Հար­դա­գո­ղի ճամ­փորդ­նե­րը՝ Թա­ման­յան, Ար­տա­շես, Քո­չար…

Photo by Avetis Sargsyan, 2014Հայ նո­րա­գույն ճար­տա­րա­պե­տութ­յան դա­սա­կա­նի կեր­պա­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան ներշն­չան­քի ինք­նօ­րի­նակ մի ճա­նա­պարհ է բա­ցել մեր նկա­րիչ­նե­րի, քան­դա­կա­գործ­նե­րի ու գրող­նե­րի հա­մար: Այդ ի­մաս­տով 1960-ա­կան թվա­կան­նե­րի ե­րի­տա­սարդ սերն­դի քան­դա­կա­գործ­նե­րից ա­ռանձ­նա­կի նվի­րա­կան է քան­դա­կա­գործ Ար­տա­շես Հով­սեփ­յա­նի ա­նու­նը: Նա իս­կա­պես Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նի կա­ռու­ցած կամ «հայտ­նա­բե­րած» ար­ևա­յին քա­ղա­քի ար­քա­յա­կան տղեր­քից էր, խո­շոր մասշ­տա­բի ար­ձա­նա­գործ, ո­րին, ցա­վոք, չտրվեց իր տա­ղան­դին վա­յել ար­քա­յա­կան մե­ծա­րանք…
Այս հու­շը, որն ինձ է փո­խան­ցել լու­սա­հո­գի Վա­հան Քո­չա­րը, վկա­յութ­յունն է Ար­տա­շի (այդ­պես էր Քո­չա­րը նրան ան­վա­նում) ա­րար­չա­գոր­ծութ­յան հանգր­վան­նե­րից մե­կի, թե ինչ­պես նա ստեղ­ծեց այդ մեծ ե­րա­զո­ղի՝ Թա­ման­յա­նի հու­շար­ձան-կո­թո­ղը:
Սեր­գեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Այ­սօր՝ հու­լի­սի յո­թին, գու­ժե­ցին իմ սի­րե­լի ար­ձա­նա­գործ Ար­տա­շես Հով­սեփ­յա­նի մահ­վան լու­րը: Մ­տե­րիմ բա­րե­կա­միս, որն ի­րեն վա­ղուց մե­ռած էր հա­մա­րում, ո­րով­հետև տա­րի­նե­րով ան­գործ էր, գործ չու­ներ, գործ չէին տա­լիս, նրա հա­մար գործ չկար: Քան­դա­կա­գոր­ծին պատ­վեր պետք է տան, քար տան, գործ ա­նի: «Ան­գործ մեռ­նում եմ».- իր ա­մե­նօր­յա տրտունջն էր: Ծ­խում էր և ս­պա­սում, թե նա­խա­րա­րութ­յու­նը կամ որ­ևէ մե­կը հրաշ­քով գործ կա­ռա­ջար­կի: Ան­զու­գա­կան Խո­րե­նա­ցին մնաց չի­րա­գործ­ված, Խա­չը ու­սին Հի­սու­սը, Պե­գա­սը, Վարդ­գես Սու­րեն­յան­ցը չի­րա­գործ­վե­ցին, «­Սա­սուն­ցի Դա­վիթ» կա­յա­րա­նը ա­նա­վարտ մնաց: Քան­դա­կեր, մեռ­նե­լը կմո­ռա­նար, այ­նինչ կեր­տած­նե­րով իսկ՝ Ա­լեք­սանդր Թա­ման­յան, Ար­մեն Տիգ­րան­յան, Ջի­վա­նի, Նի­կո­ղա­յոս Ա­դոնց, Մետ­րո­պո­լի­տե­նի «­Սա­սուն­ցի Դա­վիթ» կա­յա­րան, Կոն­յա­կի գոր­ծա­րա­նի քան­դակ­նե­րը, համ­տե­սի սրա­հի հար­թա­քան­դակ­նե­րը, Օր­բե­լի եղ­բայր­ներ, Կարլ Մարքս, Ե­ղի­շե Չա­րենց, Հ­րանտ Մաթ­ևոս­յան, Կաս­կա­դի հար­թա­քան­դակ­նե­րը, Եր­ևա­նի Ս. Սար­գիս, Ն­յու Յոր­քի Ս. Վար­դան, Բեր­ձո­րի Ս. Համ­բարձ­ման ե­կե­ղե­ցի­նե­րի քան­դակ­նե­րը, խաչ­քա­րեր. ար­դեն ան­մա­հութ­յու­նը վաս­տա­կած էր:
