ԹԵՎԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԵՆԱԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ-ՀԱՎՔԻ ԼԵԳԵՆԴԸ / ­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո՛վ մտա­բե­րեց իր ա­րարք­նե­րը՝ ու չխար­շատ­վեց, Ծած­կութ­յուն­ներն իր տե­սավ՝ չխնդրեց մահ ու կոր­ծա­նում, Գաղտ­նիք­ներն հի­շեց՝ ու չխո­րով­վեց, Ա­ներ­ևույթ­ներն եր­ևա­կա­յեց՝
Եվ ա­մո­թա­հար չհակ­վեց գետ­նին:
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ,
Բան ԻԹ, Բ

Հի­շո­ղութ­յունն ինք­նա­ճա­նա­չու­մի այն կեն­սաէ­ներ­գիան է, ո­րով կա­յա­նում և­ ի­մաս­տա­վոր­վում է մարդ­կա­յին ինք­նութ­յու­նը որ­պես տիե­զե­րա­կան բա­նա­կա­նութ­յամբ շարժ­վող հոգ­ևոր եր­ևույթ: «­Գու­ցե մի օր գիտ­նա­կան­նե­րը բա­ցա­հայ­տեն հի­շո­ղութ­յան ա­ռեղծ­վա­ծը, և­ այդ ժա­մա­նակ հի­շո­ղութ­յան հետ կապ­ված բո­լոր պրոբ­լեմ­նե­րը կլուծ­վեն մեկ ան­գամ և­ ընդ­միշտ: Ա­մեն մարդ ու­նի մտա­պա­հե­լու՝ միայն ի­րե՛ն հա­տուկ մի­ջոց­նե­րը: Ի՞նչն է ազ­դում հի­շո­ղութ­յան վրա: Հի­շո­ղութ­յու­նը թու­լաց­նում կամ ու­ժե­ղաց­նում են տար­բեր գոր­ծոն­ներ, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը ին­ֆոր­մա­ցիա­յի կար­ևո­րութ­յունն է: Ինչ­քան մեզ հա­մար կար­ևոր է ին­ֆոր­մա­ցիան, այն­քան լավ ենք այն մտա­պա­հում: Բայց միշտ չէ, որ այդ­պես է» («­Մի ժամ հի­շո­ղութ­յուն»): 2013 թ. դրա­մա­տուրգ Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը գրել է «­Մեկ ժամ հի­շո­ղութ­յուն» պիե­սը, ո­րի գլխա­վոր հե­րո­սը, իբրև մար­դու կեն­սա­կերպ-բա­նա­կա­նութ­յուն, հի­շո­ղութ­յունն է, իր կա-ն­ ու չկա-ն միա­ժա­մա­նակ:
Հի­շո­ղութ­յան նշա­նա­յին հա­մա­կար­գը: Կա­րի­նե Խո­դիկ­յա­նի «­Մեկ ժամ հի­շո­ղութ­յուն» եր­կու գոր­ծո­ղութ­յամբ պիե­սը հա­յոց պատ­մութ­յան ա­ռանց­քա­յին ե­ղե­լութ­յան՝ Ե­ղեռ­նի և ն­րա­նից բխող պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին ի­րա­վի­ճա­կի հո­գե­բա­նա­կան անդ­րա­դարձ-բա­ցա­հայ­տումն է հի­շո­ղութ­յուն ան­վան­մամբ մի նշա­նա­յին հա­մա­կար­գում, որ­տեղ աշ­խար­հը մո­դե­լա­վոր­ված է ըն­տա­նի­քի մո­դու­լով: Ն­րա ար­մա­տը Ա­դա­մի և Ե­վա­յի միաս­նա­կան ա­ռա­քե­լա­կան հան­գա­մանքն է այն­պի­սի սնու­ցող հու­շա­վի­շով, որն