ՀԵՏՄՈԴԵՌՆԸ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԻ ԳԻՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ / ­Նո­րայր ՂԱԶԱՐՅԱՆ

­Նո­րայր ՂԱԶԱՐՅԱՆ

­Նո­րայր  ՂԱԶԱՐՅԱՆ

 

ՀԵՏՄՈԴԵՌՆԸ  ԵՎ  «ԺԱՄԱՆԱԿԻ ԳԻՐ»  ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը  հա­վա­տա­րիմ է դա­սա­կան պոե­զիա­յի ար­ժեք­նե­րին և­ ա­վանդ­նե­րին։ Դա­սա­կա­նութ­յու­նը  մի ինք­նա­բավ ար­ժե­հա­մա­կարգ չէ։ Այն միշտ փոխ­վում է և հարս­տա­նում։ Դա­սա­կան պոե­զիա­յի գա­գաթ հան­դի­սա­ցող Չա­րեն­ցի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ներ­կա­յիս բա­նաս­տեղ­ծութ­յան հա­մար մնում է կա­տա­րե­լութ­յան չա­փա­նիշ։ Չա­րեն­ցի հան­դեպ պաշ­տա­մուն­քով է շնչում «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւի «­Չա­րեն­ցի վեր­ջին ա­շու­նը» շար­քը։  Չա­րեն­ցի պոե­զիան տե­սա­նե­լի թե ան­տե­սա­նե­լի ե­ղա­նակ­նե­րով սնում է մեր օ­րե­րի գրա­կա­նութ­յու­նը։

Էդ. Մի­լի­տոն­յա­նը այն բա­նաս­տեղծ­նե­րից է, ով գնում է դա­սա­կան ար­ժեք­նե­րի հաս­տատ­ման և հ­նա­րա­վո­րինս նո­րաց­ման ճա­նա­պար­հով։ Սա­կայն ճշմար­տութ­յունն այն է, որ նա չի շրջան­ցում ար­վես­տի նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, խոս­քը նաև հետ­մո­դեռ­նիզ­մի մա­սին է։ Հետ­մո­դեռ­նը հա­կադր­վում է դա­սա­կա­նին՝ որ­պես հա­մա­կարգ, պայ­մա­նա­վոր­ված փի­լի­սո­փա­յութ­յան նոր հո­սանք­նե­րով։

Ներ­կա­յումս մենք ու­նենք հետ­մո­դեռ­նիզ­մի ծնունդ հան­դի­սա­ցող գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ (նաև հա­ջող­ված), սա­կայն ո­րոշ մա­սը թող­նում է միայն փոր­ձա­րա­րա­կան  տպա­վո­րութ­յուն։

Էդ. Մի­լի­տոն­յա­նի պոե­զիան հե­ռու է քա­րա­ցած ա­վանդ­նե­րից, կյան­քին ա­րագ է ար­ձա­գան­քում, վե­րա­փոխ­ման դիր­քե­րում է և զ­գա­յուն է այ­լընտ­րան­քա­յին ար­ժեք­նե­րի հան­դեպ։ Հատ­կա­պես վեր­ջին ժո­ղո­վա­ծու­նե­րում ար­ժեք­նե­րի վե­րար­ժե­քա­վոր­ման ի­րո­ղութ­յունն ա­վե­լի տե­սա­նե­լի և կշ­ռա­վոր է դառ­նում։ Դ­րան­ցում մենք տես­նում ենք կյանքն ու ար­վես­տը ի­մաս­տա­վո­րող հա­յաց­քի փո­փո­խութ­յուն­ներ՝ կապ­ված փի­լի­սո­փա­յա­կան նոր ուղ­ղութ­յուն­նե­րի հետ։ Ն­ման ե­ղա­նա­կով հարս­տա­նում է ստեղ­ծա­գոր­ծա­կան զի­նա­նո­ցը, հա­մա­պա­տաս­խա­նում կյան­քի ա­րագ փո­փոխ­վող պա­հանջ­նե­րին։

