Նել­լի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ / ՄԱՆԵԻ «ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՎԱԾ» ՄԵՐԿ ՆՈԹԵՐԸ

 

img432Երբ նոր գիրք է ձեռքս ընկ­նում, սկզբում ուղ­ղա­կի թեր­թում եմ՝ ճշտե­լու իմ ա­ռա­ջին տպա­վո­րութ­յու­նը, հե­տո կա՛մ կար­դում եմ, կա՛մ ընդ­միշտ փա­կում, եր­բեմն էլ զայ­րա­ցած դեն եմ շպրտում ( դե, հի­մա ով կա­րո­ղա­նում է գրիչ բռնել, գրում է)։
­Վեր­ջերս լույս է տե­սել Մա­նեի (­Մա­նե Մկրտչ­յան-Ար­զու­ման­յան) «­Մերկ նո­թեր» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն. չգի­տեի, որ գրում է, մինչ այդ ո­չինչ չէի լսել նրա մա­սին։ Գիր­քը բա­ցե­լուն պես ան­մի­ջա­պես ու­շադ­րութ­յունս գրա­վեց հե­ղի­նա­կի՝ գրքի շա­պի­կին ար­ված գրա­ռու­մը՝ խո­սուն և­ ուղ­ղոր­դող: Այ­նու­հետև սկսե­ցի թեր­թել. միայն եր­կու բա­նաս­տեղ­ծութ­յուն վեր­նա­գիր ու­ներ, այն էլ՝ պայ­մա­նա­կան. «­Նա­խեր­գանք»՝ որ­պես մուտ­քի թույլտ­վութ­յուն, և «­Վեր­ջերգ»՝ կա­րե­լի է ա­սել ըն­թեր­ցո­ղին իր կեն­սա­տա­րած­քից դուրս հա­նե­լու հա­մար… Ժո­ղո­վա­ծուն ե­րեք խո­րա­գիր ու­նի, կամ, ինչ­պես ինքն է գրել, ե­րեք ա­րար՝ «­Չա­փա­զանց փխրուն է ձե­ռա­գործ պատ­րան­քը»` Ա­րար Ա, «­Հույ­սից ան­դին տա­պա­լո՞ւմն է»՝ Ա­րար Բ, և «­Ձեռքս բռնիր, միտքս քեզ­նից հե­ռա­նում է»՝ Ա­րար Գ։ Իմ ըն­կալ­մամբ՝ այս ա­մե­նը կար­ծես ա­ղերս ու­նի կյանք-պիես-թատ­րոն եր­ևույ­թի հետ. ա­ռա­ջին, երկ­րորդ, եր­րորդ գոր­ծո­ղութ­յուն և վա­րա­գույր՝ «­Վեր­ջերգ» խո­րագ­րի շատ խո­սուն, խոր­քա­յին ա­սե­լի­քով՝ «­Ձեռքս բռնիր, միտքս քեզ­նից հե­ռա­նում է»։ Յու­րա­քանչ­յուր բա­նաս­տեղ­ծութ­յան կից է­ջը մա­քուր է, ա­վե­լի ճիշտ՝ ձևա­վոր­ված են փոք­րիկ գծան­կար­նե­րով, որ նույն­պես խո­սում են ըն­թեր­ցո­ղի հետ: Կա­րե­լի է ա­սել՝ այդ է­ջը նկա­րիչ ձևա­վո­րո­ղինն է (­Վի­տա­լի Աս­րիև), որ սև­ ու սպի­տա­կով (թերևս ա­սեմ՝ նշագ­րե­րով) ար­տա­հայ­տել է տվյալ բա­նաս­տեղ­ծութ­յան տրա­մադ­րութ­յու­նը, ա­սե­լի­քը։ Եվ դա ա­րել է սևի նրբե­րանգ­նե­րով՝ մուգ սև, քիչ բաց, ա­վե­լի բաց, գոր­շա­վուն, ին­չը, ըստ իս, հո­գե­վի­ճակ է ար­տա­հայ­տում։ Սա