Գուր­գեն ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» վե­պի եր­կու կենտ­րոն­նե­րը / ­Կա­րեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

­­Գուր­գեն ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» վե­պին անդ­րա­դար­ձել են ­Սեր­գեյ ­Սա­րին­յա­նը, ­Հայկ ­Համ­բար­ձում­յա­նը, ­Դիա­նա ­Համ­բար­ձում­յա­նը, ­Վա­լե­րի ­Փի­լո­յա­նը, տո­ղե­րիս հե­ղի­նա­կը և­ այլք: ­Սույն հոդ­վածն ըն­դա­մե­նը լրա­ցում-ճշգրտումն է մեր նա­խորդ անդ­րա­դարձ­նե­րում ար­տա­հայտ­ված ո­րոշ տե­սա­կետ­նե­րի: ­Մեր նպա­տակն է գրա­կան եր­կի քննութ­յան տար­բեր հա­յե­ցա­կար­գե­րի կի­րարկ­ման արդ­յուն­քում ա­ռանձ­նաց­ված եր­կու կենտ­րոն­նե­րի ո­րո­շար­կու­մը Գ. ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» վե­պում: Գլ­խա­վոր խնդիրն է կա­ռուց­ված­քա­յին և ս­յու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին կենտ­րոն­նե­րի բնո­րո­շու­մը: Ա­ծանց­յալ խնդիրն է «Ե­նո­քի աչ­քը» վե­պի ձևա­կա­ռուց­ված­քա­յին և ­բո­վան­դա­կա­յին ինչ-ինչ հատ­կա­նիշ­նե­րի վեր­հա­նու­մը: ­Հե­տա­զո­տութ­յան ըն­թաց­քում կկի­րա­ռենք վեր­լու­ծութ­յան (ա­նա­լիզ), հա­մադ­րութ­յան (սին­թեզ), հա­ման­մա­նութ­յան (ա­նա­լո­գիա) և ­հա­մե­մա­տութ­յան ընդ­հա­նուր տրա­մա­բա­նա­կան մե­թոդ­նե­րը, մեկ­նա­բա­նա­կան մե­թո­դը:
­Մեզ հա­մար ու­ղե­նիշ է ­Յու. ­Տին­յա­նո­վի այն ըմբռ­նու­մը, որ դի­տանկ­յու­նը կա­րող է պայ­մա­նա­վո­րել ինչ­պես ու­սում­նա­սիր­վող եր­ևույ­թի նշա­նա­կութ­յու­նը, այն­պես էլ՝ բնույ­թը: Գ. ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» վե­պում եր­կու տար­բեր կենտ­րոն­ներ ա­ռանձ­նաց­նելն արդ­յունք է զուտ դի­տանկ­յան փո­փո­խութ­յան։ ­Հա­ման­մա­նութ­յան մե­թո­դի օգ­նութ­յամբ կա­րե­լի է ո­րո­շա­կի գա­ղա­փար ձևա­վո­րել գրա­կան տեքս­տի եր­կու կենտ­րոն­նե­րի մա­սին։ Այս­պես, ար­վես­տա­բան ­Վի­գեն ­Ղա­զար­յա­նը «Ս­յու­ժե­տա­յին ման­րան­կա­րը ­Կի­լի­կիա­յում» մե­նագ­րութ­յան մեջ պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է տար­բեր ման­րան­կար­նե­րի սյու­ժե­տա­յին կենտ­րոն­նե­րին: ­Ման­րան­կար­նե­րի կա­ռուց­ված­քա­յին մեկ­նա­բա­նութ­յան տե­սանկ­յու­նից ու­շագ­րավ է նաև «դաշ­տե­րի» ըմբռ­նու­մը. ««­Դաշ­տա­յին» ձախ խում­բը կազ­մում են բազ­մած Ք­րիս­տո­սը, նրա ետևում գտնվող ա­շա­կերտ­նե­րը՝ սա­րա­լան­ջի հետ միա­սին, ա­ջը՝ ­Զե­բե­դիա­յի եր­կու որ­դի­նե­րը սա­րա­լան­ջին հա­վա­սա­րակշ­ռող և ն­կա­րը ա­ջից փա­կող ճա­կա­տա­յին շի­նութ­յուն­նե­րի հետ միա­սին: Ն­րա կենտ­րո­նը հա­մա­պա­տաս­խա­նում է նաև սյու­ժեի կենտ­րո­նին….»: ­Մեզ հե­տաքրք­րող հար­ցի տե­սանկ­յու­նից ա­վե­լի մեծ կար­ևո­րութ­յուն