ԲԱՌԱԿԵՐՏՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱԿԵՏ / ­Լի­լիթ ԱՆՏՈՆՅԱՆ

­Նո­նա ­Պո­ղոս­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յունն անձ­նա­կան նուրբ քնա­րեր­գութ­յան և, միև­նույն ժա­մա­նակ, ազ­գա­յին կեն­սամ­տա­ծո­ղութ­յամբ ըն­դար­ձակ­վող գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­նե­րի հա­մա­կարգ է: Ար­դի գրա­կան շար­ժու­մը մեկ­նա­բա­նող և ­վեր­ջի­նիս հե­ռան­կար­ներն ընդ­հան­րաց­նող քննա­դա­տութ­յու­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ անդ­րա­դար­ձել է նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը և­ եր­կե­րի՝ գե­ղար­վես­տի ո­րա­կա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նութ­յա­նը՝ հատ­կա­պես կար­ևո­րե­լով բա­նաս­տեղ­ծի ներ­կա­յութ­յու­նը գրա­կան դաշ­տում:
Ն. ­Պո­ղոս­յա­նը որ­ևէ ա­ռիթ չու­նի դժգո­հե­լու քննա­դա­տութ­յան ան­բար­յա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քից: Ն­րա գոր­ծե­րը արժ­ևո­րել են Ս. ­Դա­նիել­յա­նը, Ա. ­Դո­լու­խան­յա­նը, Ա. Ե­ղիա­զար­յա­նը, Ն. ­Ղա­զար­յա­նը, Ֆ. ­Բախ­չին­յա­նը, Ա. Ա­վա­նես­յա­նը, Ա. ­Փա­շա­յա­նը, ինչ­պես նաև գրչըն­կեր­նե­րը՝ Էդ. ­Մի­լի­տոն­յան, Դ. ­Մու­րադ­յան, Հ. ­Հա­րութ­յուն, Ա. Ա­լեք­սան­յան և­ այլք: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ բո­լորն էլ հա­մա­կար­ծիք են, որ բա­նաս­տեղծն ար­տա­հայտ­վում է բնութ­յան ան­մի­ջա­կան ազ­դա­կով, ա­զատ բա­նա­տո­ղի ռիթ­մա­կան շնչա­ռութ­յամբ, ստեղ­ծում է ինք­նա­հա­տուկ ոճ, ամ­բող­ջութ­յամբ հա­մակ­րե­լի գրա­կան հա­մա­կարգ: ­Թեև պետք է նշել, որ Ն. ­Պո­ղոս­յա­նի գրա­կա­նութ­յու­նը միայն հա­մակ­րան­քի և ­թեթև բերկ­րան­քի պա­հան­ջար­կը բա­վա­րա­րող ստեղ­ծում­նե­րից էա­պես տար­բեր է առն­վազն քնա­րա­կան ժան­րաձ­ևե­րի բազ­մաձև ի­րաց­ման, խո­հա­կա­նութ­յան, պատ­կե­րի առ­նա­կա­նութ­յան, վեր­լու­ծա­կան ներ­քին շեր­տե­րի, նյու­թի ընտ­րութ­յան և մարմ­նա­վոր­ման ի­մաս­տով:
Ն. ­Պո­ղոս­յա­նի «Եր­կիր ար­քե­նի» ժո­ղո­վա­ծո­ւի ծնուն­դը նշա­նա­յին է: Այն հա­մըն­կավ հայ ժո­ղովր­դի դեմ սան­ձա­զերծ­ված ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նա­կաշր­ջա­նին՝ 44 օր և ա­վե­լի: Այդ պատ­մա­կան փաս­տը և դ­րա­նից բխող գա­ղա­փա­րա­կան ե­լա­կե­տե­րը նոր շեշ­տադ­րում­ներ հա­վե­լե­ցին ներ­կա