ա­պա­հո­վում է շա­րու­նա­կա­կա­նութ­յունն անց­յա­լից ա­պա­գա ժա­մա­նա­կի տե­սա­նե­լի ու ան­տե­սա­նե­լի «100 գու­մա­րած մեկ ժամ» ամ­բող­ջութ­յու­նում: Կա­րի­նե Խո­դիկ­յա­նի պիե­սի գոր­ծո­ղութ­յուն­ներն սկսվում են վե­րոնշ­յալ մո­դու­լի եր­կու բաղ­կա­ցու­ցիչ մա­սե­րը ներ­կա­յաց­նող տղա­մար­դու և կա­նա­ցի ձայ­նե­րի միմյանց լրաց­նող «խուլ գի­տա­ժո­ղո­վա­յին» հնչե­ղութ­յամբ. «ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայն – «­Մարդ­կա­յին հի­շո­ղութ­յու­նը ե­զա­կի եր­ևույթ է: Հի­շո­ղութ­յան ո­րոշ տար­րեր ու­նեն ան­գամ միաբ­ջիջ պար­զա­գույն օր­գա­նիզմ­նե­րը: Բայց միայն մար­դիկ են հի­շո­ղութ­յան թու­լա­նա­լուց բո­ղո­քում: Ինչ­պե՞ս պահ­պա­նել ու բա­րե­լա­վել հի­շո­ղութ­յու­նը»: ԿԱՆԱՑԻ ձայն – «­Պատ­մութ­յուն ու­նե­նա­լու հա­մար պար­տա­կան ենք հի­շո­ղութ­յա­նը: Ու թեև ա­մեն մի մար­դու հի­շո­ղութ­յան կեն­սա­բա­նա­կան մե­խա­նիզմ­նե­րը նույնն են, ինչ մնա­ցած ող­նա­շա­րա­վոր­նե­րի­նը՝ ար­հես­տա­կան հի­շո­ղութ­յու­նը ա­զա­տագ­րում է մեր ու­ղեղն ու նշա­նա­կա­լի չա­փով ո­րո­շում, թե ինչ է մեզ ան­հ­րա­ժեշտ, և­ ինչ կա­րող ենք մենք մտա­պա­հել»: Բե­մի դե­կո­րա­ցիոն նկա­րա­գրութ­յուն-լու­ծու­մը պարզ է ու հստակ, ոչ մի ա­վե­լոր­դութ­յուն, ի­դեա­լա­կան տա­րա­ծութ­յուն Ա­րիս­տո­տե­լի ե­ռա­միաս­նութ­յան օ­րեն­քով պիե­սի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը զար­գա­նա­լու հա­մար. «­Բե­մը դահ­լի­ճի նա­խաս­րահն է: Դի­մա­ցը՝ բե­մի խոր­քում, դահ­լիճ տա­նող դուռն է: Աջ կող­մում՝ սե­ղան զո­վա­ցու­ցիչ ջրե­րով, քիչ այն կողմ ել­քի դուռն է: Ձախ կող­մում այ­գի նա­յող լայն պա­տու­հան է»: Ա­հա այս ան­պա­ճույճ տա­րած­քում է, որ ա­ռողջ, ա­ռանց այլ­ևայ­լութ­յան շարժ­վում են միտքն ու զգա­ցում­նե­րը՝ հա­սու­նաց­նե­լով ճշմար­տութ­յան ա­սե­լի­քը. «­Նոր ժա­մա­նակ­նե­րում, երբ ար­վես­տը մշա­կույ­թում և հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցաձ­ևե­րում լրիվ ինք­նու­րույն կար­գա­վի­ճակ է ձեռք բե­րել, մի­տում­նա­վոր սխե­մա­տիզմն ու պատ­կեր­նե­րի պար­զե­ցու­մը դառ­նում են գե­ղար­վես­տա­կան ո­ճի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն, ստեղ­ծա­գոր­ծութ­յան զգաց­մուն­քա­յին ար­տա­հայտ­չա­կա­նութ­յան