Սի­րում էր մեջ­բե­րել Շ­տայ­նե­րին. «Ար­վեստ­նե­րի մեջ ա­ռաջ­նա­յի­նը քան­դա­կա­գոր­ծութ­յունն է»: Հե­տո հա­վե­լում. «­Դուք՝ նկա­րիչ­ներդ, ինչ կտավ առ­նում եք, մի հատ դե­ղին ծի­րան, մա­նու­շա­կա­գույն բադր­ջան եք ներ­կում: Կոմ­պո­զի­ցիան, միտ­քը, խո­րութ­յունն ո՞ւր են»: Իսկ, ա՛յ, ե­գիպ­տա­կան ար­ձա­նա­գոր­ծութ­յու­նը նրա միակ բա­ցար­ձակ ըն­դու­նե­լին էր:
– Այս­տեղ շար­ժու­մը քա­րա­ցել է, ժա­մա­նա­կը կանգ է ա­ռել, մո­նու­մեն­տալ հա­վեր­ժութ­յան մեջ ընդ­միշտ կանգ է ա­ռել,- սի­րում էր կրկնել:
– Իսկ հա­ջոր­դը, ան­շուշտ, քո գոր­ծերն են,- կա­տա­կում էի ես:
– Զավ­զա՛կ, չա­չա­նա՛կ, էն­քա՛ն ես խո­սում,- վրա էր բե­րում՝ ան­կախ նրա­նից, որ ես լավ լսող էի, իսկ ին­քը՝ զար­մա­նա­լի դեպ­քե­րի գե­ղե­ցիկ շա­րադ­րող:
Նա գնաց, իր հետ գնա­ցին ժա­մա­նա­կի անկրկ­նե­լի դեպ­քե­րի, պատ­մութ­յուն­նե­րի շա­րան­նե­րը, ո­րոնք իր կյան­քի ան­բա­ժա­նե­լի մասն էին կազ­մում:
Ձայ­նագ­րիչ ձեռք­բե­րե­ցի, որ պահ­պա­նեմ խոս­քը: Չ­հասց­րի:
1974 թվա­կա­նի ամ­ռանն էր: Հեր­թա­կան գի­նար­բու­քից թևեր ա­ռած՝ ճախ­րում էի երկն­քի տակ՝ հա­մոզ­ված, որ աստ­ղա­զարդ այս գի­շե­րը վա­յե­լում եմ միայ­նակ, ա­նաղ­մուկ, ա­ռանց վկա­նե­րի, ա­զատ­ված ար­վես­տի հո­ղի վրա գզվռտո­ցի ժխո­րից: Ա­ռա­ջա­նում էի ու­ղեծ­րով դե­պի տուն, ինք­նա­գոհ մե­նութ­յան մեջ՝ գի­տակ­ցութ­յամբ, որ լռութ­յան այս վա­յել­քը սթա­փութ­յանս բնավ վնա­սա­կար չէ: Ճա­նա­պար­հիս ոչ մի շուն իսկ չհան­դի­պեց. հա­վա­նա­բար շատ ուշ էր ան­գամ նրանց հա­մար: Եվ, օ՜, հրա՜շք, լույս փա­րո­սի ուղ­ղութ­յուն ցույց տվող գի­շե­րա­յին միայ­նակ ճամ­փոր­դին, ո­րը կա­րող է և մո­լոր­վել մթին, շեղ­վել ճա­նա­պար­հից: Մ­թութ­յան լռութ­յու­նը ճեղ­քող լույսն այդ իր մո­գա­կան պայ­ծա­ռութ­յամբ ինձ ձգում էր: Որ­քան ա­ռա­ջա­նում էի, այն ինձ թե՛ ծա­նոթ, թե՛ հա­րա­զատ էր դառ­նում, ո­րով­հետև այն սոսկ հա­սա­րակ լույս չէր, այլ սրտի և հո­գու ջեր­մութ­յամբ պայ­ծառ ճա­ռա­գող է­ներ­գիա, ո­րը հոր­դում էր ինձ լավ ծա­նոթ մաեստ­րո Ար­տա­շե­սի ար­վես­տա­նո­ցի պա­տու­հա­նից: Այն ժա­մա­նակ ար­վես­տա­նո­ցի դու­ռը շքա­մուտ­քի մի­ջից էր, և դռ­նից ձախ՝ կա­վով լցված հո­րի կող­քով ու երկ­րորդ հարկ տա­նող աս­տի­ճան­նե­րի տա­կից անց­նե­լով՝ հայտն­վում էիր ըն­դար­ձակ ար­վես­տա­նո­ցում, ուր ես ար­դեն կանգ­նած էի: Ինչ­պես գի­շե­րա­յին եր­կին­քը աստ­ղե­րով լե­ցուն, այն­պես էլ ար­վես­տա­նո­ցի փայտ­յա հա­տա­կը սպի­տակ գի­նու բազ­մա­թիվ դա­տարկ­ված շշե­րով էին շաղ տրված, իսկ կենտ­րո­նում՝ բազ­կա­թո­ռի մեջ, ննջում էր մաեստ­րոն, գու­ցե անր­ջում:
Զ­գա­լով ան­ծա­նոթ շնչա­ռութ­յուն ար­վես­տա­նո­ցում՝ բարձ­րաց­րեց գի­նով ծան­րաց­րած գլու­խը, տե­սավ ինձ, ժպտաց.