հա­տո­րին, որն ըն­դար­ձակ­վե­լով՝ լայ­նա­ծա­վալ ա­հա­բեկ­չութ­յան քննա­դա­տութ­յան վե­րած­վեց՝ վեր­լու­ծա­կան հա­յացք պար­տադ­րե­լով նրա ստեղծ­ման գե­ղար­վես­տա­կան մտադ­րույ­թի, պատ­մա­կա­նութ­յան, են­թա­տեքս­տի, զգա­ցա­կան ֆո­նի, պատկեր­ման մե­թո­դի և նույ­նիսկ պա­հան­ջա­տի­րութ­յան ի­րա­վա­չա­փութ­յան, առ­հա­սա­րակ՝ գե­ղար­վես­տա­կան ձե­ռագ­րի ու հա­մա­կար­գի ուղ­ղութ­յամբ:
Ակն­հայտ է, որ գա­ղա­փա­րա­կան հե­նա­կե­տերն ու պատ­մա­կան պոե­տի­կան չեն խա­թա­րում «Եր­կիր ար­քե­նի» եր­կի գե­ղար­վես­տա­կա­նութ­յան ա­ռանց­քը՝ կա­ռուց­վածք, պատ­կե­րա­կեր­տում և բո­վան­դա­կութ­յուն: ­Հա­կա­ռա­կը՝ ա­ռաջ են մղում վե­րա­ցարկ­ված գա­ղա­փար­ներն ու մե­գա­հաս­կա­ցութ­յուն­նե­րը՝ դրանք շո­շա­փե­լիո­րեն ա­ռար­կա­յաց­նե­լով (ցե­ղա­սպա­նութ­յուն, հայ­րե­նիք, պա­տե­րազմ, հա­կա­մար­տող քա­ղա­քակր­թութ­յուն­ներ և­ այլն): Եր­ևույթ, ո­րը ժա­մա­նա­կա­կից հայ պոե­զիա­յի ո­րա­կը հաս­տա­տող էա­կան պայ­ման­նե­րից մեկն է:
Աս­վա­ծի հիմ­քում նաև ժան­րա­յին նոր ձևա­չա­փի կի­րառ­ման հարցն է:
­Բա­նաս­տեղ­ծա­կան տա­րա­տե­սակ­նե­րի հետ աս­պա­րեզ բե­րե­լով նույ­նա­նուն՝ «Եր­կիր ար­քե­նի» քնա­րա­խո­հա­կան պոե­մը՝ Ն. ­Պո­ղոս­յա­նը շա­րու­նա­կում է նախ­կի­նում հա­ջո­ղութ­յամբ կեր­տած բա­նաս­տեղ­ծա­կան ձևե­րի կի­րա­ռութ­յու­նը: Խն­դի­րը ոչ միայն ար­տա­քին նո­րո­գումն է, այլև, ինք­նին, գե­ղար­վես­տի պատ­մա­փի­լի­սո­փա­յա­կան նպա­տա­կի ա­ռա­ջադրու­մը, ո­րով ան­մի­ջա­պես ներ­կա­յա­նում է՝ իբրև ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի գլո­բալ ան­հանգս­տութ­յուն­ներն ըն­կա­լող հայ հե­ղի­նակ: Խ­րա­մատ­նե­րի, ա­կա­նա­պատ դաշ­տե­րում պայթ­յուն­նե­րի, դա­րա­վոր թշնա­մուն օր­հա­սա­կան տա­րա­ժա­մին դի­մա­կա­յե­լու, լույս հա­յոր­դի­նե­րի զո­հա­բե­րութ­յան, առ հայ­րե­նին պարտ­քը կա­տա­րե­լու թե­մա­նե­րը նա մեկ­նա­բա­նում է՝ տար­րա­լուծ­վե­լով սե­փա­կան ազ­գա­յին ինք­նութ­յան, ա­պա՝ հա­յոց պատ­մութ­յան խոր­քե­րում, թեև նրա պատ­կե­րած նյու­թը, նախ, դաջ­ված է ար­դիա­կա­նութ­յան կնի­քով: ­Վե­րընձ­յու­ղե­լով անց­յա­լը՝ բա­նաս­տեղծ ­Պո­ղոս­յա­նը ստեղ­ծա­գոր­ծում է ար­դի պատ­մութ­յու­նը գո­յա­բա­նո­րեն քննա­խո­սե­լու հան­գա­կե­տից: ­Լի­նե­լութ­յուն – ինք­նութ­յուն – հա­կա­մար­տութ­յան դա­րա­վոր ըն­թացք – մշա­կու­թա­յին ինք­նա­տի­պութ­յան պահ­պա­նում: Այս զու­գա­հե­ռով է նա ըն­կա­լում հա­յոց պատ­մութ­յունն ու գո­յա­փի­լի­սո­փա­յութ­յու­նը: Ուս­տի պատ­կե­րում է պա­տե­րազ­մը՝ իբրև միջմ­շա­կու­թա­յին աբ­սուր­դի, երբ հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում ցե­ղաս­պա­նութ­յան հի­շո­ղութ­յու­նը վե­րաի­մաս­տա­վոր­վում է: ­Պատ­մութ­յան ա­նի­վը պտտվում է՝ հար­յու­րամ­յա­կը մեկ ստի­պե­լով հին թշնա­մուն նա­յել նոր լույ­սի ներ­քո: Ն. ­Պո­ղոս­յա­նի «Եր­կիր ար­քե­նին» հա­յութ­յան գո­յա­պահ­պա­նա­կան խնդրին միտ­ված ստեղ­ծա­գոր­ծութ­յուն է, ո­րի ա­ռա­քե­լութ­յունն ազ­գա­յին դի­մադ­րող ու­ժի վե­րա­հաս­տա­տումն է: Ոչ այն­քան զեն­քով ու ԱԹՍ-նե­րով պա­տե­րազ­մում միմ­յանց կոր­ծա­նող զոր­քի նկա­րագ­րութ­յուն, որ­քան քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի և մ­շա­կույթ­նե­րի հա­կա­մար­տութ­յան պատ­կե­րում, որ­տեղ բա­նաս­տեղ­ծի ան­հա­տա­կա­նութ­յու­նը բա­ցա­հայտ­վում է հա­յոց հնա­գույն մշա­կույ­թը և ­քա­ղա­քակր­թութ­յու­նը կրո­ղի ողջ հարս­տութ­յամբ: ­Թերևս դա մեծ եր­ևա­կա­յութ­յուն չպա­հան­ջեր, ե­թե միայն ստեղծ­ված չլի­ներ սահ­մա­նա­յին հո­գե­վի­ճա­կում և ­պատ­մա­կան մղձա­վան­ջի ֆո­նին՝ գե­ղե­ցի­կի և­ այ­լան­դա­կի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ըստ այդմ՝ ո՞վ է ­Նո­նա ­Պո­ղոս­յա­նը, ե­թե ոչ 21-րդ ­դա­րում հա­յոց պատ­մութ­յան ող­բեր­գա­կան ար­ձա­նագ­րութ­յու­նից գե­ղար­վեստ զտող նո­րոգ բա­նաս­տեղծ:
­Լի­նենք ա­վե­լի ստույգ: Ն. ­Պո­ղոս­յանն ստեղ­ծա­գոր­ծել է վաղ պա­տա­նե­կան տա­րի­քից: ­Նա ըն­թեր­ցող­նե­րին հու­զել է սի­րա­յին թրթիռ­նե­րի հա­ջող­ված շար­քե­րով: Եվ լիո­վին հաս­կա­նա­լի է, որ նշված մեկ­նա­բա­նութ­յու­նը ո­րոշ ի­մաս­տով նվա­զեց­նում է նրա՝ որ­պես լի­րիկ բա­նաս­տեղ­ծի դե­րա­կա­տա­րումն ու գոր­ծա­ռույթ­ներն ար­դի գրա­կան դաշ­տում, ին­չին լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է:
­Բայց դա ինք­նան­պա­տակ չէ: ­Վեր­լու­ծա­կան մեկ­նա­կե­տը ներ­կա­յա­նում է հա­յոց պատ­մութ­յան բռունց­քի հրա­մա­յա­կա­նով՝ այլ պա­տե­հութ­յան ա­ռանձ­նաց­նե­լով բա­նաս­տեղ­ծի սի­րա­յին քնա­րեր­գութ­յան հե­տա­գա քննութ­յու­նը:
Այ­սօր ա­վե­լի էա­կան է, որ իր պոե­զիան փնտրե­լու ողջ ըն­թաց­քում Ն. ­Պո­ղոս­յա­նի պոե­զիան հայ­կա­կան տա­րածք­նե­րի գե­ղա­գի­տա­կան սահ­ման­նե­րը գծո­ղի դե­րում է: Եվ որ նա ան­բե­կա­նե­լի է դարձ­նում ար­դի հա­յոց պատ­մութ­յան հիմ­նախն­դիր­նե­րի գե­ղար­վես­տա­կան վե­րա­կեր­տու­մը: Ար­դի պատ­մութ­յան ան­մի­ջա­կան ար­ձա­գան­քը լի­նե­լով՝ նաև ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ է լու­ծում՝ դի­պուկ հար­վա­ծե­լով նշա­նա­կե­տին, ո­րով­հետև բո­լորս ենք այ­սօր փո­թո­րիկ­նե­րի մեջ: Այն, ին­չը գրում է, տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակն է, այս­պես կոչ­ված, ռո­ման­տի­կա­կան հայ­րե­նա­սի­րութ­յան: «Եր­կիր ար­քե­նի» ժո­ղո­վա­ծուն և ­հա­մա­նուն պոե­մը հաս­տա­տում են, որ ազ­գա­յին մշա­կույ­թի շա­րու­նա­կա­կա­նութ­յան հար­ցը ռետ­րո­յի շրջա­նակ­նե­րում չէ, մա­նա­վանդ երբ ա­զե­րին քա­րան­ձա­վաբ­նա­կի վայ­րա­գութ­յամբ բա­ցել է ­Թուր­քիա­յի զին­վո­րա­կան վեր­նա­խա­վի, վարձ­կան սի­րիա­ցի ջի­հա­դիստ­նե­րի ճա­նա­պար­հը դե­պի Ար­ցախ և ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս՝ մեզ պար­տադ­րե­լով լի­նել-չլի­նե­լու օր­հա­սը:
…Այս պա­տե­րազ­մի աչ­քե­րը //կա­պեմ,//բայց դեռ չգի­տեմ՝//թե քա­նի հա­զար սև
գլ­խա­շո­րով…//Այս պոռն­կութ­յան//մա­րիո­նետ­նե­րը//կա­մուֆլ­յա­ժե բախ­տեր են //հա­նել//նույն բե­մի վրա//ու …նույն թատ­րո­նում…//Ես հագ­նում եմ իմ շա­պի­կը //հո­ղե,//որ չթրջվեմ//ժա­մա­նակ­նե­րի ցե­խաջ­րե­րում…
…Այս պա­տե­րազ­մի ուն­կե­րը //փա­կեմ…//…­Բայց դեռ չգի­տեմ՝//թե քա­նի հա­զար մահ­վան//պայթ­յու­նով…
­Նե­րըմբռ­նե­լի է, որ 21-րդ ­դա­րում հայ մտա­վո­րա­կան­նե­րը քա­ղա­քակր­թա­կան այլ չա­փա­նիշ­ներ էին նա­խա­տե­սում գոր­ծադ­րել՝ հեն­վե­լով հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան, ժո­ղովր­դա­վա­րութ­յան և­ ա­ռա­ջա­դեմ այլ դրույթ­նե­րի ի­մաս­տա­վոր­ման վրա: ­Սա­կայն ազ­դակ­նե­րը գլխի­վայր շրջվե­ցին, քա­նի որ ա­ռա­ջա­դեմ մարդ­կութ­յան ու­շադ­րութ­յու­նը պետք է սևե­ռել հայ ժո­ղովր­դի բնաջնջ­ման՝ պան­թուր­քա­կան ծրագ­րի ուղ­ղութ­յամբ: Խնդ­րա­հա­րույց են ­Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տա­կան նկրտում­ներն ընդ­հա­նուր առ­մամբ՝ քրիս­տոն­յա աշ­խար­հի դեմ­քին շպրտված: ­Բա­ցի այդ՝ բա­նաս­տեղ­ծը տես­նում է մեծ խա­ղա­ցող­նե­րին՝ գեր­տե­րութ­յուն­նե­րին, իսկ հա­մե­մա­տութ­յան մեջ՝ փոքր ­Հա­յաս­տա­նը.