ու­ժե­ղաց­ման հնարք («Ար­վես­տի նշա­նա­գի­տա­կան սահ­ման­նե­րը», Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յան): «­Մեկ ժամ հի­շո­ղութ­յուն» պիե­սի ա­սե­լի­քը խոր­քա­յին պո­տեն­ցիալ ու­նի, քա­նի որ տեքս­տա­յին լե­զուն աշ­խա­տում է նշա­նա­յին հա­մա­կար­գի լեզ­վի հա­մա­տեքս­տում: Ի­րա­կա­նութ­յան վե­րա­ցա­կան ըն­կա­լու­մը, ուր ռեա­լութ­յու­նը լուրջ վե­րապ­րում է հի­շո­ղութ­յան նշա­նա­յին հա­մա­կար­գով ուղ­ղորդ­ված, վե­րած­վում է կյան­քը շար­ժող կեն­սա­կան ու­ժի. «­Հետ­ևա­բար, կար­ևոր է ոչ թե նշագ­րի բնույ­թը (ի՞նչ հիմ­քով էլ ուր­վագծ­ված լի­նեն, էա­կան է միայն այն, որ դրանք կա­րե­լի լի­նի ճա­նա­չել), այլ այն մեն­թա­լա­յին կա­պը, որ սուբ­յեկ­տը ստեղ­ծում կամ դի­տար­կում է նշան­նե­րի (նշա­նա­կիր­նե­րի) ու նրանց նշա­նա­կութ­յան միջև» («Ար­վես­տի նշա­նա­գի­տա­կան սահ­ման­նե­րը», Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յան):
Չորս թի­վը պիե­սի հի­շո­ղութ­յան նշա­նա­յին հա­մա­կար­գում բա­նա­լիա­յին կար­ևո­րութ­յուն ու­նի և աշ­խար­հի (բե­մի դեպ­քում՝ դահ­լի­ճի նա­խաս­րահ, եր­կու դռներ և մեկ պա­տու­հան, աշ­խար­հա­կան­նե­րի դեպ­քում՝ Ժան, Մա­րի, Անդ­րե, Ֆի­լիպ) նշանն է: Կա­րի­նե Խո­դիկ­յա­նի «­Մեկ ժամ հի­շո­ղութ­յուն» պիե­սի սկիզ­բը (ա­ռա­ջին գոր­ծո­ղութ­յուն) չորս նշա­նի խորհր­դով է կա­յա­նում: Այն, իբրև աշ­խար­հի չորս ծա­գեր, զգա­յո­րեն և տ­րա­մա­բա­նո­րեն հի­շեց­նում է Վա­րու­ժա­նի «Ան­դաս­տա­նը» (­Հա­րա­վա­յին կողմն աշ­խար­հի, հյու­սի­սա­յին կողմն աշ­խար­հի, ար­ևել­յան կողմն աշ­խար­հի, արևմտ­յան կողմն աշ­խար­հի), դրա­մա­յի բնա­բա­նով ո­ղող­ված՝ «մի բուռ բա­րութ­յուն» (Վ. Սա­րո­յան): Հենց ան­դաս­տան­յան զգա­ցո­ղութ­յամբ է, որ հա­սա­րա­կա­կան աշ­խար­հի մո­դե­լա­վոր­ման ա­կուն­քը ա­ներկ­բա­յո­րեն հա­մար­վում է ըն­տա­նի­քի մո­դու­լը, ո­րում էլ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վի­ճա­կին ու տե­ղին յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում` ժա­ռան­գա­կան և­ ան­հա­տա­կան հի­շո­ղութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված: Պիե­սի վեր­ջում (երկ­րորդ գոր­ծո­ղութ­յուն) նշա­նա­յին հա­մա­կարգն ա­ղի գա­թա­յի (կե­ցութ­յու­նը