է ներ­կա­յաց­նում սույն հատ­վա­ծի ծա­նո­թագ­րութ­յու­նը. «Ն­կա­տե­ցինք, որ բյու­զան­դա­կան Laur. VI, 23-ում «­Բո­րո­տի բժշկութ­յու­նը» ներ­կա­յաց­նող ման­րան­կա­րում (էջ 14բ) սյու­ժե­տա­յին և ­կոմ­պո­զի­ցիոն ծան­րութ­յուն­նե­րի կենտ­րոն­նե­րը միմ­յանց հետ այն­քան էլ ո­րո­շա­կի չեն հա­մընկ­նում»: Գ­րա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում նույն­պես կա­րե­լի է պայ­մա­նա­կա­նո­րեն ա­ռանձ­նաց­նել եր­կու կենտ­րոն­ներ: Ի­հար­կե, գրա­կան տեքս­տը կերտ­վում է այլ օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով, սա­կայն որ­պես ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն՝ են­թադ­րում է կա­ռուց­ված­քա­յին և ­բո­վան­դա­կա­յին դաշ­տե­րի առ­կա­յութ­յուն: Դ­րանք փոխ­պայ­մա­նա­վոր­ված են միմյան­ցով: ­Վեր­լու­ծութ­յան տար­բեր հա­յե­ցա­կար­գե­րը և ­դի­տանկ­յուն­նե­րը հե­տա­զո­տո­ղի ու­շադ­րութ­յու­նը կա­րող են կենտ­րո­նաց­նել եր­կի տար­բեր կող­մե­րի վրա: Ե՛վ սյու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին, և՛ կա­ռուց­ված­քա­յին դաշ­տերն ու­նեն ի­րենց կենտ­րոն­նե­րը, այ­սինքն՝ այն միա­վոր­նե­րը, ո­րոնք կրում են բո­վան­դա­կա­յին կամ կա­պակ­ցե­լիա­կան ա­մե­նա­մեծ ծան­րա­բեռն­վա­ծութ­յու­նը: Ինչ­պես ման­րան­կար­նե­րում, այն­պես էլ գրա­կան տեքս­տում այդ կենտ­րոն­նե­րը կա­րող են հա­մընկ­նել, այ­սինքն՝ սյու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին տի­րույ­թի կենտ­րո­նա­կան միա­վո­րը (գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րի տար­բեր տե­սակ­ներ՝ կեր­պար, պատ­կեր-գոր­ծո­ղութ­յուն, պատ­կեր-խորհր­դա­նիշ և­ այլն) նաև կա­ռուց­ված­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան և ­կա­պակ­ցե­լիութ­յան կենտ­րոնն է, իր շուրջն է հա­մախմ­բում գե­ղար­վես­տա­կան կա­ռույ­ցի մյուս դե­տալ­նե­րը: Աս­վածն ընդ­հան­րաց­նե­լով՝ կա­րող ենք բնո­րո­շել սյու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին և ­կա­ռուց­ված­քա­յին կենտ­րոն­նե­րը: Այս­պես՝ գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան սյու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին կենտ­րոնն այն պատ­կե­րա­միա­վորն է, որ կրում է բո­վան­դա­կա­յին հիմ­նա­կան ու հնա­րա­վո­րինս ընդ­հան­րա­կան ծան­րա­բեռն­վա­ծութ­յու­նը և ­մեծ մա­սամբ դրվում է գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ա­ռա­ջին պլա­նում: ­Կա­ռուց­ված­քա­յին կենտ­րոնն այն պատ­կե­րա­միա­վորն է, որ կա­պակ­ցում, հա­մա­կար­գում և­ իր շուրջն է հա­մախմ­բում գե­ղար­վես­տա­կան կա­ռույ­ցի մյուս դե­տալ­նե­րը: Ար­դեն նշել ենք, որ այս կենտ­րոն­նե­րը կա­րող են նաև հա­մընկ­նել: ­Կան նաև բազ­մա­կենտ­րոն ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոնք ներ­կա­յաց­նում են կա­ռուց­ված­քա­յին ա­ռա­վել բարդ պատ­կեր (Ջ. ­Ջոյս-«Ու­լի­սես»): Ի­հար­կե, շատ հա­ճախ նմա­նա­տիպ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում էլ հնա­րա­վոր է լի­նում ա­ռանձ­նաց­նել ընդ­հա­նուր կենտ­րո­նը: ­Մի կողմ թող­նե­լով այս տե­սա­կան հար­ցե­րի հան­գա­մա­նա­լից վեր­լու­ծութ­յու­նը՝ անց­նենք քննութ­յան ա­ռար­կա ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը:
Այս­պես, Գ. ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը նվիր­ված մեր հոդ­վա­ծում հան­գել ենք այն ըմբռն­մա­նը, որ «Ե­նո­քի կեր­պարն ի­րա­վամբ տե­ղա­կայ­վում է ստեղ­ծա­գոր­ծութ­յան բո­վան­դա­կա­յին տի­րույ­թի կենտ­րո­նում»: Գ. ­Խանջ­յա­նի «­Լուր չկա» վե­պին նվիր­ված հոդ­վա­ծում հպան­ցիկ անդ­րա­դար­ձել ենք նաև «Ե­նո­քի աչք»-ի կեր­պար­նե­րից ­Ջի­վա­նին. «­Դանդ Ար­շոն վե­պի կա­ռուց­ված­քա­յին մա­կար­դա­կի նա­խա­դա­սութ­յան մո­դե­լում ստո­րոգ­յալն է և­ այդ տե­սանկ­յու­նից կա­րող է զու­գա­հեռ­վել «Ե­նո­քի աչ­քը» վե­պի կեր­պար ­Ջի­վա­նին»: «Ըստ կեր­պա­րի գոր­ծա­ռու­թա­յին նկա­րագ­րի՝ ­Դանդ Ար­շոն հա­մա­պա­տաս­խա­նում է Գ. ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» վե­պի կեր­պար ­Ջի­վա­նին: ­Խոս­քը բա­ցա­կա­յութ­յան և­ ա­մե­նա­կենտ­րո­նութ­յան գոր­ծա­ռույթ­նե­րի մա­սին է»: Այ­սինքն՝ եր­կու հոդ­ված­նե­րում մենք ա­ռանձ­նաց­րել ենք եր­կու տար­բեր կենտ­րոն­ներ։ Որ­պես­զի խու­սա­փենք թյու­րըն­կա­լում­նե­րից, և չս­տեղծ­վի այն­պի­սի տպա­վո­րութ­յուն, որ հան­գել ենք միմյանց հա­կա­սող եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի, կա­րիք ենք զգում ո­րո­շա­կի ճշգրտում-հա­վե­լում­նե­րի։ ­Նախ՝ եր­կու հոդ­ված­նե­րում կի­րա­ռել ենք միան­գա­մայն տար­բեր հա­յե­ցա­կար­գեր և ­հե­տա­զո­տութ­յան մե­թոդ­ներ։ «­Բա­ցա­կա­յող կեր­պա­րը՝ իբրև վե­պի կա­ռուց­ված­քա­յին տար­րե­րի կա­պակ­ցե­լիութ­յան կենտ­րոն (­Գուր­գեն ­Խանջ­յա­նի «­Լուր չկա» վե­պի օ­րի­նա­կով)» հոդ­վա­ծում ու­շադ­րութ­յուն ենք դարձ­րել կեր­պար­նե­րի գոր­ծա­ռու­թա­յին հատ­կա­նիշ­նե­րին։ Այս­տեղ, որ­պես այդ­պի­սին, բո­վան­դա­կա­յին քննութ­յուն չենք կա­տա­րել և «­Լուր չկա» վե­պում ա­ռանձ­նաց­նե­լով կա­ռուց­ված­քա­յին կենտ­րո­նը՝ նույն­պի­սի կենտ­րոն ենք ո­րո­շար­կել նաև «Ե­նո­քի աչ­քը» վե­պի հա­մար։ ­Սա խո­սում է վի­պաս­տեղծ­ման խանջ­յա­նա­կան տեխ­նի­կա­յի օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի մա­սին։ «­Լուր չկա», «Ե­նո­քի աչ­քը» վե­պե­րում և «Ս­պա­նել Փրկ­չին» վի­պա­կում կա­ռուց­ված­քա­յին կենտ­րո­նը