– Ի՛նչ լավ է, որ ե­կար, մե­նակ ո՞նց խմեմ,- ձեռ­քի շար­ժու­մով ցույց տվեց լե­ցուն շշե­րը:
Մե­կը հարց­նող լի­ներ, թե ինչ խմե­լու մա­սին է խոս­քը, երբ ես լավ էի, իսկ ին­քը՝ լափ լավ:
Եվ սա­կայն գի­նին բաց ա­նե­լու և բա­ժակ­նե­րը լցնե­լու կար­գադ­րութ­յու­նը կա­տար­ված էր:
– Վա­ղը պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը ըն­դու­նե­լու է Թա­ման­յանս,- ա­սե­լով դա­տար­կեց գա­վը:
Շ­շե­րի քա­նա­կից ակն­հայտ էր, որ բազ­մութ­յուն էր հյու­րըն­կալ­վել մաեստ­րո­յին, և­ որ նա խմե­լու գոր­ծում էլ իր բարձ­րութ­յան վրա է մնա­ցել: Եվ, սա­կայն, դա­դա­րը մեզ եր­կու­սիս էլ չէր խան­գա­րի այդ պա­հին:
Քիչ անց բաց ա­նե­լով մետր-մետ­րու­կես իր կեր­տած Թա­ման­յա­նի հու­շար­ձա­նի եր­կու տար­բե­րակ­նե­րը՝ կրկնեց. «­Վա­ղը գա­լու են ըն­դու­նեն»: Ձայ­նը կար­ծես թե ե­րե­րաց: Գու­ցե ինձ թվաց:
Բա­վա­կան եր­կար լռութ­յուն տի­րեց: Չեմ կա­րող ա­սել, որ այն բա­վա­րար էր, որ սթափ­վեինք ա­ռա­վել ևս մեր ու­նե­ցած զգա­լի բե­ռից, և, այ­նու­հան­դերձ, դա այն անհ­րա­ժեշտ դա­դարն էր, ո­րը վճռա­կան է, ինչ­պես մի կտոր անհ­րա­ժեշտ, կե­նա­րար օ­դը, ո­րը շնչա­ռութ­յունն է վե­րա­նո­րո­գում: Դա­դար, ո­րը մեռ­յալ կե­տից հա­նում ու հա­խուռն շարժ­ման մեջ է դնում ակ­նա­պիշ ըն­թաց­քը:
– Գա­լու են,- ա­սե­լով մո­տե­ցավ դազ­գահ­նե­րի վրա դրված գոր­ծե­րին:
Ես նույն­պես ա­ռա­ջա­ցա դե­պի մա­կետ­նե­րը, ո­րոն­ցից մե­կում Թա­ման­յա­նը նստած էր, իսկ մյու­սում՝ հա­սա­կով մեկ կանգ­նած և­ աջ ձեռ­քում մի խո­յակ պա­հած:
Գի­նով­ցած էինք ու լուռ էինք և լուռ էինք, քա­նի որ գի­նով էինք: Օ­դը լար­ված էր ան­պա­տաս­խան հար­ցե­րից, ո­րոնք չէին հնչել:
Միայն Աստ­ված գի­տե՝ որ­քան կշա­րու­նակ­վեր այս մունջ խո­սակ­ցութ­յու­նը: Հան­կարծ մաեստ­րոն դազ­գա­հի վրա­յից ցած գլո­րեց ար­ձա­նի կանգ­նած տար­բե­րա­կը, ո­րը ընկ­նե­լով ծեփ­վեց հա­տա­կին՝ ա­նա­սե­լի աղ­մու­կով խա­թա­րե­լով գի­շե­րա­յին լռութ­յու­նը: Չ­գի­տեմ՝ ին­քը ինչ­պես, բայց ես այդ ակն­թար­թին ա­վե­լի սթափ էի, քան երբ­ևէ կա­յի և կար­ծում եմ, որ ինքն էլ էր այդ­պի­սին: Ս­թափ ու լուռ էինք, քա­նի որ լուռ էինք ու սթափ:
Լ­ռութ­յու­նը հան­կարծ փո­խա­րին­վեց ամ­բո­խի բազ­մա­ձայն ժխո­րով: Գի­շե­րազ­գես­տը մի կերպ հա­գած (ձեռ­քերն ինչ ան­ցել էր)՝ գի­շեր­վա կե­սին հարևան­նե­րը՝ կա­նայք ու տղա­մար­դիկ, ներ­խու­ժե­ցին ար­վես­տա­նոց՝ բարձ­րա­ձայն հարց­նե­լով՝ ի՞նչ պա­տա­հեց, ի՞նչ պայ­թեց, ի՞նչ կա­տար­վեց այս­տեղ, ի՞նչ ձայն էր, որ­տե­ղի՞ց: Եվ քար կտրած պա­պանձ­վե­ցին:
Ար­ձան, որ­պես այդ­պի­սին, գո­յութ­յուն չու­ներ, իսկ մենք կանգ­նած էինք գետ­նի վրա տա­րած­ված կա­վի կույ­տի շուր­ջը: Ք­նա­հա­րամ մարդ­կանց են­թադ­րութ­յու­նը միան­գա­մից պարզ դար­ձավ: Ըմբռ­նե­ցինք նրանց մտա­դ­րութ­յու­նը: Ն­րանք պատ­րաստ էին ինձ բզիկ-բզիկ ա­նել, քա­նի որ կար­ծում էին, որ ես եմ նրանց գի­շե­րա­յին ան­հանգս­տութ­յան պատ­ճա­ռը, իսկ քան­դա­կի ճա­կա­տա­գի­րը նրանց բնավ էլ չէր հու­զում: Լավ է, որ Ար­տա­շը իր հա­մո­զիչ խոս­քով հանգս­տաց­րեց նրանց, փա­րա­տեց նրանց կաս­կած­նե­րը, հա­մո­զեց, որ էլ չի կրկնվի այս­պի­սի խայ­տա­ռա­կութ­յուն ու բա­րի քուն ու ա­նուշ ե­րազ­ներ մաղ­թե­լով՝ ճա­նա­պար­հեց բո­լո­րին, ո­րոնք մռթմռթա­լով, բռթբռթա­լով հե­ռա­ցան ի­րենց տնե­րը:
Մ­նա­ցինք մե­նակ: Խ­մե­ցինք: Լուռ էինք, ո­րով­հետև սար­խոշ (ար­բած-Ս.Մ.) էինք, սար­խոշ էինք ու լուռ խմում էինք: Մ­տա­ծում էի՝ ինչ պետք է ցույց տա ըն­դու­նող­նե­րին, քան­զի կանգ­նա­ծը ընդ­միշտ պառ­կած էր, ո­րը կա­րե­լի էր գու­ցե և ցույց տալ, իսկ նստածն էլ… Տա­պալ­ված ար­ձա­նի պայթ­յու­նի ձայ­նը ա­կանջ­նե­րիս մեջ էր:
Ար­տա­շը՝ շատ հան­դարտ, բազ­կա­թո­ռի մեջ նստած: Կար­ծես ո­չինչ տե­ղի չէր ու­նե­ցել: Քիչ ա­ռաջ ա­ծու­խի մի կտո­րով հա­տա­կի վրա ինչ-որ բան էր նկա­րում ու ըմ­պում գի­նին: Զար­ման­քիս չափ ու սահ­ման չկար, ո­րով­հետև հա­տա­կի տախ­տա­կին մի քա­նի վայրկ­յա­նի ըն­թաց­քում պատ­կեր­ված էր ուր­վան­կար, ո­րը մեծ ճար­տա­րա­պետ Թա­ման­յա­նի հո­յա­կապ հու­շար­ձանն էր դառ­նա­լու: Ա­ռա­ջար­կե­ցի՝ գետ­նի վրա­յի կա­վը հո­րը լցնեմ:
– Դու դրա հետ գործ չու­նես: Ես բարձ­րա­նում եմ կես ժամ քնեմ: Սա քեզ տախ­տակ, մուրճ, մեխ, լար: Որ իջ­նեմ, կար­կա­սը կա­պած լի­նես:
Ես ա­ռար­կե­ցի՝ ա­սե­լով, որ կա­վը կա­րող եմ լցնել հո­րը, բայց կար­կաս կա­պել չեմ կա­րող, չու­նեմ այդ հմտութ­յու­նը:
– Կա­րո՛ղ ես, կա­րո՛ղ ես,- ա­սաց ու գնաց քնե­լու:
Չ­գի­տեմ՝ այդ պա­հին ինչ ու­ժեր էին ինձ ա­ռաջ­նոր­դում, սա­կայն ա­կա­նա­տես եմ ե­ղել մաեստ­րո­յի կող­մից իր ստեղ­ծա­ծի ա­վեր­ման և նո­րի ա­րար­ման մո­գութ­յա­նը: Ա­լե­կոծ­ված ներք­նաշ­խար­հովս դի­մա­վո­րում էի լու­սա­բա­ցը ծննդյան հրաշ­քի սպա­սե­լի­քով: Պատ­րաս­տածս կար­կա­սը մաեստ­րո­յի կող­մից գե­րա­զանց ըն­դուն­վեց: Կա­վը գետ­նից վերց­նե­լով՝ ա­րա­գո­րեն սկսեց լցնել կմախ­քը: Հե­տո ար­վես­տա­նո­ցի անկ­յու­նում տախ­տա­կի կտո­րը հար­մա­րեց­նե­լով որ­պես սե­ղան՝ կար­գա­­դրեց հան­վեմ և կանգ­նեմ գծան­կա­րում պատ­կեր­վա­ծի դիր­քով՝ ձեռ­քերս հե­նած սե­ղա­նին:
Աշ­խա­տում էր ա­րագ, ինք­նամ­փոփ ու ինք­նավս­տահ: Կարճ տևեց բնոր­դի գոր­ծու­նեութ­յունս:
– Կազմ­վածքդ Թա­ման­յա­նին հա­մա­պա­տաս­խան չէ,- ա­սե­լով ա­վար­տեց գործն ու ձեռքն ա­ռավ գա­վը:
Խոս­տա­ցա հա­ջորդ օ­րը ըն­կե­րոջս որ­պես բնորդ ներ­կա­յաց­նել: Նա բարձ­րա­հա­սակ էր, նի­հար և շատ ա­վե­լի հա­մա­պա­տաս­խան էր Թա­ման­յա­նի կա­ռուց­ված­քին: Ու­րա­խա­ցավ, ա­սաց. «Ես էլ տե­նամ՝ ինչ եմ ա­նում էդ հանձ­նա­ժո­ղո­վի հետ»:
Տա­նը ո­դի­սա­կանս ըն­դուն­վեց ըմբռ­նու­մով: Հա­մե­նայն­դեպս, այդ­պես ներ­կա­յաց­վեց: Հե­ռա­խո­սով պայ­մա­նա­վոր­վե­ցի դպրո­ցա­կան ըն­կե­րոջս՝ Մե­լիք­յան Ռու­բե­նի հետ, որ նա Թա­ման­յա­նի ար­ձա­նի հա­մար լի­նի բնորդ: Ու­րա­խութ­յամբ հա­մա­ձայ­նեց: Պայ­մա­նա­վոր­վե­ցինք հա­ջորդ օր­վա հա­մար:
Ար­տա­շը քննա­խույզ հա­յաց­քով նա­յեց Ռու­բե­նին՝ ա­սե­լով.