Սեղմ շա­րադ­րենք հետ­մո­դեռ­նի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը։ Ն­րան բնո­րոշ է ար­վես­տի՝ որ­պես խա­ղի, տեքս­տի՝ որ­պես խոս­քա­յին «հե­ղե­ղի» ըն­դու­նու­մը՝ պայ­մա­նա­վոր­ված «գի­տակ­ցութ­յան  հոս­քով»։ Ի­մաս­տի ար­ժե­հա­մա­կար­գը փոխ­վում է ա­նար­խիա­յի, տե­սա­նե­լի է տեքս­տի դե­կոնստ­րուկ­ցիան (ա­պա­կա­ռուց­վածք)։ Պի­կա­սոն ա­սել է, որ ին­քը սկզբից  նկա­րում  է  պատ­կե­րը,  ա­պա  տրո­հում։

Հետ­մո­դեռ­նիզ­մի մյուս հատ­կա­նիշ­ներն են՝ ին­տեր­տեքս­տայ­նութ­յուն, ար­տա­հայ­տութ­յան մա­կե­րե­սայ­նութ­յուն, բարձ­րա­միտ, խո­ցող հեգ­նանք, սե­փա­կան դիր­քե­րի փաս­տարկ­ման գրե­թե բա­ցա­կա­յութ­յուն, բաց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն (նրա ա­նա­վարտ ձև)։ Չի պահ­պան­վում կա­պը բարձր հոգ­ևոր ար­ժեք­նե­րի հետ։ Ս­տեղ­ծա­գոր­ծութ­յուն են մուտք գոր­ծում պա­հի տպա­վո­րութ­յուն­ներն ու հո­գե­կան մղում­նե­րը։ Թույլ են պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին կա­պե­րը, արդ­յունք­նե­րը  հստակ  չեն  ո­րո­շարկ­վում[1]։

Խո­սե­լով Էդ. Մի­լի­տոն­յա­նի պոե­զիա­յի և հետ­մո­դեռ­նի հետ ե­ղած կա­պի մա­սին, ինչ­պես նշել ենք, այդ կա­պը հա­մա­կար­գա­յին բնույթ չի կրում, այլ միայն վերց­վում են ա­ռան­ձին սկզբունք­ներ։ Դա, ա­վե­լի ճիշտ, ոչ այն­քան վերց­նել է, որ­քան ժա­մա­նա­կի հետ հա­մա­քայլ ըն­թա­նա­լու, կյան­քի խոր­քե­րը թա­փան­ցե­լու արդ­յունք։ Սա­կայն բա­նաս­տեղ­ծը հե­ռու է հետ­մո­դեռ­նի ա­մեն ինչ ժխտող ո­գուց և պահ­պա­նում է հոգ­ևոր ար­ժեք­նե­րի գե­րա­կա­յութ­յու­նը։ Ի­հար­կե, բա­նաս­տեղ­ծը տեղ է տա­լիս են­թա­գի­տակ­ցա­կան ա­ռա­ջադ­րույթ­նե­րին։ Էդ. Մի­լի­տոն­յա­նը հետ­ևում է ամ­բող­ջա­կա­նի կոն­ցեպ­ցիա­յին (թեև ա­ռան­ձին բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում կան ա­պա­կա­ռուց­ված­քի տար­րեր, նկատ­վում է ձգտում դե­պի հա­կա­սա­կա­նը, եր­բեմն՝ հատ­վա­ծա­յի­նը։ Բ­նո­րոշ է կյան­քի վե­րա­բեր­յալ փի­լի­սո­փա­յա­կան  հա­յաց­քի  ռել­յա­տի­վիզ­մը  (հա­րա­բե­րա­կա­նութ­յու­նը)։

Տե­սիլ­նե­րում չորս կող­մից//­Խաբ­կանք­նե­րի ցանց հյու­սում,//­Փի­լի­սո­փան ման­կան պես//Օ­րոր­վում է այդ ցան­ցում։  («Ստ­վեր­ներ», «­Ժա­մա­նա­կի գիր»)

Հետ­մո­դեռ­նի և դա­սա­կա­նութ­յան հա­մադ­րա­կա­նութ­յու­նը բնո­րոշ է հատ­կա­պես «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւին (2021 թ.)։ Այն հատ­կան­շա­կան դեր է ու­նե­ցել «­Ցաս­ման հաց», «Է», «­Մի բուռ խոսք» ժո­ղո­վա­ծու­նե­րում։