…­Մի օր, երբ մեր տան//մաշ­ված քար­տե­զի//ան­բիբ հա­յաց­քից //սահ­ման­նե­րը բիրտ//խու­ժե­ցին իմ մեջ,//ես սկսե­ցի//ծով-ծով շո­շա­փել//ան­ծա­նոթ կնոջ//կի­սա­դե­մը վեհ…
(«Եր­կիր ար­քե­նի»)
«Ան­ծա­նոթ կնոջ կի­սա­դե­մը» ֆոս­ֆո­րա­յին զեն­քով ա­մա­յաց­նե­լու օ­տա­րի ծրագ­րին հա­կադր­վում են «ան­ծա­նոթ կնոջ» պատ­մութ­յունն ու մշա­կույ­թը, ո­րոնք յու­րաց­րած քնա­րա­կան ան­հա­տը ար­դար բո­ղոք ու­նի: ­Զու­գա­հե­ռի վրա երկ­րի ար­տա­քին՝ ուր­վագ­ծով ան­թե­րի՝ գե­ղա­գի­տա­կան և ներ­քին՝ մշա­կու­թա­յին դի­ման­կարն է: ­Բա­նաս­տեղ­ծը գի­տի, որ ա­ռանց պա­տե­րազ­մի էլ գո­յատ­ևում է դի­մա­բախ­վող եր­կու մշա­կույթ­նե­րի միջև: Ն­րա հա­մար օ­տա­րից տա­րան­ջա­տումն սկսվում է իր տան պա­տին փակց­ված քար­տե­զից, որ­տեղ յու­րա­յի­նի սահ­մա­նը ո­րոշ­վում է այ­լոց սահ­ման­նե­րի ճա­նաչ­մամբ: Ու թեև նրա բա­նաս­տեղ­ծա­կան չա­փը մեծ տա­տա­նում­ներ չու­նի, իսկ ծա­վա­լա­յին ցու­ցա­նիշ­նե­րը շատ տար­բեր չեն՝ բա­նա­տո­ղում հին­գից տա­սը վանկ, այդ չափն զգա­լի ու­ժա­կա­նութ­յուն է ստա­նում ներ­քին քնա­րա­կան հոր­դա­ցող ապ­րու­մի ու շնչա­ռութ­յան շնոր­հիվ, ո­րոնք ի սկզբա­նե հա­ղոր­դա­կից են նոր­մա­տիվ պոե­տի­կա­յին, ազ­դում են բա­նաս­տեղ­ծե­լու, ռիթ­մա­կան ըն­թաց­քի, գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­նե­րի հա­վաս­տիութ­յան վրա: Ն­շա­նա­կա­լի ճա­նա­չո­ղա­կան-հա­ղոր­դակ­ցա­կան խնդիր է լու­ծում են­թա­տեքս­տը: Այս ի­մաս­տով՝ բազ­մամ­շա­կու­թա­յին աշ­խար­հի դրա­կան ըն­կա­լու­մը հիմ­նա­կան ֆո­նա­յին հույզն է, ո­րը են­թա­տեքս­տում ա­ռաջ­նոր­դում է ըն­թեր­ցո­ղի վե­րա­բեր­մունքն ու տե­սա­կե­տը.