երկ­րա­յին աղ) և­ ըն­տա­նե­կան կեն­դա­նի նկա­րի (լի­նե­լիութ­յան հա­վեր­ժութ­յու­նը) նշա­նով է հիմ­նա­կա­յա­նում: Տեքս­տի զար­գա­ցում­նե­րում ի­րա­կա­նից պայ­մա­նա­կան, պայ­մա­նա­կա­նից ի­րա­կան աշ­խարհ­ներ ան­ցում­նե­րի սա­հու­նութ­յունն ա­պա­հո­վում է «հի­շո­ղութ­յան հո­գե­բա­նա­կան» գոր­ծո­նը, որ­տեղ «ա­ռօ­րեա­կան և ն­շա­նա­յին յու­րա­հա­տուկ աշ­խարհ­նե­րի միջև ե­ղած սահ­ման­նե­րը ինչ-որ կերպ նշե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը հո­գե­բա­նո­րեն է զգաց­վում» (Բ. Ուս­պենս­կի): Կ. Խո­դիկ­յա­նին հա­ջող­վել է պիե­սի սկզբի և վեր­ջի խնդի­րը լու­ծել անձ­նա­կան և հա­սա­րա­կա­կան փոր­ձի նշա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ո­րոնք կողմ­նո­րոշ­ված են կյան­քով և մա­հով:

Ա­նուն­նե­րը՝ նշա­նա­կիր­ներ: «­Մեկ ժամ հի­շո­ղութ­յուն» պիե­սի հի­շո­ղութ­յան նշա­նա­յին հա­մա­կար­գի կար­ևոր նշան­նե­րից են ա­նուն­նե­րը. աղջ­կա­նը՝ Զա­պել, նեյ­րո­վի­րա­բույ­ժի­նը՝ Անդ­րե, պա­պե­նա­կան քա­ղա­քի­նը՝ Կա­րին, և­ օ­տար­նե­րի­նը՝ Մա­րի, Ֆի­լիպ, Ժան: Ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յուն ու­նի Զա­պել ա­նու­նը, քա­նի որ պիե­սի գոր­ծող ան­ձինք գոր­ծա­ռույթ են ձեռք բե­րում ու պայ­մա­նա­վոր­վում Զա­պել ա­նու­նը կրող աղջ­նա­կով, ով հի­շո­ղութ­յան գլխա­վոր նշա­նա­կիրն է: Ու­շագ­րավ է, որ Անդ­րե Ար­սե­նի ըն­տա­նե­կան մո­դուլն ի­մաս­տա­վոր­ված է Մեծ Մայր Զա­պե­լով. «ԱՆԴՐԵ – Օ­դա­նա­վա­կա­յա­նի ճա­նա­պար­հին… մե­քե­նա­յից դուրս էի նա­յում` քա­ղաք էր ան­ծա­նոթ, օ­տար… Ու հան­կարծ, ինքս էլ չի­մա­ցա՝ ին­չու, հի­շե­ցի մեծ տա­տիս ու նրա ա­նու­նը՝ Զա­պել: «­Զա­պել» ան­վան պա­հին ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը վեր­ջա­պես ի ցույց պի­տի դնեն ի­րենց հուզ­մուն­քը: Անդ­րեն լռում է և­ ար­դեն ոչ թե զար­մա­ցած, այլ խո­րի­մաստ զննում է հեր­թով բո­լո­րին ու հատ­կա­պես Աղջ­նա­կին: ԱՆԴՐԵ – Ա­յո՛, Զա­պել, լավ ա­նուն է, չէ՞… Հենց ա­սա­ցի նրա ա­նու­նը՝ նույն պա­հին քա­ղա­քը ի­մը դար­ձավ: Ու գի­տեմ, որ այս մա­սին ձեզ պի­տի ա­սեմ»:
Զա­պել աղջ­նա­կի մի­ջո­ցով 36 տա­րե­կան Անդ­րեն հան­դի­պում է իր ըն­տա­նի­քին, ո­րի 22 տա­րե­կան ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐԸ հա­մար­յա թե իր պատ­ճենն է՝ նույն հո­գե­խառն­ված­քը, ան­գամ նրանց երկ­խո­սութ­յուն­նե­րը մե­նա­խո­սութ­յան ե­րանգ ու­նեն՝ նույն գե­նի միտքն ու հո­գին է՝ ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում: Ընդ­հան­րա­պես գոր­ծող ան­ձանց հե­ղի­նա­կը կար­ևո­րում և բ­նու­թագ­րում է Զա­պել աղջ­նա­կով, այս­պես՝ Մեծ Մայր-­Զա­պե­լի տա­տը, Հայր-­Զա­պե­լի հայ­րը, Մայր-­Զա­պե­լի մայ­րը, Ա­վագ եղ­բայր-­Զա­պե­լի ա­վագ եղ­բայ­րը, Ա­վագ քույր-­Զա­պե­լի ա­վագ քույ­րը: Պիե­սում ա­կա­մա­յից Զա­պել ա­նու­նը զու­գորդ­վում է Կի­լի­կիո թա­գու­հի Զա­պե­լի հետ, ով հա­յոց թա­գու­հի հռչակ­վեց ծննդյան օ­րից մի փոքր անց Լ­ևոն Մե­ծա­գոր­ծի հրո­վար­տա­կով. «Հ­նա­գույն ժա­մա­նակ­նե­րից սկսած՝ հա­յոց գա­հա­տոհ­մե­րում ար­քա­նե­րի հեր­թա­գա­յութ­յան մեջ սա երկ­րորդ դեպքն էր, երբ երկ­րի տի­րա­կալ է հռչակ­վում կին ա­րա­րա­ծը: Ա­ռա­ջի­նը Է­րա­տո թա­գու­հին էր, որ վեր­ջա­բա­նեց Ար­տա­շես­յան­նե­րի գա­հա­տոհ­մը, երկ­րոր­դը Զա­բելն էր» («­Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի եր­ևե­լի­նե­րը», Հայկ Խա­չատր­յան): Ա­հա թե ին­չու պիե­սում աղջ­նակ Զա­պելն իս­կա­կան ար­քա­յա­դուստր է, որ կա: Մեծ Մայ­րը աղջ­նակ Զա­պե­լին, ով կեն­դա­նաց­նող «հի­շո­ղութ­յուն» գոր­ծոն է, հա­մա­րում է իր ա­նու­շիկ թոռ­նի­կը այս մեծ ու ան­գութ աշ­խար­հում, ո­րը և­ իր մոր­մոքն է. «­Խեղճ որ­բուկս, ան­բախտ ձագս, թևը կտրած, մե­նակ հավքս»: Քա­նի որ նրան դեռ հաս­կա­նա­լը դժվար է, ուս­տի՝ նրա մա­սին զգու­շա­վոր է կի­սա­ձայ­նում. «Ինչ էլ ա­սես՝ քիչ է: Նա մեր տան լույսն է, միակ լույ­սը: Նա մեր հույսն է, նա մեր բո­լո­րի միակ հույսն է…»: Ա­սել է թե՝ հի­շո­ղութ­յու­նը հույս է, լույ­սի պես ա­մե­նա­տա­րած ու բազ­մա­վեկ­տոր: Դ­րան­ցից մեկն էլ մշտամ­նա գե­նա­յին հի­շո­ղութ­յունն է, որն աղջ­կա լեզ­վով հոր­դո­րում է Անդ­րեին, որ նրա ծնվե­լիք աղ­ջի­կը ան­վա­նա­կոչ­վի ի­րենց պա­պե­նա­կան քա­ղա­քի ա­նու­նով՝ Կա­րին (քա­ղա­քը հի­շո­ղութ­յուն ու­նի): Այդ­պես էլ խոս­տա­նում է ա­նել Անդ­րեն. այլ կերպ չէր էլ կա­րող լի­նել, քան­զի հի­շո­ղութ­յու­նը նաև հայ­րե­նիք է: Անդ­րեն ինչ­քան էլ կյան­քի կեռ­ման­նե­րում չհաս­կաց­վե­լուց հոգ­նել է