Ն­կա­տի ու­նենք այն, որ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րին ինչ-որ չա­փով բնո­րոշ են դառ­նում եզ­րա­կա­ցութ­յան հա­վա­նա­կա­նութ­յու­նը, շա­րադ­րան­քի անս­պա­սե­լի շրջու­մը, ա­նա­վարտ լի­նե­լը (դա­սա­կա­նին հա­կա­ռակ), երկ­վութ­յու­նը, խա­ղը բա­ռա­յին տա­րած­քում, հան­կար­ծա­դեպ կան­խա­տե­սու­մը, փի­լի­սո­փա­յա­կան ի­մաս­տով հար­ցա­կան­ներ, կյան­քի տա­րար­ժե­քա­վո­րում­ներ, սկիզբ-վերջ փո­խա­տե­ղում­ներ (դա­տո­ղութ­յուն­նե­րի «հոսք»), աս­վա­ծի բազ­մար­ժե­քութ­յու­նը, հու­մոր, խո­ցող հեգ­նանք, ո­րի պա­րա­գա­յում ի­մաս­տը փոխ­վում  է  հա­կաի­մաս­տի։

Չա­փա­զանց թարմ են ի­րենց ա­սե­լի­քով պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած հա­մադ­րա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը։ Հատ­կա­պես դա վե­րա­բե­րում է «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւի «­Մարդ­կանց ցու­ցա­հան­դես» շար­քին։ Հեգ­նան­քը սկսվում է շար­քի վեր­նագ­րից։ Իշ­խող է դառ­նում կյան­քին տրվող երկ­վա­կան գնա­հա­տա­կա­նը.

– Երգ­չախմ­բով տիե­զերքն է հո­լո­վում//­Գոյ ու չգոյ և­ այլ կյան­քի//Ա­լե­լուն…  («Ըն­տե­լա­ցանք»)

Գոյ ու չգո­յի կող­քին դրվում է «և­ այլ կյան­քի» աբ­սուրդ ըմբռ­նու­մը (աբ­սուր­դը նույն­պես սկսվում է շար­քի վեր­նագ­րից՝ «­Մարդ­կանց ցու­ցա­հան­դես»)։

Շար­քի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րին բնո­րոշ է եր­կի­մաս­տութ­յու­նը։ Հարկ է կողմ­նո­րոշ­վել հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի մեջ, ին­չը հարս­տաց­նում է ի­մաս­տա­յին դաշ­տը (մե­նի­մաս­տութ­յու­նը ներ­կա­յումս քա­րա­ցա­ծութ­յան տպա­վո­րութ­յուն է թող­նում)։

Եվ նա­յում ենք կրկե­սի ծուռ հա­յե­լուն,//Ն­րա խոր­քի ար­ձա­գանքն է//Ա­լե­լու…   («Ըն­տե­լա­ցանք»)

Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը թող­նում է բազ­մա­ձայ­նութ­յան տպա­վո­րութ­յուն, ո­րը հու­շում է գի­տակ­ցութ­յան տա­րըն­թեր­ցու­մի շեր­տե­րի մա­սին (միա­ձայ­նութ­յունն ար­դեն խլաց­նող է)։

Դի­րի­ժո­րի դերն է տե­րը հա­յե­լում,//­Զանգն է զար­կում, սիրտն է զար­կում,//Ա­լե­լու… («Ըն­տե­լա­ցանք»)

«Ըն­տե­լա­ցանք»-ը երգ­չախմ­բա­յին ձայ­նի տպա­վո­րութ­յուն է թող­նում և լի է զուսպ դրա­մա­տիզ­մով։

Բա­նաս­տեղ­ծութ­յուն է մուտք գոր­ծում պրո­զա­յիզ­մը։ Մար­դը ճա­նաչ­վում է ինչ­պի­սի շա­պիկ, կո­շիկ, պի­ջակ հագ­նե­լով («­Մար­դուն ճա­նա­չելն այն­քան հեշտ է»)։ Նա «պարզ բա­ղադ­րութ­յուն է քի­միա­կան»։ Սա­կայն մար­դու ներսն ան­ճա­նա­չե­լի է։ Բա­նաս­տեղ­ծութ­յունն ա­վարտ­վում է բա­ռա­խա­ղով (դա­սա­կան ա­վար­տին ոչ բնու­թագ­րա­կան).