…Ու երբ սա­հեց­րի//մատ­ներս նրա//ան­հարթ գծե­րով,//ինձ թվաց՝/մորս պատ­կերն եմ //նախ­շում ժայ­ռե­րի վրա//քո ար­ևա­ծոպք,//մորս կա­րոտն եմ//ճո­ճում քո կորց­րած//ծո­վե­րի բախ­տին,//մորս թևերն եմ//երկ­նին խաչ­քա­րում՝//որ­պես ա­ղոթ­քի//զար­դա­կար մատ­յան՝//բաց­ված Աս­տը­ծո//ծաղ­կած շշուն­ջին…
«Եր­կիր ար­քե­նի» ժո­ղո­վա­ծո­ւի պոե­տի­կա­յի հա­մա­կար­գում ա­ռան­ձին կար­ևո­րութ­յուն ու­նեն պոե­տա­կան տար­բեր հայտ­նա­գոր­ծութ­յուն­նե­րը, ո­րոնց թվում՝ տա­րա­տե­սակ փո­խա­բե­րութ­յուն­նե­րի շա­րա­յին հա­մա­կար­գը, հե­ղի­նա­կա­յին նո­րա­կազ­մութ­յուն­նե­րը, խորհր­դան­շան­նե­րը, պատ­կեր­նե­րի միջև տպա­վո­րութ­յուն­նե­րի և ­տե­սիլ­նե­րի կամրջ­ման տեխ­նի­կան, տեքս­տա­յին և­ են­թա­տեքս­տա­յին բա­ղադ­րիչ­նե­րի ո­րո­շա­կի հա­մա­ձայ­նութ­յու­նը և­ այլն: Ա­սել, որ Ն. ­Պո­ղոս­յա­նի փո­խա­բե­րութ­յու­նը զար­դա­րան­քի մի­ջոց չէ, քիչ կլի­նի: 20-րդ ­դա­րը և ­մո­դեռ­նիզմն այդ հար­ցը հիմ­նա­վո­րա­պես լու­ծել են: ­Հետ­ևա­բար, փո­խա­բե­րութ­յունն այս բնագ­րում գո­յութ­յան ի­մաս­տի, տիե­զե­րա­կան ներ­դաշ­նա­կութ­յան, հոգ­ևոր ամ­բող­ջութ­յան փնտրտու­քի, գո­յութ­յան քաո­սում կար­գու­կա­նո­նի հաս­տատ­ման, ան­հա­սա­նե­լիի գե­ղա­գի­տութ­յան և ­բա­ցար­ձա­կի հաս­տատ­ման պատ­կե­րա­յին մի­ջոց­նե­րից է: ­Միայն «պա­տե­րազմ» մե­գա­հաս­կա­ցույ­թի ճա­նա­չո­ղա­կան դաշ­տը նա ձևա­վո­րում է մի քա­նի տասն­յակ կա­ռույց­նե­րով. «­Մորս կա­րոտն եմ ճո­ճում քո կորց­րած ծո­վե­րի բախ­տին», «Եվ իմ մեջ մեկ-մեկ թևա­բախ­վե­ցին բա­ռե­րը կռունկ», «­Մորս թևերն եմ երկ­նին խաչ­քա­րում», «Երբ ես սա­հե­ցի հիա­ցում­նե­րի ծաղ­կած ջրե­րի տաք վտակ­նե­րով…» և­ այլն: ­Յու­րա­հա­տուկ օ­րի­նա­չա­փութ­յուն են ձևա­վո­րում հեղի­նա­կա­յին մյուս գյու­տե­րը՝ նո­րա­բա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք սա­կավ դեպ­քե­րում են մատ­նում բա­ռի