վի­պա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ուղ­ղա­կի մաս­նակ­ցութ­յուն չու­նե­ցող, բա­ցա­կա­յող կեր­պարն է (­Դանդ Ար­շո, ­Ջի­վան, Փր­կիչ)։ Այ­սինքն՝ սրանք այն կեր­պար­ներն են, որ դառ­նում են վի­պա­կան կա­ռույ­ցի կազ­մա­կերպ­ման կենտ­րոնն ու հիմ­նա­քա­րը, մյուս միա­վոր­նե­րը միմ­յանց կա­պակ­ցող օ­ղա­կը։ Մ­յուս հոդ­վա­ծում մեր ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում «Ե­նո­քի աչ­քը» վե­պի գա­ղա­փա­րա­կան բո­վան­դա­կութ­յունն է։ Այ­սինքն՝ այս դեպ­քում պետք է ո­րո­շար­կել բո­վան­դա­կա­յին կենտ­րո­նը։ ­Մենք այդ­պի­սի կենտ­րոն ենք հա­մա­րել Ե­նո­քի կեր­պա­րը։ ­Գա­ղա­փա­րա­կան տե­սանկ­յու­նից այս վե­պը ներ­կա­յաց­նում է բա­րո­յա­կան տար­բեր սկզբունք­նե­րի ու ար­ժե­հա­մա­կար­գե­րի և ­լիար­ժեք կե­ցութ­յան պայ­քար՝ բեկ­ված ներ­սու­դուր­սա­յին հա­կադ­րութ­յուն­նե­րի հա­մա­կար­գում: Իսկ ներ­սի և դր­սի բո­վան­դա­կա­յին հատ­կա­նիշ­նե­րի ա­ռա­վել խտաց­վա­ծութ­յու­նը հենց Ե­նո­քի կեր­պա­րում է: Այ­սինքն՝ Ե­նո­քի կեր­պարն է սյու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին ծան­րութ­յան կենտ­րո­նը։ Այս ա­մե­նի արդ­յուն­քում հան­գում ենք այն ըմբռն­մա­նը, որ «Ե­նո­քի աչ­քը» վե­պի եր­կու կենտ­րոն­նե­րը ­Ջի­վա­նի (կա­ռուց­ված­քա­յին կենտ­րոն) և Ե­նո­քի (սյու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին կենտ­րոն) կեր­պար­ներն են։ Աս­վա­ծը փաս­տում է ­Յու. ­Տին­յա­նո­վի մտքի ճշմար­տութ­յու­նը։ ­Կա­ռուց­ված­քա­բա­նա­կան և ­մեկ­նա­բա­նա­կան մե­թոդ­նե­րով տար­վող քննութ­յուն­նե­րը հան­գեց­նում են տար­բեր արդ­յունք­նե­րի և­ ո­րո­շա­կիո­րեն փո­խում նաև ու­սում­նա­սիր­վող եր­ևույ­թի բնույ­թը, պայ­մա­նա­վո­րում են տար­բեր կենտ­րոն­նե­րի ըմբռ­նում։ ­Բո­վան­դա­կա­յին կենտ­րո­նի ո­րո­շարկ­մա­նը մե­ծա­պես կա­րող է նպաս­տել գրա­կան եր­կի վեր­նա­գի­րը։ Հմ­տո­րեն ընտր­ված վեր­նա­գի­րը մեծ մա­սամբ ճա­կա­տա­յին կամ քո­ղարկ­ված կեր­պով ուղ­ղոր­դում է դե­պի ստեղ­ծա­գոր­ծութ­յան բո­վան­դա­կա­յին կենտ­րոն։ «Ե­նո­քի աչ­քը» վեր­նա­գիրն ամ­բող­ջութ­յամբ կա­տա­րում է այդ գոր­ծա­ռույ­թը։
Այս­պի­սով, ­Գուր­գեն ­Խանջ­յա­նի «Ե­նո­քի աչ­քը» վե­պում կա­ռուց­ված­քա­յին և ս­յու­ժե­տիկ-բո­վան­դա­կա­յին կենտ­րոն­նե­րը չեն հա­մընկ­նում։ Դ­րանց տար­բե­րա­կումն ի­րա­գործ­վում է տար­բեր հա­յե­ցա­կար­գե­րի և ­մե­թոդ­նե­րի կի­րարկ­մամբ։ Գ­րա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան եր­կու կենտ­րոն­նե­րի ա­ռանձ­նա­ցու­մը թույլ է տա­լիս ա­վե­լի լայն հա­յաց­քով քննել եր­կը և շո­շա­փել նրա տար­բեր մա­կար­դակ­նե­րը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։