Մար­դը լեզ­վա­բա­նա­կան շու­տա­սե­լուկ  է.

Ինչ­պի­սին է՝ այդ­պի­սին է։//Այն­պի­սին է՝ այս­պի­սին է։//­Մի խոս­քով՝ պի­սին, պի­սին,//­Սին, սին։

<<­Մարդ­կանց ցու­ցա­հան­դես» շար­քը լի է պա­րա­դոքս­նե­րով (ըն­դուն­վա­ծին հա­կա­դիր, հա­կա­սող կար­ծիք­ներ, ըն­դուն­վա­ծի մեր­ժում՝ նո­րի ու ան­սո­վո­րի ա­ռա­ջադր­մամբ)։ Պա­րա­դոք­սը ու­ժե­ղաց­նում է խոս­քի ներ­գոր­ծութ­յու­նը, շեշ­տում ան­սո­վոր մտքի կար­ևո­րութ­յու­նը։  Պա­րա­դոք­նե­րի վրա  է կա­ռուց­ված այս բա­նաս­տեղ­ծութ­յու­նը.

Երբ ըն­կեր­նե­րից մե­կի թաղ­մա­նը//Չգ­նաս,//­Նա էլ չի գա//­Քո թաղ­մա­նը։//­Բա որ հան­դի­պեք ի­րար,//Ի՞նչ եք ա­սե­լու։//Այն աշ­խար­հում ստելն//Այն­քան էլ ըն­դուն­ված չէ։   («­Մարդ­կանց ցու­ցա­հան­դես»)

«­Կոկ­տեյլ» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը կյան­քի հա­կա­սութ­յուն­նե­րի խտա­ցումն է՝ ժխտման ո­գու դրսևոր­մամբ («­Հի­մա ոչ մի բան, ոչ էլ վեր­ջա­բան»)։ Սա ճգնա­ժամ է ար­տա­հայ­տում։ Պա­րա­դոք­սալ ա­սույ­թը միա­վոր­վում է հեգ­նան­քի հետ։ Պա­րա­դոքսն ըն­դու­նում է սրա­միտ ձև.

Ե­թե ապ­րում ենք,//­Պի­տի ապ­րենք,//­Սա մարդ­կա­յինն է։//Ե­թե չենք ապ­րում,//­Պի­տի չապ­րենք,//­Սա աստ­վա­ծա­յինն է։

Աբ­սուր­դի հիմ­քով նյու­թա­կա­նի և­ անն­յու­թա­կա­նի ի­մաս­տով, ի­րենց տե­ղե­րը փո­խում են հո­գին և մար­մի­նը.

– Անն­յու­թի մեջ նյու­թը//­Հանց քո մեջ հո­գին…

Հո­գին դրվում է նյու­թի, իսկ մար­մի­նը անն­յու­թի շար­քում։ Սա պա­րա­դոքս է՝ չսպաս­ված, տա­րօ­րի­նակ և հեգ­նա­կան ձևա­կեր­պում։ Պա­րա­դոքսն ըն­դու­նակ է տպա­վո­րել, հա­մո­զել, ո­րով­հետև ինք­նա­տիպ է, սրա­միտ, իր ձևա­կեր­պում­նե­րով՝ «հան­դուգն»։

Մար­դը եր­բեմն այն աշ­խար­հում//­Նոր հաս­կա­նում է այն,//Ինչ ես չեմ կա­րող ա­սել//Այս աշ­խար­հում։   («­Մար­դիկ», «­Ժա­մա­նա­կի գիր»)

Հեգ­նան­քը և­ ի­մաս­տուն միտ­քը միա­նում են և ս­տաց­վում է Աստ­ծո սխալ կա­տա­րա­ծի և մար­դու տված պա­տաս­խա­նի պա­րա­դոք­սալ մեկ­նութ­յուն.

– Ա­րա­րի­չը մեզ ձեռ ա­ռավ//Իր ա­րա­ծով,//­Մենք էլ նրան՝//­Մեր չա­րա­ծով։   («Ա­րա­րի­չը…», «­Ժա­մա­նա­կի գիր»)

Անս­պա­սե­լի միտ­քը բա­նաս­տեղ­ծութ­յան ա­վար­տի նշա­նա­կութ­յուն է ստա­նում.

