ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅԼԱԶԳԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ

 

Հայ գրա­կա­նութ­յան ան­դաս­տա­նը վեր­ջերս հարս­տա­ցավ նոր, ու­շագ­րավ և­ ար­ժե­քա­վոր հրա­տա­րա­կութ­յամբ՝ Ա­նու­շա­վան Զա­քար­յա­նի «Օ­սիպ Ման­դել­շտամ. բա­նաս­տեղ­ծը և Հա­յաս­տա­նը» գրքով՝ նվիր­ված խորհր­դա­յին շրջա­նի ռուս (ծա­գու­մով հրեա) մե­ծա­նուն բա­նաս­տեղծ, ար­վես­տի տե­սա­բան, թարգ­մա­նիչ Օ­սիպ Ման­դելշ­տա­մին, ո­րը ճա­նա­չում, պաշ­տում էր Հա­յաս­տա­նը։ Այն տպագր­վել է ՀՀ ԳԱԱ Ար­վես­տի ինս­տի­տու­տի և Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի գի­տա­կան խոր­հուրդ­նե­րի ո­րոշ­մամբ։ Գր­քում ա­ռա­ջին ան­գամ հա­յե­րե­նով ման­րա­մաս­նո­րեն ներ­կա­յաց­ված է Օ. Ման­դելշ­տա­մի կյան­քը, գոր­ծու­նեութ­յու­նը և ն­րա սերտ առն­չութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի հետ և­ ամ­փոփ­ված է «Եր­կու խոսք», «Օ. Ման­դել­շտա­մի կյան­քի, գոր­ծու­նեութ­յան ու ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին», «Օ. Ման­դելշ­տա­մը Թիֆ­լի­սում և Բաք­վում», «Օ. Ման­դելշ­տա­մը Հա­յաս­տա­նում», «­Բա­նաս­տեղ­ծը Շու­շիում», «­Հա­յաս­տան» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շար­քը, «­Թիֆ­լիս­յան օ­րե­րը Ե­ղի­շե Չա­րեն­ցի հետ», «­Ֆայ­տոն­չին» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը գրե­լու շար­ժա­ռիթ­նե­րը» խո­րագ­րե­րում։ Գիրքն ու­նի «­Վեր­ջա­բա­նի փո­խա­րեն», «Резюме», «Summary», «Օգ­տա­գործ­ված աղբ­յուր­նե­րի և գ­րա­կա­նութ­յան ցանկ» բա­ժին­նե­րը։ Ար­դեն իսկ սույն խո­րագ­րե­րը խո­րա­պես ի­մաս­տա­վո­րում են գրքի լայ­նա­ծա­վալ բո­վան­դա­կութ­յու­նը։ Նախ՝ ար­դա­րա­ցիո­րեն ար­ժե անդ­րա­դառ­նալ գրքի հե­ղի­նա­կին։ Բան. գիտ. դոկ­տոր, «­Պատ­մա­բա­նա­սի­րա­կան հան­դե­սի» գլխա­վոր խմբա­գիր, ՀՀ ԳԱԱ Ար­վես­տի ինս­տի­տու­տի սփյուռ­քա­հայ ար­վես­տի և մի­ջազ­գա­յին կա­պե­րի բաժ­նի ա­վագ գի­տաշ­խա­տող Ա­նու­շա­վան Զա­քար­յա­նը իր ստեղ­ծա­գոր­ծա­կան բե­ղուն կյան­քում լի­նե­լով 22 մե­նագ­րութ­յան ու ժո­ղո­վա­ծո­ւի, ա­վե­լի քան 250 հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ, բազ­միցս անդ­րա­դար­ձել է XX դա­րի ա­ռա­ջին քա­ռոր­դի հայ ի­րա­կա­նութ­յան, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցե­րին։ Ն­րա գի­տա­կան գոր­ծու­նեութ­յան մեջ զգա­լի տեղ ու­նեն հայ-ռուս պատ­մագ­րա­կան և հատ­կա­պես մշա­կու­թա­յին կա­պե­րին վե­րա­բե­րող նյու­թեր։ Ն­ման գի­տա­կան-գրա­կան աս­պա­րե­զում հա­տուկ նշա­նա­կութ­յուն ու­նեն Ա. Զա­քար­յա­նի «Ա­լեք­սանդր Կու­բել­յա­կի­նը և Հա­յաս­տա­նը» (ռու­սե­րեն), «­Հայ ժո­ղովր­դի կո­րուստ­նե­րը Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին», «­Սեր­գեյ Գո­րո­դեց­կին Արևմտ­յան Հա­յաս­տա­նում և Անդր­կով­կա­սում 1916-1921 թթ.