կար­ծես հաս­տա­տում է Ա­րա­րի հիմ­նա­վոր­ման իմ նկա­տա­ռու­մը, իսկ է­ջի մնաց­յալ մա­սը մա­քուր է թողն­ված, հա­վա­նա­բար գրա­ռում­նե­րի հա­մար… Ես կա­րող եմ նաև այդ­պես մտա­ծել, հատ­կա­պես երբ հե­ղի­նակն է ըն­թեր­ցո­ղին մղում «…ա­զատ ու ան­կաշ­կանդ լի­նել իր (քո) մտքե­րի հետ, իր (քո) հույ­զե­րի հետ», քան­զի ըստ նրա՝ այս նո­թե­րում (գրքում) «…չկան գծված ու չա­փագր­ված ճշմար­տութ­յուն­ներ»։ Ժո­ղո­վա­ծո­ւի վեր­ջում, ինչ­պես ըն­դուն­ված է, չկա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ցանկ։ Թ­վա­գրված է 70 էջ, է­ջադր­ված են միայն բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, այ­սինքն՝ այն­քան է, ինչ­քան ի­րա­կա­նում կա։
Ա­ռա­ջին տպա­վո­րութ­յունս. ան­սո­վոր է և՛ բո­վան­դա­կութ­յան, և՛ ձևի ա­ռու­մով, նման չէ ու­րիշ­նե­րին, բո­լո­րո­վի՛ն։ Եվ… խե­լոք է։
­Հե­տաքրք­րում է։ Պետք է կար­դալ դան­դաղ, ու­շա­դիր, և­ որ կարևոր է՝ հո­գա­ծութ­յամբ, ին­չը որ ա­նում եմ ես։ Հիմ­նա­կա­նում ար­ձակ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ են, ու թեև ինձ հո­գե­հա­րա­զատ են դա­սա­կան պոե­զիա­յի դրսևո­րում­նե­րը, Մա­նեի՝ թվաց­յալ առտ­նին, եր­բեմն նույ­նիսկ կեն­ցա­ղա­յին բո­վան­դա­կութ­յամբ խո­հերն ու մտո­րում­նե­րը ի­րենց խոր­քում բա­վա­կան հա­րուստ բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խարհ ու­նեն, ինք­նա­տիպ են, լե­ցուն ապր­ված օր­վա բե­րած հոգ­սե­րով, տա­րաբ­նույթ զգա­ցո­ղութ­յուն­նե­րով, զգաց­մունք­նե­րով, հա­կա­սա­կան ապ­րում­նե­րով՝ տա­ռա­պան­քով, ցա­վով, հիաս­թա­փութ­յուն­նե­րով, հույ­սե­րով, հույ­զե­րով և սի­րով, սի­րով, սի­րով ու կա­րո­տով։ Մա­նեն ըն­թեր­ցո­ղի առջև շի­տակ է, ազ­նիվ, հա­մար­ձակ, բաց ու մա­քուր։ Նա փոր­ձում է լսե­լի դարձ­նել, նաև տե­սա­նե­լի՝ իր ապ­րածն ու զգա­ցա­ծը, հո­գին փո­թոր­կող խռով­քը և դա ոչ թե զուտ ներ­կա­յաց­նում է ըն­թեր­ցո­ղին, այլ այդ­պես ապ­րում է։ Ինձ՝ ըն­թեր­ցո­ղիս, հաս­նում է նրա բո­ղո­քը, ցա­վը, հու­սա­հա­տութ­յունն ու ցա­սու­մը, տես­նում եմ նրա «կրքե­րի հե­ղե­ղից» փո­թորկ­վող հո­գին, ըմբռ­նում նրա թևա­թափ ու հու­սա­հատ եզ­րա­հան­գու­մը. /«Ա՜խր կիրքն ու կա­նո­նը չեն հա­մա­տեղ­վում»/ և /«Հ­րա­ժեշ­տի խոս­քը հան­դիպ­ման ա­ղոթքն է»/։ Ա­յո՛, ես ըն­կա­լում եմ նրա խո­հե­րը, կար­դում միտ­քը, ա­վե­լին՝ այս ա­մե­նը դառ­նում է ինձ հա­րա­զատ, հա­րա­զա­տա­նում է հե­ղի­նա­կը, նրա տա­ռա­պան­քը ցա­վեց­նում է սիրտս, փոք­րիկ ու­րա­խութ­յուն­նե­րը ու­րա­խաց­նում են հո­գիս. վստահ եմ՝ ոչ միայն ինձ։ Ա­սել է թե՝ նրան հա­ջող­վել է դիպ­չել ըն­թեր­ցո­ղի հո­գուն, լսե­լի դարձ­նել իր ներ­քին ձայ­նը։ Ա­կա­մա հի­շե­ցի պար­սիկ ար­ձա­կա­գիր Զո­յա Փիր­զա­դին, ո­րին ըն­թեր­ցե­լիս սկզբում թվաց՝ կեն­ցա­ղա­գիր է, միայն գոր­ծի ա­վար­տից հե­տո զգա­ցի, որ ըն­թերց­ման գե­ղա­գի­տա­կան հա­ճույք եմ ապ­րել, որ շատ մա­քուր և­ ար­ժե­քա­վոր գրա­կա­նութ­յուն է ստեղ­ծել՝ աշ­խար­հին նա­յե­լով իր խո­հա­նո­ցի պա­տու­հա­նից։
­Հե­ղի­նակն ու­նի ան­սո­վոր մտա­ծե­լա­կերպ, այն նոր է, թարմ ու ճա­շա­կով։ Ու թեև Մա­նեի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի հիմ­քում ըն­կած են կեն­սա­կան ճշմար­տութ­յուն­ներ, և նա ա­զատ է ու ան­կաշ­կանդ իր ապ­րում­ներն ար­տա­հայ­տե­լու մեջ, սա­կայն բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ էլ կան, ո­րոնց բուն ա­սե­լի­քը տո­ղա­տա­կե­րում է։ «­Նո­թեր»-ում տո­ղեր կան, որ ինձ հա­մար բա­նաս­տեղ­ծութ­յան ար­ժեք ու­նեն, զո­րօ­րի­նակ՝ «­Սի­րա­հար­վե­լուն եր­կու բա­ժակ գի­նի էր պա­կաս»։ Ե­թե շա­րու­նա­կութ­յու­նը չկար­դա­յինք էլ, ա­մեն ինչ աս­ված է այս մեկ տո­ղով, բայց խո­սուն ու գե­ղե­ցիկ է նաև շա­րու­նա­կութ­յու­նը.
Ու այդ­պես էլ պա­կաս մնաց։//­Փո­խա­րե­նը Դա­տար­կութ­յու­նը փե­շե­րը փռեց և­ ա­թո­ռին// նստեց։//Ինչ-որ մի պահ սրտի թրթի­ռը կանգ ա­ռավ։//Ու Հե­տոն ի­մաս­տազրկ­վեց, մաս­նիկ առ մաս­նիկ//ան­հե­տա­ցավ:
Մեկ ու­րիշ տող. «­Դո՞ւ ու­շա­ցար, թե՞ ես չսպա­սե­ցի»: Այս միակ տո­ղից հոր­դում է ափ­սո­սան­քա­խառն լու­սա­վոր թա­խիծ, որ պա­րու­րել է հե­ղի­նա­կի էութ­յու­նը, և­ ո­րը փո­խանց­վում է ըն­թեր­ցո­ղին, բայց և պա­կաս հու­զիչ չեն շա­րու­նակ­վող ապ­րում­նե­րը, որ էլ ա­վե­լի են խտաց­նում ափ­սո­սանքն ու թա­խի­ծը.