Օ՜, վեհ հա­վերժն է՛լ ե­րա­զում է վերջ։   («Ոչ մե­կի մտքով…»)

Հե­մին­գո­ւե­յի ինք­նաս­պա­նութ­յան պատ­ճա­ռը դի­տում է հո­գե­կան երկ­պա­ռա­կութ­յուն.

– Նա հաս­տատ որ­պես ջա­հել առ­յուծ,//­Չէր հան­դուր­ժում ծեր ա­ռաջ­նոր­դին։    («1961 թվա­կա­նի հու­լի­սի 2-ին»)

Բա­նաս­տեղ­ծը հեգ­նում է պոե­զիան, ո­րը չի թող­նում «մի լավ, լուռ և­ ան­բա­ցատ­րե­լի մտա­ծենք» («­Բա­ռե­րը կար­ևո­րե­լով», «­Ժա­մա­նա­կի գիր»)։ «Ան­բա­ցատ­րե­լի» մտա­ծել՝ սա նշա­նա­կում է բա­ռե­րի չփո­խարկ­վող են­թա­գի­տակ­ցա­կան մտա­ծո­ղութ­յուն։ Հետ­մո­դեռ­նում են­թա­գի­տակ­ցա­կա­նը կար­ևոր բա­ղադ­րիչ է։ Նույն այդ են­թա­գի­տակ­ցա­կան հո­ղի վրա «բա­ռե­րը  վե­րած­վում են ան­մեկ­նե­լի բազ­մի­մաս­տութ­յան»։ Բա­նաս­տեղ­ծութ­յան վե­րա­բեր­յալ պատ­կե­րա­վոր դա­տո­ղութ­յուն­նե­րը շա­րու­նակ­վում են՝ կազ­մե­լով թվա­ցի­կո­րեն չդաս­դաս­ված ա­սույթ­նե­րի շտե­մա­րան։

Պոե­զիա­յի գնա­հա­տա­կա­նը տար­բե­րա­կա­յին է, սա­կայն խո­րա­ցող (տար­բե­րա­կա­յի­նը հետ­մո­դեռ­նում մտա­ծո­ղութ­յան իշ­խող ե­ղա­նակ է)։ Ա­հա օ­րի­նակ­ներ. Բա­նաս­տեղ­ծութ­յունն «ան­կա­տար որս» է, «գիրն ընկ­նում է մտքի ստվե­րից», լե­զուն «որ­քան լռի իր մա­սին, Այդ­քան կխո­սի» (պա­րա­դոքս)։

Գ­րի հան­դեպ առ­կա է ժխտա­կան վե­րա­բեր­մունք («Ար­ժե գրել», «­Ճեր­մա­կով լցված փա­թիլ ու թուղթ»), ին­չը հեգ­նա­կան բնույ­թի է։ Գի­րը մնում է ժխտում-հաս­տա­տում օ­ղա­կում՝ ի խույզ ճշմա­րիտ գրի։ Գ­րի «ժխտմամբ» բա­նաս­տեղ­ծը քան­դում է նրա վե­րա­բեր­յալ կարծ­րա­տի­պե­րը,   գրի  վե­րա­բեր­յալ  ձևա­վոր­վում  է հա­րա­բե­րա­պաշ­տա­կան վե­րա­բեր­մունք։