հան­դեպ բա­նաս­տեղ­ծի ան­կեղծ հրա­պու­րան­քը, ին­չից եր­ջան­կա­ցած՝ հայտ­նա­գոր­ծում է. «Ես ղո­ղան­ջե­ցի բա­ռը լու­սա­ցեղ»: ­Գե­ղար­վես­տա­կան հիա­նա­լի կեր­տում­ներ են «ար­ևա­ծոպք, խաչ­քա­րել, ցա­վե­ղեն, տա­րա­զել, ա­մե­նա­ցեղ, ա­մե­նատ­րոփ, սյու­նա­շա­րել, վան­քե, նռնե, ծի­րա­նա­թե­փուկ, իշ­խա­նա­կար­կաչ, քա­րայ­րա­նախշ, մաշ­տո­ցաեր­կունք, աս­տե­ղա­ծոփք» նո­րա­կերտ բա­ռե­րը, ո­րոնց թի­վը կա­րե­լի է հաշ­վել հար­յուր­նե­րով: Այդ բա­ռե­րի գե­ղա­գի­տութ­յու­նը ե­ռա­կի հարս­տա­նում է կոնկ­րետ բա­նա­տո­ղում և ամ­բողջ բա­նաս­տեղ­ծութ­յան մե­տա­ֆո­րիկ մի­ջա­վայ­րում՝ ստեղ­ծե­լով կա­ռույ­ցի ո­ճա­կան-ար­տա­հայտ­չա­կան ինք­նա­տիպ հյուս­ված­քի ամ­բող­ջութ­յուն: Այս­պի­սով, Ն. ­Պո­ղոս­յա­նի «Եր­կիր ար­քե­նի» ժո­ղո­վա­ծուն հա­յե­րի դեմ ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան վեր­ջին պա­տե­րազ­մի այ­լան­դա­կութ­յու­նը քա­ղա­քա­գի­տո­րեն վեր­լու­ծող, ա­հա­բեկ­չութ­յան հան­դեպ սթափ քննա­դա­տութ­յուն հնչեց­նող, քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը ա­փե­րի մեջ պա­հող ստեղ­ծա­գոր­ծութ­յուն է, ո­րի պոե­տի­կան ձգտում է պատ­մա­կան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի վեր­հան­մա­նը, գնա­հատ­մա­նը: ­Բա­ցա­հայտ­վում է ժա­մա­նա­կա­կից բազ­մամ­շա­կու­թա­յին աշ­խար­հի պատ­կե­րը միջմ­շա­կու­թա­յին հա­կա­մար­տութ­յուն­նե­րի հոր­ձա­նու­տում: Իբրև քրիս­տո­նեա­կան մշա­կույ­թի կրող՝ բա­նաս­տեղ­ծը խա­ղա­ղութ­յան պատ­գա­մի կրողն է, հա­յութ­յան դա­տը պաշտ­պա­նող ընդ­դի­մա­դի­րը: ­ Պոե­տա­կան մտա­ծո­ղութ­յու­նը, ինչ­պես նաև բա­նաս­տեղ­ծե­լու գրա­կան-գե­ղար­վես­տա­կան հա­սու­նութ­յունն ա­պա­հո­վում են նրա ար­ժա­նի ներ­կա­յութ­յունն ար­դի գրա­կան հա­րըն­թա­ցում՝ որ­պես ազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րով ա­ռաջ­նորդ­վող շրջա­հա­յաց գրո­ղի: Եվ դա Ն. ­Պո­ղոս­յա­նի ստեղ­ծա­գոր­ծե­լու ան­հա­տա­կան դրոշմն է դնում ար­դի հայ բա­նաս­տեղ­ծութ­յան և գրա­կան ըն­թաց­քի վրա, որ­տեղ նա իր ներ­բա­նի հե­նա­կետն ու­նի՝ ա­ռինք­նող և այլևս՝ անշ­փո­թե­լի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։