ետ նա­յել. «­Խոս­քը սո­վո­րա­կան հի­շո­ղութ­յան մա­սին չէ… Գի­տե՞ք՝ որն է ե­ղել իմ ըն­տա­նի­քի փոր­ձութ­յու­նը. երբ մեզ­նից մեկն ու մե­կը փոր­ձել է պատ­մել կա­տար­վա­ծի մա­սին: Մեծ պապս, պապս, հայրս, հե­տո՝ ես… Մեկս մյու­սին ենք փո­խան­ցել այդ ա­նի­մաստ ցան­կութ­յու­նը՝ կող­քիդ ապ­րող­նե­րին՝ հա­րա­զատ լի­նի թե պա­տա­հա­կան մե­կը, պատ­մել ու դեմ առ­նել ան­հաս­կա­ցող հա­յաց­քի կամ, լա­վա­գույն դեպ­քում՝ րո­պեա­կան կա­րեկ­ցան­քի: Իսկ ա­վե­լի հա­ճախ տես­նել, թե ինչ­պես են նրանք թոթ­վում ու­սերն ու մտքում ի­րենց հարց տա­լիս՝ ինչ­քա՞ն կա­րե­լի է ետ նա­յել՝ այ­սօրն ու վա­ղը թո­ղած…», սա­կայն լավ գի­տակ­ցում է, որ ապ­րել նշա­նա­կում է ա­պա­ցու­ցել. «­Մեծ պապս անգ­լե­րեն չգի­տեր, փո­խա­րե­նը տան մեջ միայն երկ­րի լեզ­վով էին խո­սում: Ն­րա որ­դին՝ իմ պա­պը, ա­զատ խո­սում էր անգ­լե­րե­նով ու մի քիչ՝ իր լեզ­վով: Մեծ պա­պիս թո­ռը՝ հայրս, մի քա­նի բառ ու նա­խա­դա­սութ­յուն գի­տեր ու դրանք էլ ինձ չսո­վո­րեց­րեց, հի­մա մտա­ծում եմ, գու­ցե պատ­ճա­ռը անգ­լու­հի մա՞յրս էր… Ու ես ո­չինչ չգի­տեմ: Այն­պես որ, ես ինձ լավ գի­տեմ»: Թերևս նա են­թա­գի­տակ­ցա­կան ձևա­խեղ­ված հի­շո­ղութ­յամբ ի­րեն լավ գի­տե, քա­նի որ ճա­նա­պար­հից դուրս գա­լը չի ենթա­դ­րում ճա­նա­պարհ չվե­րա­դառ­նալ (նրա մտքով չի անց­նում, որ այդ են­թագի­տակ­ցութ­յու­նում իր ա­նու­նը Անդ­րա­նիկ է, պար­զա­պես հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով աշ­խար­հիկ կյան­քում այն հնչյու­նա­փոխ­վել է Անդ­րեի), ու նա իր հա­մար բա­ցա­հայ­տել է, թե որ­տե­ղով է անց­նում կյան­քի ճիշտ ու­ղին. «Եր­կու տա­րի ա­ռաջ կա­սեի՝ մարդ­կա­յին միտքն եմ վի­րա­հա­տում: Հի­մա փոր­ձում եմ վի­րա­հա­տել մարդ­կա­յին հի­շո­ղութ­յու­նը»: Եվ Անդ­րեն ա­ռա­ջին հեր­թին ինքն իր հա­մար բա­ցա­հայ­տում է, որ Ա­մե­րի­կա­յում ապ­րող իր ըն­տա­նի­քը 50 տար­վա պատ­մութ­յուն չու­նի, ինչ­պես ներ­կա­յաց­նում էր կո­լե­գա­նե­րին, այն գա­լիս է ժա­մա­նա­կի խոր­քից: Մա­րին, Ժա­նը, Ֆի­լի­պը այս­պես թե այն­պես (նա­յած ով ինչ­պես է ըն­կա­լում), տիպիկ եվրոպական «ԽԱՐԱԿՏԵՐԻ» նշան­ներ են աշ­խար­հը ներ­կա­յաց­նող, մի ժա­մա­նա­կաշր­ջա­նի, երբ թուր­քե­րի կող­մից ի­րա­գործ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը, ու ցա­վոք մինչ օրս չեն փոխ­վել:

Զ­գա­յա­կան և տ­րա­մա­բա­նա­կան զու­գոր­դում­ներ: Զու­գոր­դում­նե­րը պիե­սում եր­կու խումբ են կազ­մում, ա­ռա­ջինն ան­մի­ջա­պես բե­մից կամ նրա­նում կա­տար­վող գոր­ծո­ղութ­յուն­նե­րից է ա­ռա­ջա­նում, երկ­րոր­դը՝ զրույց­նե­րից և­ երկ­խո­սութ­յուն­նե­րից: Պիե­սում հի­շո­ղութ­յան տե­սա­րան­ներ չկան. հի­շո­ղութ­յու­նը զրույց­նե­րով և­ երկ­խո­սութ­յուն­նե­րով է հայտն­վում ու հառ­նել տա­լիս անց­յա­լը, ո­րի ձևից և բո­վան­դա­կութ­յու­նից էլ ա­ծանց­վում են զգա­յա­կան և տ­րա­մա­բա­նա­կան զու­գոր­դում­նե­րը: Պիե­սի ար­տա­քին խա­ղաղ ըն­թաց­քի տակ ներ­քին բռնկում տա­նող լար­վա­ծութ­յուն կա, և­ այս ծի­րում զգա­յա­կանն ու տրա­մա­բա­նա­կանն ի­րար փոխլ­րաց­նող գոր­ծոն­ներ են: Բե­րենք օ­րի­նակ­ներ զրույց­նե­րից և­ երկ­խո­սութ­յուն­նե­րից ա­ծանց­վող զու­գոր­դում­նե­րից. ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծա­կա­լի տես­քով թուր­քին ներ­կա­յաց­նե­լը բա­վա­կա­նին դի­պուկ ու զու­գոր­դում­նե­րով հա­րուստ հնարք է: Անդ­րեի և ն­րա հան­դի­պու­մը կյան­քի գնաց­քում որ­քան պա­տա­հա­կան, նույն­քան էլ բնա­կան է, ո­րով­հետև ոճ­րա­գոր­ծը եր­բեք չի կա­րող փախ­չել ո­ճի­րից, ո­րը կա­տա­րել է, ու քա­նի չի զղջա­ցել, պար­բե­րա­բար կանգ­նում է և կանգ­նե­լու է բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան դա­տա­րա­նի առջև: Թուրք ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծա­կա­լի պատ­մութ­յու­նը պիե­սում փոխ­հա­տու­ցա­յին ան­հույս խար­դա­վան­քի և սար­կազ­միկ զու­գոր­դում­ներ է ա­ռա­ջաց­նում, ո­րի սլա­քի սուր ծայրն ուղղ­ված է աշ­խար­հի դեմ­քին, քա­նի որ ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծա­կա­լը դեռ մնում է հա­րա­զատ իր ցե­ղաս­պան նախ­նի­նե­րի ոճ­րա­գոր­ծա­յին հո­գե­բա­նութ­յանն ու ան­բա­րո­յա­կա­նութ­յա­նը, ո­րի մեջ նա լոկ քա­ղա­քա­կա­նութ­յուն է տես­նում, այ­նինչ բժիշկ Անդ­րեն ար­դա­րութ­յուն է ո­րո­նում այն­տեղ, որ­տեղ կեղ­ծիք է, ա­նա­մո­թութ­յուն, ուր ա­մեն թշվա­ռա­կան ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծա­կա­լի պես կա­րող է ա­սել. «Իսկ ես ա­սում եմ, որ սո՜ւտ է, հեր­յու­րա՜նք, դուք եք հո­րի­նել՝ ձեր ազ­գի պատ­մութ­յու­նը մեզ վրա բար­դե­լու հա­մար»: Ա­յո՛, Հի­պոկ­րա­տի գլխար­կի պես ծանր է ար­դա­րութ­յան գլխար­կը:
Պիե­սում ազ­գա­յին դի­մա­գի­ծը բա­ցող ա­ռանձ­նա­կի զու­գոր­դում­նե­րի բույլ է ա­ղի գա­թան և ն­րա պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցը. «…մենք շա­քա­րի փո­խա­րեն աղ ենք լցնում, ու չա­փը լավ պի­տի ի­մա­նաս՝ ո՛չ շատ ա­ղի լի­նի, ո՛չ ա­նա­լի: Սա է մեր գա­թա­յի գաղտ­նի­քը: Հե­տո խմո­րը բա­րակ շեր­տով բա­ցում եմ ու վրան շաղ տա­լիս խո­րի­զը»: Բ­նա­կա­նա­բար ա­ղի գա­թա պատ­րաս­տո­ղի տնից, որն ա­վան­դա­կան հա­յի օ­ջախ է, ոչ ոք ա­ռանց քաղցր հյու­րա­սի­րութ­յան դուրս չի գնա:
Բե­րենք օ­րի­նակ զու­գոր­դում­նե­րի ա­ռա­ջին խմբից. հյու­րա­սեն­յա­կի տե­սա­րա­նում ըն­տա­նի­քի մեծ հայ­րը օ­վա­լաձև սե­ղա­նի շուրջ նստող­նե­րի շար­քում չէ. «Աջ կող­մի գլխա­վեր­ևում նստած է Հայ­րը, նրա դի­մա­ցի՝ ձա­խա­կողմ­յան գլխա­վերևի ա­թոռն ա­զատ է»: Բո­լո­րը լուռ են, ու սպա­սու­մը զու­գորդ­վում է նա­րեկ­յան հո­գու «ի խո­րոց սրտի» ան­ձայն մրմուն­ջի հետ. «Ան­կար­կա­տե­լի ձոր­ձե­րով ա­հա / Նույն հան­ցա­վորն եմ, կանգ­նած քո ա­ռաջ: / Եվ դո՛ւ, միայն դո՛ւ, իս­կա­պես գթա՜ծ, օրհնյալ, մար­դա­սեր, / Ա­նայ­լայ­լե­լի քո նե­րո­ղութ­յամբ / շտա­պե­ցիր ինձ փրկե­լու հա­մար աջ կողմս կանգ­նել» (ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ, Բան, ԻԲ, Գ):
Վերջ­նա­խոսք: Խոս­քիս ա­վար­տին ինք­նա­բե­րա­բար մտքով ե­տո­ւա­ռաջ, վե­րու­վար եմ ա­նում, անդ­րա­դառ­նում վեր­նագ­րին և­ ինձ «բռնում» Դա­վիթ Ան­հաղ­թի պես խոր­հե­լիս. «Չ­բա­վա­րար­ված տեն­չանք­նե­րը ծնում են մեծ թա­խիծ», ու յու­րո­վի սկսում եմ ըն­կա­լել պիե­սը՝ «­Մի ժամ»-ը ա­վե­լի շուտ ինք­նա­մաք­րող հի­շո­ղութ­յուն­նե­րի ե­կե­ղե­ցու խո­րան է նշա­նա­կում, քան ժա­մա­նա­կի տևո­ղութ­յուն, իսկ հի­շո­ղութ­յուն­ներն էլ անց­յա­լի, ներ­կա­յի և­ ա­պա­գա­յի ե­ռա­միաս­նութ­յամբ գոյն ի­մաս­տա­վո­րող ար­տա­ցո­լանք են:
Հ.Գ. Պիե­սի վեր­ջին տո­ղը՝ «­Բե­մում Անդ­րեի ըն­տա­նիքն է՝ դահ­լի­ճին նա­յող», խմբագ­րե­լով դարձ­նում եմ գրիս վեր­ջին տո­ղը՝ «Կ­յան­քում Անդ­րա­նի­կի ըն­տա­նիքն է՝ աշ­խար­հին նա­յող»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։