Բա­նաս­տեղ­ծը կա­յուն  ան­կա­յու­նի սահ­մա­նին է։ Ն­րա հա­մար բա­նաս­տեղ­ծութ­յու­նը գո­յա­ցու­մի ան­հաս­տատ գոր­ծըն­թա­ցում է, քան­զի որ­ևէ ծրագր­ված ըն­թացք ար­դեն կջնջեր նրան ի վե­րուստ պարգ­ևած խոր­հուր­դը։ Բա­նաս­տեղ­ծի հա­յաց­քը կյան­քին ու ար­վես­տին ռել­յա­տի­վիս­տա­կան է (հա­րա­բե­րա­պաշ­տա­կան), սա­կայն, միև­նույնն է, նրա հա­մար ծան­րութ­յան կենտ­րո­նը նա­խա­սահ­ման­ված ար­ժեք­ներն են, ո­րոնց շուրջ են տա­րըն­թեր­ցում­նե­րը։ Եվ ե­թե բա­նաս­տեղ­ծութ­յու­նը ձևա­կերպ­վում է որ­պես մտքի ստվե­րից ընկ­նող, ա­պա այդ միտ­քը ար­ժեք­նե­րի տի­րույ­թից է։ Սա­կայն, ըստ բա­նաս­տեղ­ծի, ար­ժեք­նե­րը պետք է նո­րա­կազ­մութ­յան գոր­ծըն­թաց մտնեն, ծնունդ առ­նեն հա­րա­բե­րա­պաշ­տա­կան օ­րենք­նե­րով, որ­պես­զի չմնան կա­ղա­պա­րի շրջա­նա­կում։ Ա­հա ու­րեմն, բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հա­րա­բե­րա­կա­նութ­յան սահ­ման­նե­րում պետք է ո­րո­նի ար­ժեք­նե­րը,  ան­հայ­տի թա­փան­ցում­նե­րում։ Ա­հա «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւի գլխա­վոր  ա­սե­լի­քը։

Եր­բեմն բա­նաս­տեղ­ծութ­յու­նը ներ­կա­յա­նում է որ­պես բա­ցա­սա­կան, ան­կա­նոն, են­թա­գի­տակ­ցա­կան մտո­րում­նե­րով քննութ­յան արդ­յունք։ Ա­պա­կա­ռուց­ված­քը (դե­կոնստ­րուկ­ցիա) հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս նախ­կին պատ­կե­րա­ցում­նե­րից ամ­բող­ջո­վին հրա­ժար­վել, կա­ռուց­ված­քի ընտ­րութ­յու­նը ևս­ են­թա­գի­տակ­ցութ­յան դաշտ տե­ղա­փո­խել։ Խոսքն ամ­բող­ջութ­յամբ փո­խա­բե­րա­կա­նաց­վում է։ «Ա­շու­նը» բա­նաս­տեղ­ծութ­յունն ամ­բող­ջութ­յամբ փո­խա­բե­րա­կան պատ­կեր­նե­րի շարք է։

– Ա­շու­նը ե­կել էր//­Պոե­զիա­յի փա­ռա­տոն…   («Ա­շուն»)

Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը սրտա­ռուչ  աշ­նա­նա­յին ու մարդ­կա­յին հո­գե­բա­նա­կան ե­րանգ­նե­րով է հա­րուստ։ Տո­ղը լե­ցուն է ապ­րու­մա­յին լից­քե­րով, տխուր-զվար­թով, գորշ ու գույնզ­գույն փո­խա­կեր­պում­նե­րով։ Մայ­րիկ-տա­րի­քով կի­նը «Այն­քան ջերմ է գնում ի մահ,//Ա­սես Ուխ­տագ­նա­ցութ­յան» («­Հո­գե­վար­քից մի քիչ ա­ռաջ»)։ Նուրբ հու­մո­րով ստեղծ­վում է մարդ­կա­յին ջերմ ապ­րում­նե­րի ե­րան­գա­դաշտ։ Սա նաև վե­րա­բե­րում է «­Կո­րիզ և հո­գի» բա­նաս­տեղ­ծութ­յա­նը.

– Ամ­պե­րի կեր­պով//­Կու­տակ­ված հո­գիք,//­Ձեր անձրևն է լույս//­Մար­գար­տա­հա­տիկ։

Պոե­զիան ա­սում է չաս­ված բա­ներ, մուտք գոր­ծում հո­գու ան­թա­փանց շեր­տեր։ Ան­տես եր­ևույթ­նե­րը  դառ­նում  են  տե­սա­նե­լի։  Ի հայտ են գա­լիս և խո­սում տե­սիլ­նե­րը։

«­Ժա­մա­նա­կի գիր»  ժո­ղո­վա­ծուն ա­վարտ­վում է «Սև հու­մոր» շար­քով, ո­րը խտաց­նում է խո­ցող հեգ­նան­քը։

– Այս­պի­սի աշ­խարհ,//Ա­նօ­րի­նակ աշ­խարհ,//Մր­ցում են դժոխք//Ընկ­նե­լու հա­մար։

Բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­նե­րը ի­րար են խառ­նում դրախտն ու դժոխ­քը։ Բա­նաս­տեղ­ծին մնում  է  ո­չինչ  չընտ­րե­լը  կամ  ո­չինչն  ընտ­րել  (խա­ղա­յին   ո­ճը  շա­րու­նակ­վում  է)։

«Ֆ­րի­կի գան­գա­տը» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ Տի­րո­ջը հան­դի­մա­նա­կան հարց է տրվում.