-ին» (ռու­սե­րեն) գրքե­րը և­ այլն։ Նաև 2020 թ.-ին նրա ա­ռա­ջա­բա­նով ու ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րով հրա­տա­րակ­ված Զա­պել Ե­սա­յա­նի «­Ժո­ղո­վուր­դի մը հո­գե­վար­քը (Աք­սոր­յալ հա­յե­րը Մի­ջա­գետ­քի մեջ)» գիր­քը, ո­րին անդ­րա­դար­ձել է նաև Սփ­յուռ­քի մա­մու­լը։ Ա. Զա­քար­յա­նի գի­տա­կան, գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­մա­լի­րում հայ մեծ ա­նուն­նե­րի շար­քում են Կո­մի­տա­սը, Շիր­վան­զա­դեն, Հով­հան­նես Թու­ման­յա­նը, Դա­վիթ Ա­նա­նու­նը, Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նը… Այժմ նրանց շար­քում իր տեղն է գտել հա­յաս­տա­նա­պաշտ Օ­սիպ Ման­դելշ­տա­մը։
Ինչ­պես փաս­տա­ցի ճշգրտութ­յամբ նշում է Ա. Զա­քար­յա­նը՝ Օ. Ման­դելշ­տա­մի ա­նու­նը մե­ծա­պես կապ­ված է Հա­յաս­տա­նի և հայ ժո­ղովր­դի հետ։ Հա­յաս­տա­նով գրե­թե ա­մե­նուր ճամ­փոր­դե­լը ճա­կա­տագ­րա­կան դար­ձավ նրա հա­մար, քան­զի հե­տա­գա իր կյան­քը, հա­յոց լե­զուն սո­վո­րե­լը շաղ­կապ­ված ե­ղան Հա­յաս­տա­նին և հայ մշա­կույ­թին։ Կ­նոջ հետ Հա­յաս­տան, նաև Ղա­րա­բաղ կա­տա­րած բա­զում այ­ցե­լութ­յուն­նե­րը բա­նաս­տեղ­ծի կյան­քի ա­մե­նա­լու­սա­վոր, բո­վան­դա­կա­լից, հու­զիչ է­ջե­րից են, ին­չի արդ­յուն­քում ծնված բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներն ու ար­ձակ գոր­ծը ռուս գրա­կա­նութ­յան մեջ Հա­յաս­տա­նի մա­սին գրված լա­վա­գույն նմուշ­նե­րից են։ Մե­ծա­ծա­վալ է Օ. Ման­դելշ­տա­մի ուղ­ևո­րութ­յու­նը Հա­յաս­տան. Լե­նի­նա­կան, Եր­ևան, Ս­ևան, հան­րա­պե­տութ­յան գրե­թե բո­լոր շրջան­նե­րը, Ղա­րա­բաղ, հատ­կա­պես՝ Շու­շի։ Նաև բա­զում ծա­նո­թութ­յուն­նե­րը հայ ան­վա­նի մտա­վո­րա­կան­նե­րի հետ, ո­րոնց թվում են Մար­տի­րոս Սար­յա­նը, Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նը, Ե­ղի­շե Չա­րեն­ցը, Մա­մի­կոն Գ­ևորգ­յա­նը և­ այլք։ Բա­ցի այդ, նա մտեր­մա­ցել է հայ ան­վա­նի գրա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի հետ Բաք­վում ու Թիֆ­լի­սում։ Եվ այդ­պի­սով Հա­յոց աշ­խար­հը և՛ իր պատ­մութ­յամբ, և՛ իր մշա­կույ­թով մեծ տեղ է գտել Օ. Ման­դելշ­տա­մի կյան­քում ու ստեղ­ծա­գոր­ծութ­յան մեջ, մաս­նա­վո­րա­պես՝ ար­ձակ եր­կե­րում, բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում և­ իր մա­սին գրված հու­շե­րում։
Այս դա­րի ծնուն­դից հաշ­ված՝ ե­րե­սուն­մեկ թվին//­Վե­րա­դար­ձա, չէ – կար­դա. Բռ­նութ­յամբ//Ետ բեր­վե­ցի Մոսկ­վա։//Իսկ մինչ այդ տե­սա, այ­նո­ւա­մե­նայ­նիվ,//­Բիբ­լիա­կան սփռոց­նե­րով հա­րուստ Ա­րա­րա­տը,//Եր­կու հար­յուր օր անց­կաց­րի այդ շա­բա­թա­պահ երկ­րում,//Որ կո­չի Հա­յաս­տան։ (­Թարգմ.՝ Հ­րաչ­յա Բեյ­լեր­յան)