– Ա՜յ, սա ու­րիշ բան: Հան­վի՛ր:
Ռու­բե­նը գրա­վեց իմ ե­րեկ­վա տեղն ու դիր­քը: Մաեստ­րոն իր տա­րեր­քի մեջ էր, իսկ ես ըմ­բոշխ­նում էի անց­յալ գի­շեր­վա վառ տպա­վո­րութ­յուն­նե­րով առ­լե­ցուն հի­շո­ղութ­յունս:
Հի­շո­ղութ­յուն­ներ՝ ա­մե­նայն ման­րա­մաս­նե­րով, խոս­քի, բա­ռի ա­ռու­մով, դի­վա­դա­դար հար­ևան­նե­րի կեր­պարնե­րով, նրանց մտքե­րով, մաեստ­րո­յի աս­պե­տա­կան կեց­ված­քով, ա­րար­քի վստահ հա­մո­զու­մով, իմ այդ կես­գի­շե­րա­յին հայտ­նութ­յու­նով: Չի­մա­ցա էլ՝ ով­քեր էին ին­ձա­նից ա­ռաջ ե­ղած այ­ցե­լու­նե­րը: Կար­ծես թե շատ­վոր էին՝ շշե­րի քա­նա­կից ել­նե­լով: Մի­գու­ցե հենց նրան­ցից հե­տո ու­ղարկ­վե­ցի: Ին­չո՞ւ ոչ: Ով­քե՞ր էին, ի՞նչ էին խո­սել, ո՞վ գի­տե: Գի­տեի միայն՝ ինչ են խմել և­ ինչ­քան: Ինչ­պե՞ս ա­վարտ­վեց հանձ­նա­ժո­ղո­վի կա­յա­նա­լիք այ­ցե­լութ­յու­նը, ին­չո՞ւ չթո­ղեց հա­վա­քեմ կա­վը, ո՞ւր ան­հե­տա­ցան դա­տարկ շշե­րը: Այս մտքե­րի խառ­նաշ­փոթ հա­րա­հո­սի տա­րա­փը ջնջեց ժա­մա­նա­կի սահ­ման­նե­րը: Չզ­գա­ցի, թե ոնց թռավ ժա­մա­նա­կը:
Խ­մե­ցինք ե­րեկ­վա գի­նուց: Ժա­մա­դրվե­ցինք հա­ջորդ օ­րը՝ աշ­խա­տան­քը շա­րու­նա­կե­լու հա­մար: Ռու­բե­նի հետ դուրս ե­կա: Ե­րե­կո­յան Ռու­բե­նը զան­գա­հա­րեց և­ ա­սաց, որ ինչ-որ ան­հե­տաձ­գե­լի գործ ու­նի ու չի կա­րո­ղա­նա­լու ներ­կա­յա­նալ, բայց պայ­մա­նա­վոր­վել է իր միջ­նեկ եղ­բոր՝ Լ­ևո­նի հետ, ո­րը իր պես բարձ­րա­հա­սակ ու նի­հա­րա­կազմ էր և միան­գա­մայն կա­րող էր փո­խա­րի­նել ի­րեն:
– Բա Ռու­բենն ո՞ւր է,- հարց­րեց մաեստ­րոն:
Ա­սա­ցի, որ Լ­ևո­նը Ռու­բե­նի եղ­բայրն է և փո­խա­րի­նե­լու է նրան, քա­նի որ վեր­ջինս զբաղ­ված է: Երբ Լ­ևո­նը հան­վեց և դիրք ըն­դու­նեց, մաեստ­րոն ա­սաց.
– Ա՛յ, սա իսկն է:
Լ­ևո­նը եղ­բոր հա­սա­կին էր, բայց զգա­լի նի­հար, ին­չը միան­գա­մայն հա­մա­հունչ էր Թա­ման­յա­նի կեր­պա­րին: Այդ աշ­խա­տան­քա­յին օրն էլ աննկատ թռավ, սա­կայն ծնունդ տվեց անկրկ­նե­լի մի հու­շար­ձա­նի, որն ան­մա­հաց­նե­լու էր մեծն ճար­տա­րա­պետ Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նի հի­շա­տա­կը:
Այս­պի­սին է այս քան­դա­կի պատ­մութ­յան սկիզ­բը, իսկ ա­վար­տը այն բա­զալ­տե հո­յա­կապ կո­թողն է, ո­րը մեր մայ­րա­քա­ղա­քի պար­ծանքն է:
Թա­ման­յա­նի ար­ձա­նի մա­սին Գ­րի­գոր Խանջ­յա­նը, ո­րի հան­դեպ մեծ հար­գանք էր տա­ծում մաեստ­րոն, ա­սել է. «Աշ­խար­հի շատ երկր­նե­րում եմ ե­ղել, բազ­մա­թիվ ար­ժա­նա­վոր ան­ձանց ար­ձան­ներ եմ տե­սել, բայց այս­պի­սի՛ կոմ­պո­զի­ցիա, այս­պի­սի՛ մեկ­նա­բա­նութ­յուն, այս­պի­սի՛ ե­զա­կի լու­ծու­մով հու­շար­ձա­նը միակն է, ո­րը ես գի­տեմ»:
Գեղանկարիչ, լուսանկարիչ ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐ
Օշական, 07-10. 07. 2017

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։