– Մեզ սի­րե­լու տեղ այս ո՞վ է ա­տել։

Շար­քե­րը խա­ղար­կա­յին բնույ­թով վե­րած­վում են մեկ տեքս­տի։ Բա­նաս­տեղ­ծութ­յու­նից բա­նաս­տեղ­ծութ­յուն ըն­թա­նում են պատ­կե­րա­վոր խո­հե­րը, նաև ո­րո­շա­կի տրո­հում­նե­րով, ի­մաս­տա­յին կենտ­րո­նը ոչ միշտ վեր­ջին տո­ղե­րում պա­հող տեքստ է։

Ա­սում ենք տեքստ, քա­նի որ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հե­ղի­նա­կի հա­մար ոչ այն­քան ռիթ­միկ խոսք է, որ­քան գրված է ըն­թերց­ման հա­մար։ Ո­րոշ տո­ղեր միա­սին եր­բեմն ու­նեն հա­րա­բե­րա­կան ինք­նու­րույ­նութ­յուն, ո­րոնք ընդ­հա­նուր ա­սե­լի­քի մեջ ինք­նա­վար դեր ու­նեն։ Բա­նաս­տեղ­ծութ­յան դե­րը հա­մար­վում է «­Փո­խա­դար­ձութ­յու­նը//Ա­մեն ին­չի միջև»։ Խոս­քը հոգ­ևոր (և­ ոչ միայն), սիմ­վո­լիկ (նաև ի­րա­կան) կա­պե­րի փո­խա­դար­ձութ­յան մա­սին է («­Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը թռչուն չի»)։ Բա­նաս­տեղ­ծութ­յա­նը հետ­մո­դեռ­նիս­տա­կան  գնա­հա­տա­կան  է  տա­լիս  ին­քը՝  բա­նաս­տեղ­ծը.

– Բ­նութ­յան մեջ տես­նում ես//­Հո­գուդ ու մարմ­նիդ//Կրկ­նա­կին//Եվ նրա մեջ տես­նում//­Բա­նաս­տեղ­ծութ­յուն։    («Բ­նութ­յան մեջ տես­նում ես»)

Այս­պի­սով հո­գու և մարմ­նի կրկնակն է բա­նաս­տեղ­ծութ­յու­նը (հետ­մո­դեռ­նիս­տա­կա­նը կրկնակ  ան­վա­նելն  է)։

Էդ. Մի­լի­տոն­յանն ըն­թեր­ցո­ղի մեջ ձևա­վո­րում է «տեքստ-գի­տակ­ցութ­յուն» (սա Բար­տի եզ­րույթ­նե­րից է)։ Մ­տա­ծո­ղութ­յուն-կա­ռուց­վածք ա­սե­լով՝ հաս­կա­նում ենք մտա­ծո­ղութ­յուն-­Բան կա­ռուց­ված­քը։ Բան ա­սե­լով՝ Էդ. Մի­լի­տոն­յա­նը ա­ռա­ջին հեր­թին հի­շում է գի­րը (գրի Բա­նը)։ Գիր ա­սե­լով՝ բա­նաս­տեղ­ծը նկա­տի է ու­նե­նում գրչութ­յան բո­լոր տե­սակ­նե­րը, գրա­կա­նութ­յան բո­լոր ժան­րե­րը և, այդ թվում, բա­նաս­տեղ­ծութ­յու­նը։ Նա գնում է բա­նաս­տեղ­ծութ­յու­նը գրա­վոր խոս­քի միաս­նա­կան տեքստ-կա­ռուց­ված­քում ըն­թեր­ցե­լու ճա­նա­պար­հով։ Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը տար­րա­լուծ­վում և­ ի­մաս­տա­վոր­վում է գրի (խոս­քի, Բա­նի)  մեծ  կա­ռուց­ված­քում։

[1]․ Տես՝ Эстетика, Ростов-на-Дону, ”Феникс“, 2005, стр. 167.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։