Ն­կա­տենք, որ մե­զա­նում հիմ­նա­կա­նում ռու­սե­րե­նով անդ­րա­դարձ­ներ են ե­ղել Օ. Ման­դելշ­տա­մի կեն­սագ­րութ­յա­նը, Հա­յաս­տա­նին առնչ­վող ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը, նաև թարգ­ման­վել նրա գոր­ծե­րը։ Այդ թարգ­մա­նիչ­նե­րի թվում են Հ­րաչ­յա Բեյ­լեր­յա­նը, Գեոր­գի Կու­բատ­յա­նը, Նա­տալ­յա Գոն­չար-­Խանջ­յա­նը։ Ուշագ­րավ է այն ար­ժա­նա­պա­տիվ ի­րա­դար­ձութ­յու­նը, որ Օ. Ման­դելշ­տա­մի ծննդյան 125-ամ­յա­կի առ­թիվ (2016 թ.) Հա­յաս­տա­նի պատ­մութ­յան թան­գա­րա­նը հրա­տա­րա­կել է գե­ղե­ցիկ, բո­վան­դա­կա­լից ալ­բոմ-կա­տա­լոգ, ո­րում զե­տեղ­ված բա­զում լու­սան­կար­ներ մեկ­նա­բան­վել ու ներ­կա­յաց­վել են բա­նաս­տեղ­ծի «­Հա­յաս­տան» շար­քից բեր­ված քաղ­վածք­նե­րով։ Ար­ժե նշել, որ Օ. Ման­դել­շտա­մի՝ Հա­յաս­տա­նի մա­սին գրված գոր­ծե­րից ա­մե­նաու­շագ­րա­վը «­Ճա­նա­պար­հոր­դութ­յուն Հա­յաս­տան» ար­ձակ երկն է, որ­տեղ նա խո­րա­թա­փանց և հու­զիչ նկա­րագ­րում է Հա­յաս­տան եր­կիրն ու հա­յութ­յու­նը։ Այդ գոր­ծը նույն­պես ար­ժա­նա­ցել է ար­ձա­գան­քի նաև վե­րը նշված հե­ղի­նակ­նե­րի հոդ­ված­նե­րում։ Հե­տաքրք­րա­կան ու ճա­կա­տագ­րա­կան փաստ է, որ Հա­յաս­տա­նից մեկ­նե­լիս Օ. Ման­դելշ­տա­մը զգում-են­թա­գի­տակ­ցում էր, որ այլևս եր­բեք այդ­տեղ չի գա, որ, ցա­վոք, նրան այլևս վի­ճակ­ված չի լի­նե­լու վե­րա­դառ­նալ իր այդ­քա՜ն սի­րած եր­կի­րը։ Եվ նա դա ար­տա­հայ­տել է իր բա­նաս­տեղ­ծա­կան հետև­յալ տո­ղե­րում։
Էլ եր­բեք քեզ չեմ նա­յի,//­Հա­յոց կար­ճա­տես եր­կինք,//Էլ չեմ սևեռ­վի կկո­ցած աչ­քե­րով//­Ճամ­փոր­դի վրա­նին Ա­րա­րա­տի,//­Չեմ բա­ցի այլևս եր­բեք//­Կա­վա­գործ քեր­թող­նե­րիդ դա­րա­նում//Հ­րա­շա­գեղ հո­ղիդ մատ­յա­նը սնա­մեջ,//Ո­րով ու­սում են ա­ռել ա­ռա­ջին մար­դիկ։ (­Թարգմ.՝ Հր. Բեյ­լեր­յան)
Եվ այս ա­մե­նը մենք ի­մա­ցանք շնոր­հիվ վե­րո­հիշ­յալ գրքի հե­ղի­նա­կի։ Այդ­պե՛ս։ Սա­կայն մե­ծա­նուն հա­յա­սեր, հա­յոց լե­զուն ու­սում­նա­սի­րած, մեր երկ­րում ապ­րած ա­կա­նա­վոր բա­նաս­տեղծն այ­նո­ւա­մե­նայ­նիվ վե­րա­դար­ձավ Հա­յաս­տան։
Վե­րա­դար­ձավ մեծ պատ­վով և Ա­նու­շա­վան Զա­քար­յա­նի բարձր թե՛ մարդ­կա­յին, թե՛ գրա­կան տա­ղան­դի դրսևոր­ման շնոր­հիվ։
Ե­րախ­տիք գրքի հե­ղի­նա­կին և բա­րի վա­յե­լում ըն­թեր­ցո­ղի­ն։

 

­Թա­մար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ար­վես­տա­գի­տութ­յան թեկ­նա­ծու

One thought on “ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅԼԱԶԳԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։