռա­շեղ­ված ներ­կա­յա­նամ, հայ­րե­նի­քից փախ­չեմ… և ն­ման չար­ժեք­ներ կրող-դա­վա­նող­ների զանգ­ված­նե­րը: Երկ­րի բա­րո­յա­կան մթնո­լոր­տը հա­կա­հե­րո­սին ի­դեա­լա­կա­նաց­րեց: Մի­տում­նա­վոր թե ոչ՝ դրան մե­ծա­պես նպաս­տե­ցին բազ­մա­թիվ տե­ղե­կատ­վա­կան մի­ջոց­ներ, ո­րոնց օգ­նութ­յամբ որ­պես օ­րի­նա­կե­լի հե­րոս­ներ մա­տուց­վե­ցին նրանք, ով­քեր զո­րա­վոր կեր­պով էին «մե­կը՝ ժո­ղովր­դին, մի­լիո­նը՝ ինձ» կար­գա­խո­սով «բա­րե­րա­րութ­յուն ու բա­րե­գոր­ծութ­յուն» ա­նում:
Արդ­յուն­քում` ա­զա­տութ­յան գա­ղա­փա­րը կորց­րեց իր հե­րո­սա­կա­նութ­յու­նը, չվե­րած­վեց մշա­կու­թա­յին ար­ժե­քի: Հե­տան­կա­խաց­ման սկզբնա­կան շրջա­նի` գրա­կա­նա­գետ­նե­րի կող­մից ա­մե­նաան­կեղծ ու ա­մե­նաա­զատ ո­րակ­ված գրա­կա­նութ­յու­նը ա­րա­գո­րեն կորց­րեց իր այդ ո­րակ­նե­րը: Ար­ցախ­յան պա­տե­րազ­մում ու­նե­ցած մեր հաղ­թա­նակ­նե­րին փա­ռա­վո­րութ­յուն հա­ղոր­դած շատ հե­րոս­ներ բա­րո­յա­պես ընկճ­վե­ցին, մե­զա­նում հաղ­թող մար­դու հո­գե­բա­նութ­յու­նը հաղ­թող չդար­ձավ. իշ­խող դար­ձան ոգ­ևո­րութ­յան նա­հանջն ու ան­կու­մը: Հոգ­ևոր բնա­գա­վա­ռի ա­ղետ­նե­րից մեկն էլ գրա­կա­նութ­յան մեջ ո­գու գե­ղար­վես­տա­կա­նաց­ման խնդրի ետ­նա­բեմ մղվելն էր:
Ան­հեր­քե­լի է, որ մար­դու աշ­խար­հա­յաց­քա­յին կան­խադ­րույ­թի կա­յու­նութ­յու­նը ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է նրա աշ­խար­հա­կա­ռույ­ցը ան­խա­թար պա­հող հո­գե­բա­նա­կան վստա­հութ­յա­նը: Կեն­սա­կան այն կողմ­նո­րո­շիչ­նե­րը, ո­րոնք, ի շարս մի շարք կար­ևոր գոր­ծա­ռույթ­նե­րի, ըստ էութ­յան՝ կոչ­ված են նաև ան­ձի ա­զա­տութ­յան ներ­քին պա­հանջ­մուն­քը բա­վա­րա­րե­լու, այ­սօր դար­ձել են ոչ միայն ան­կար­ևոր, այլև ա­մեն ինչ է ար­վում՝ ար­ժեզր­կե­լու դրանք, մար­դուն դարձ­նե­լու ան­կար, ան­ն­պա­տակ կեն­սա­բա­նա­կան գորշ գոյ: Բ­նա­կան է, որ նման զանգ­վա­ծի հա­մար գրա­կա­նութ­յան ո­գե­կերտ դե­րի կար­ևո­րութ­յու­նը բնավ ըն­կա­լե­լի չէ. եր­բեմն լի­նում է, որ զանգ­վա­ծա­յին գոր­շութ­յու­նից քիչ թե շատ զատ­վող­ներն ան­գամ ժա­մա­նա­կավ­րեպ են հա­մա­րում գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան դե­րի կար­ևո­րու­մը:
Ինչ­պե՞ս բա­ցատ­րես, որ գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան հե­րո­սը նաև ա­նանձ­նա­կան ար­ժեք­ներ կրող է, և կար­ևոր է, թե ինչ­քա­նով են այդ անձ­նա­կան ար­ժեք­ներն ար­տա­ցո­լում հա­սա­րա­կութ­յան ու ազ­գի լի­նե­լիութ­յու­նը պայ­մա­նա­վո­րող ար­ժե­հա­մա­կար­գա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րը: Ի վեր­ջո, դրա­նով են պայ­մա­նա­վոր­վում նաև ան­ձի կեն­սա­բա­նա­կան ես-ի և­ ազ­գի՝ պատ­մա­կան մենք-ի խնդիր­նե­րը:
Մար­դը ինք­նա­հա­յե­ցող էակ է, ու­զում է, թե չի ու­զում, ան­կախ իր կամ­քից՝ եր­բեմն-եր­բեմն կա­տա­րում է վե­րա­դարձ ի շրջանս յուր, քա­նի որ իր հոգ­ևոր սկզբի գաղտ­նա­գիրն ան­ջինջ է: Ա՛յ հենց այդ գաղտ­նա­գիրն ան­ջինջ, ան­խա­թար ու ա­նա­րատ պա­հե­լուն է կոչ­ված գրա­կա­նութ­յու­նը, լա՛վ գրա­կա­նութ­յու­նը, ո­գե­կերտ գրա­կա­նութ­յու­նը, որն ան­վե­րա­պա­հո­րեն պի­տի լա­վա­գույն ար­տա­ցո­լու­մը լի­նի ազ­գի և մարդ­կութ­յան՝ դա­րե­րով ձեռք բե­րած բա­րո­յա­կան փոր­ձի:
Գ­րա­կա­նութ­յունն իր ճշմար­տութ­յունն ու­նի: Պետք չէ այն պատ­րանք­նե­րով սնել: Ազ­գա­յին կե­ցութ­յան հիմ­քե­րի ճա­նա­չո­ղութ­յամբ է հնա­րա­վոր մար­դուն հե­ռու պա­հել ար­ժեք­նե­րի ժխտու­մից ու դրա­նից սկիզբ առ­նող կեն­սա­մերժ հո­ռե­տե­սութ­յու­նից: Պետք չէ ար­դիա­կա­նութ­յու­նից ա­ռա­վել «ար­դիա­կա­նութ­յուն» խա­ղալ: Ինչ­քան էլ աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի փոր­ձենք դառ­նալ, մեր մի­ջի հա­յին ար­նա­պիղծ ու սե­ռա­փոխ չենք դարձ­նե­լու… մայ­րա­պաշտ ու մայ­րա­մե­ծար ենք մնա­լու, շի­րի­մի ա­ռաջ խո­նարհ­վող ենք մնա­լու… այդ շի­րիմ­ներն ամ­փո­փող հո­ղի հա­մար կյանք տվող­նե­րի, հայ­րե­նի­քը հետ բե­րող­նե­րի, հայ­րե­նի­քի տե­րը լի­նող­նե­րի սե­րունդ­ներ ենք ծնե­լու: Եվ հենց մեր ներ­սի այդ հայն է ճշմա­րիտ գրա­կա­նութ­յան հե­րո­սը, ՀԱՅԸ՝ իր ա­վան­դա­կան բա­րո­յա­կա­նութ­յան կեն­սա­հաս­տատ հա­մոզ­մունք­նե­րով, իր բա­ժին տիե­զեր­քի նրբա­կերտ ամ­բող­ջա­կա­նութ­յան հմայ­քով, ա­րա­րատ­յան ա­ռեղծ­վա­ծա­յին ուժ ու զո­րութ­յամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։