Դու մնա­ցիր նա­խորդ ա­րա­րում, և այն­տեղ մնաց// ինձ­նից մի մաս­նիկ…
Մա­նեն կա­րո­ղա­նում է ի­մաս­տա­վո­րել պա­հը, արժ­ևո­րել գտա­ծը և­ այն պահ­պա­նե­լու հա­մար պատ­րաստ է ա­նել հնա­րա­վո­րին և­ անհ­նար ա­մեն բան՝ հա­վա­տից պա­րան հյու­սել, որ չսայ­թա­քեն, հույ­սե­րից լույ­սեր վա­ռել, որ չմո­լոր­վեն: ­Հար­ցեր, հար­ցեր, հար­ցեր, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը փոր­ձում է գտնել բա­նաս­տեղ­ծու­հին, թեև դրանք հա­ճախ հռե­տո­րա­կան հար­ցեր են, պար­զա­պես նա չի խու­սա­փում իր հո­գու խռով­քը, ի­րեն տան­ջող կաս­կած­նե­րը բարձ­րա­ձայ­նել, ան­կեղ­ծա­նալ ըն­թեր­ցո­ղի հետ։ /Որ­տեղ է բա­ժա­նա­րա­րը ի­րա­կա­նութ­յան և­ եր­ևա­կա­յութ­յան… /Հ­նա­րա­վո՞ր է սի­րել չա­փագր­ված սահ­մա­նից ան­դին/, /Իսկ այն, ինչ մնում է սահ­ման­նե­րում, Սե՞ր է արդ­յոք/, /Իսկ երբ սահ­մա­նից դուրս ես, չե՞ս շեղ­վել արդ­յոք Ի­րա­կա­նութ­յան ու­ղեծ­րից/։ Ս­թա­փութ­յան կո­չերն ա­նի­մաստ են, քան­զի բա­նաս­տեղ­ծու­հու, գու­ցե և շատ ու շատ ռո­ման­տիկ­նե­րի հա­մար՝
Ս­թափ հա­յաց­քով կյան­քը գու­նազրկ­վում է, //իսկ ես կար­միրն եմ սի­րում:
­Բազ­մա­թիվ ան­նե­րե­լի թվա­ցող բա­ներ ժա­մա­նա­կը մեղ­մում է. օ­րե­րի, տա­րի­նե­րի հեռ­վից, մռայ­լը ցրվում է /…տխուր հնչյուն­նե­րը խլա­նում են/,
/…թախ­ծոտ տո­ղե­րը ջնջվում են/… Ա­հա ու­րեմն ժա­մա­նա­կի հեռ­վից եր­կուս­տեք կա­րող են նե­րել «հի­շո­ղութ­յուն­նե­րի դա­րակ­նե­րում» մնա­ցած անց­յա­լի սխալ­նե­րը, որ բա­ժան­ման պատ­ճառ են դար­ձել։
­Մեծ սեր, մեծ ցավ, մեծ ափ­սո­սանք և­ ան­սահ­ման կա­րոտ է հոր­դում Ար­տա­կին և­ ան­մա­հա­ցած մյուս տղա­նե­րին նվիր­ված բա­նաս­տեղ­ծութ­յան տո­ղե­րից։ Չա­փա­զանց դառն է կորստ­յան ցա­վը, և կո­րուստ­ներ կան, ո­րոնց ան­գո գո­յութ­յունն ա­վե­լին է, քան գո­յութ­յուն քարշ տվող Ո­չինչ­նե­րի­նը.
Քո անն­յու­թե­ղեն ներ­կա­յութ­յո՞ւնն է ա­ռա­վել ի­րա­կան, //թե՞ մար­մին ա­ռած, մար­դաս­տեղծ, հո­գե­զուրկ աշ­խար­հը:
­Հար­ցը հռե­տո­րա­կան է։
Բա­նաս­տեղ­ծու­հին հա­ճախ տա­րեր­քի նման ա­զատ է ու ան­կաշ­կանդ, բայց այդ ա­մե­նը մեր­կա­պա­րա­նոց չէ. հա­խուռն, մա­քուր ու ա­նա­րատ ա­զա­տութ­յու­նը գա­լիս է նրա հա­րուստ նե­րաշ­խար­հից, ու թեև թվում է, թե շատ է հա­մար­ձակ, սա­կայն նրա տո­ղա­րանք­նե­րից ուր­վագծ­վում է շատ խո­րը, շատ մա­քուր, շատ կա­նա­ցի, շիկ­նե­լու ըն­դու­նակ, ա­վե­լին՝ ա­մոթ­խած կնոջ լու­սա­վոր թա­խի­ծով շա­ղախ­ված կեր­պա­րը, որ դառ­նում է հաս­կա­նա­լի, սի­րե­լի ու հա­րա­զատ։
Ե­թե ամ­փո­փեմ Մա­նեի ժո­ղո­վա­ծուն, ա­ներկ­բա­յո­րեն կա­րող եմ ա­սել՝ «­Մերկ նո­թեր», ո­րոնք պարզ­վում է՝ «հան­դեր­ձա­վոր­ված են» սի­րով, հույ­սով ու հա­վա­տով։
Բա­րի երթ մաղ­թե­լով նո­րա­հայտ բա­նաս­տեղ­ծու­հուն՝ սի­րով ու հա­վա­տով սպա­սենք նրա բա­նաս­տեղ­ծա­կան նոր ժո­ղո­վա­ծո­ւին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։